Է-ի, ե-ի ուղղագրությունը

Բառասկզբում լսվող «է»-ն գրվում է «է» տառով, օրինակ՝ էջ, էակ, էկրան, էություն, էներգիա:
Բառամիջում գրվում է «է», եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ՝ լայնէկրան, լեկտրաէներգիա, մանրէ, ելևէջ…
Մնացած դեպքերում լսվող «է»-ն գրվում է «ե» տառով, օրինակ՝ վերելք, ոսկե, տասներկու, մեխակ…
Պետք է հիշել՝ բառասկզբում լսվում է «է», բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք, եք, են:
Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ: Որևէ, ինչևէ, երբևէ բայց՝ որևիցե, ինչևիցե, երբևիցե:

1. Լրացրե՛ք «ե» կամ «է»:

Լայնքէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէէջանշան, որևիցե, գոմեշ, վերելակ, մեջք, բազմերանգ, երբևիցե, որևէէջ, ամենաէժան, չէինք, էկրան, Էջմիածին, չեմ, էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ, նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:

2. Բաց թողնված տեղերում գրիր է կամ ե:

Զարկերակ, սկզբից ևեթ, ստորերկրյա, հնէաբան (անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցե, որևէէլեկտրաէներգիա, մանրէաբան, չէր ուզում, չեմ ուզում, կինոէկրան, ամենաէժան:

3. Մարդկանց անուններ գրի՛ր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:

Երանուհի, Ելենա, Եղիշե, Եղիա, Եգոր, Եփրաքսիա, Երվանդ, Եթեր, Էլեն, Էրիկ, Էդմոնդ, Էդմոն, Էմիլ, Էրիկա, Էմմա:

4. Տրված բառերը դասավորի՛ր ըստ իմաստների:

Ելակ, գոմեշ, եգիպտացորեն, եղինջ, երինջ, երեքնուկ, եզ, եղջերու, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղնիկ, եղեգ:

Կենդանիներ – գոմեշ, եզ, եղջերու, եղնիկ, երինջ:
Բույսեր – ելակ, եգիպտացորեն, եղինջ, երեքնուկ, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղեգ:

5. Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Արու – էգ, մուտք – ելք, թանկ – էժան, դժբախտ – երջանիկ, վերելք – վայրէջք, հայտնվել – անէանալ

6. Մեկական բառ կազմի՛ր՝ երգ, երանգ, եզր, եղբայր արմատները դնելով բառի սկզբում և վերջում:
Օրինակ` եփ-եփել, կիսաեփ

Երգ – երգիչ, համերգ
Երանգ – երանգակալ, երփներանգ
Եզր – եզրագիծ, գետեզր
Եղբայր – եղբայրաբաժին, հորեղբայր

7. Առաջադրանք 1-ից ընտրի՛ր 10 բառ և կազմ՛իր բառակապակցություններ:

Հնէաբան, երփներանգ, նորեկ, էջ, ամենաէժան, էկրան, մեխակ, հրեշ, նրբերշիկ, եգիպտացորեն:

ծեր հնեաբան
երփներանգ նկար
ամաչկոտ նորեկ
մաքուր էջ
ամենաէժան գին
մեծ էկրան
անուշահոտ մեխակ
ուժեղ հրեշ
համեղ նրբերշիկ
տաք եգիպտացորեն

8. Առաջադրանք 1-ից ընտրի՛ր 5 բառ և կազմի՛ր նախադասություններ:

Մանրէ, վերելակ, երբևիցե, էջ, էջմիածին:

Մանրէ կա ամեն տեղ:
Մեր շենքում չկա վերելակ:
Իմ գիրքն ունի հինգ հարյուր էջ:
Եղբայրս երբևից չի եղել Էջմիածնում:

Օ-ի, ո-ի ուղղագրությունը

Բառասկզբում լսվող Օ-ն գրվում է Օ, օրինակ` օր, օրորոց, օդ, օձ, օգնություն, օրինակ:

Բառասկզբում լսվող Ո-ն գրվում է Ո տառով, օրինակ` որսորդ, որդի, ոզնի, ոգի, որդ:

Բառամիջում Օ տառ գրվում է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ`մեղմօրոր, անօրեն, շտապօգնություն, նմանօրինակ:

Մնացած բոլոր դեպքերում լսվող Օ-ն գրվում է Ո տառով, օրինակ` անորսալի, անորակ, եռոտանի…

Պետք է հիշել

Բառասկզբում լսվում է Օ, բայց գրվում է Ո հետևյալ բառերում՝ ով, ովքեր:

Հայերենում օտար լեզուներից փոխառած բառեր, որոնց սկզբում լսվում է Ո, բայց գրվում է Վո:

Օրինակ՝ վոլտ, վոկալ, Վոլգա….

Սրանցից պետք է տարբերել Ոդիսևսև, Որմիզդուխտ բառերը, որտեղ լսվող Ոգրվում է Ո տառով:

Առաջադրանքներ

1. Օդ, օրինակ, օգուտ, օղ, օր բառերից կազմի՛ր ուրիշ բառեր՝ դրանք գործածելով բառի տարբեր դիրքերում:
Օրինակ՝ օրոր – օրորոց, մեղմօրոր

օդ – օդապարիկ, անօդաչու, անօդ
օրինակ – օրինակելի, յուրօրինակ, տարօրինակ, անօրինակ
օգուտ – օգտակար, անօգտակար, անօգուտ
օղ – օղ
ակ, ականջօղ
օր – օրացույց, շաբաթօրյա, շուրջօրյա, այսօր, այնօր, այդօր

2. Օրինակին հետևելով` որակ, որս, որդի, որջ արմատներից 2-ական բառ կազմի՛ր:

Օրինակ՝ որոշ – որոշակի, պարզորոշ

որակ – որակազուրկ, որակական անորակ
որս
 – որսորդ , արջաորս, ձկնորս
որդի
 – որդեգրել, հոգեորդի, եղբորորդի
որջ
 – որջանման, գայլաորջ

3. Բաց թողնված տեղերում լրացրո՛ւ ո կամ վո:

Որբ, երկվորյակ, արջաորս, հոգեորդի, զինվոր, բարձրավոլտ, բանվոր, անորակ, բարձրորակ, վոլեյբոլ:

4. Բաց թողնված տեղերում լրացրո՛ւ օ կամ ո:

Ամենօրյա, ամանորյա, անօրինական, հանրօգուտ, օրըստօրե, մեղմորեն, մեղմօրոր, հօգուտ, տնօրեն, նախօրոք, շաբաթօրյակ, բացօթյա, պարզորոշ, արծաթազօծ:

5. Շարքերից ընտրի՛ր և դեմ դիմաց գրի՛ր հոմանիշ բառերը:

ա) ոսոխ, որջ, որձ, ողորկ, որթ, որմ
բ) հարթ, պատ, թշնամի, արու, վազ, բույն

ոսոխ – թշնամի
որջ – բույն
որձ – արու
ողորկ – հարթ
որթ – վազ
որմ – պատ

6. Լրացրո՛ւ օ, ո, վո.

Թռչնորս, ով, օդանավակայան, բարձրորակ, վոլեյբոլ, կրկնօրինակ, մեղմօրոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ջրօրհնեք, այսօրինակ, հանրօգուտ, ովքեր, Ոդիսևս, միջօրե, տափօղակ, անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրորակ, ոհմակ, վոլտ, արծաթազօծ, փոխօգնություն, հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդերևութաբանական, օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաորակյալ, վորմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք,
վոլգոգրադ:

7. Առաջադրանք 6-ից ընտրի՛ր 5 բառ և կազմի՛ր բառակապակցություններ:

Կիրակնօրյա, Ոդիսևս, արծաթազօծ, հակաօդային, օազիս:

կիրակնորյա համերգ
հզոր Ոոդիսևս
արծաթազօծ այգի
հակաօդային գազ
հեքիաթաին օազիս

8. Առաջադրանք 6-ից ընտրի՛ր 5 բառ և կազմի՛ր նախադասություններ:

Թռչնորս, օդանավակայան, բարձրորակ, ոհմակ, օձ:

Ես թռչնորսի մասին հեքիաթ եմ կարդացել:
Ինքնաթիռների տունը օդանավակայանն է:
Իմ հայրիկը վաճառում է բարձրորակ կոչիկներ:
Օձերը լինում են թունավոր և անթույն:
Ոհմակը դա գայլերի խումբն է:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы