Առաջադրանք

1․ Փորձություն (hնդկական հեքիաթ)
Դհավալմուքհը երկու ընկեր ուներ, որոնց անչափ սիրում էր և ամեն օր այցելում
նրանց։ Առաջին ընկերը շատ հարուստ էր։ Ամեն անգամ, երթ Դհավալմուքհը
այցելում էր նրան, նստում էին համեղ խորտիկներով ու քաղցրավենիքով
ծանրաբեռնված ճոխ սեղանի շուրջ և ուրախ զրուցում։ Երկրորդ ընկերը աղքատ էր։
Նա շատ բան չուներ հյուրասիրելու, բայց միշտ ուրախությամբ էր ընդունում
Դհավալմուքհին և նրա հետ կիսում իր վշտերն ու ուրախությունները։
Ընկերների հետ ունեցած այդ մտերմությունը վերջապես շարժեց Դհավալմուքհի կնոջ
հետաքրքրությունը։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ովքեր են նրանք, և խնդրեց
ամուսնուն՝ ծանոթացնել նրանց հետ։
Եվ ահա մի օր Դհավալմուքհը կնոջն իր հետ տարավ ընկերների մոտ։
— Օ՜, բարով, բարով եկաք,— ողջունեց նրանց աոաջին ընկերը։— Համեցեք, խնդրեմ։
եվ հյուրասիրեց նրանց ընտիր թեյով ու համեղ նախաճաշով։ Ընկերոջ
հյուրասիրությունը մեծ տպավորություն թողեց Դհավալմուքհի կնոջ վրա։
Հաջորդ օրը նրանք այցելեցին երկրորդ ընկերոջը։ Նա գրկաբաց ընդունեց հյուրերին
ու թեև ոչ խմելու, ոչ էլ ուտելու բան ուներ նրանց առաջարկելու, բայց շատ լավ
ժամանակ անցկացրին։
Երբ տուն էին վերադառնում, Դհավալմուքհի կինը միայն առաջին ընկերոջն էր
գովաբանում։ Բայց ամուսինն ասաց.
— Նա լավ ընկեր է, կասկած չկա, բայց մյուսն ավելի լավն է։
— Ի՞նչ, նա նույնիսկ մի բաժակ ջուր չառաջարկեց մեզ,— զարմացած ասաց կինը։
— Դրանով չեն դատում ընկերոջը,— ասաց Դհավալմուքհը։— Ինձ թվում է, որ
երկրորդ ընկերոջս զգացմունքներն ավելի անկեղծ են։
— Իսկ ես էդ կարծիքին չեմ,— համառեց կինը։— Համոզված եմ, որ քո առաջին
ընկերը քեզ ավելի է սիրում, քան երկրորդը։
3
Դհավալմուքհը որոշ ժամանակ լուռ մնաց, ապա ասաց.
— Եթե դու իրոք ուզում ես պարզել ճշմարտությունը, արի փորձենք նրանց։
Եվ նա ասաց կնոջը, թե ինչպես պետք է փորձեին նրանց։
Հաջորդ օրը, ինչպես որոշել էին, Դհավալմուքհի կինը գնաց առաջին ընկերոջ մոտ ու
տխուր պատմեց, որ թագավորը շատ բարկացած է ամուսնու վրա։ Չգիտեն՝ ինչ անեն։
Ընկերը ուսերը վեր քաշեց ու ասաց.
— Շատ եմ ցավում, բայց ոչնչով օգնել չեմ կարող։ Ո՞վ կհամարձակվի թագավորին
դեմ գնալ։
Կինը հուսահատ դեմք ընդունեց ու գնաց երկրորդ ընկերոջ մոտ, որը, լսելով նրան,
անմիջապես վերցրեց թուրն ու վահանը և, հավատացնելով, որ ամեն ինչ կանի նրա
ամուսնուն պաշտպանելու համար, գնաց պալատ։
Բայց ճանապարհին Դհավալմուքհը հանդիպեց նրան ու ասաց.
— Սիրելի ընկեր, մի՛ անհանգստանա, թագավորը ներեց ինձ։ Տուն գնանք։
Այսպիսով, Դհավալմուքհի կինը համոզվեց, որ երկրորդ ընկերն իրոք ճշմարիտ ընկեր
է, որովհետև պատրաստ էր կռվելու հանուն ընկերոջ, նույնիսկ սեփական կյանքը
վտանգի ենթարկելով։

Առաջադրանքներ
Ա) Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․
 ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
 միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
 ընկերոջը փորձելը լավ բան չէ
 կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
 լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
 լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։
4
Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը
հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր
վերլուծությամբ։
 Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ
սիրում էր նրան։

Ոչ ես կարծում եմ, որ նա չգիտեր, որ նա լավ ընկեր չէ:
 Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ
նա այնքան էլ անկեղծ չէ։

Ոչ նա ընդամենը սիրում էր իր ընկերոջը, դրա համար էր նա այդքան իրում իր ընկերոջը:
 Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց
դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։

Այո, նրա կինը աղքատ ընկերոջը այդպես դատեց, սակայն դա ճիշտ չէ, որովհետև լավ ընկերը այն մարդն է, ով քեզ օգնում է մանավանտ նեղության մեջ:
 Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։
Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց
փորձության մասին։

Ոչ, ես կարծում եմ,որ նա իր երկու ընկերներին հավասար սիրում էր, նաև կարծում եմ, որ կինը վստահում էր ամուսնու ողջամտությանը:

Եղիշե Չարենց, ընթերցարան

ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,

Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Եղիշե Չարենցը այս խոսքերով ուզել է ասել,աշխարհում Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա,այսինքն աշխարհում եթե ինչ որ լավն է միշտ այդ վառ կմնա այս վառ աշխարհում:

Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։ Իսկ այս խոսքերով ուզել է ասել որ այս վառ աշխարհում այս արևնել պիտի վառ մնա:Արևից թող վոչինչ չմնա:Արևը թող ամբողջովին մոխրանա և արևից ոչինչ չմնա:Այս խոսքերը կարելի է հասկանալ ուղիղ իմաստով:Այս արև, այս վառ աշխարհում օրինակ սա կարելի է հասկանալ որպես գովանք աշխատում եմ արևի նման,արևի նման պսպղուն,պայլուն աշխատանք:

Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։     Տպավորությունները շատ էին ես այս բանաստեղծությունը մանկուց էլ շատ էի սիրում ուղակի իմաստը չէի հասկանում իսկ հիմա ես արդեն հասկանում եմ ահս բանաստեղծության իմաստը թե ինչու է գրվել այս բանաստեղծությունը:Ես էլ կմյանամ Եղիշե Չարենցին և կասեմ Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։   Արևը պիտի միշտ վառ մնա  այս վառ աշխարհում:

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ես զգացի աշխարհի ուժը գոությունը,հասկացա ,որ պետք է աշխարհը սիրես ,որպեսզի միշտ հպարտանաս աշխարհով և իմանաս ,որ դու ծնվել էս և ապռում էս այդ սիրելի աշխարհում:Այս բանաստեղծությունը  հասկացնում է որ աշխարը պետք է սիրես ,այսինքն այս բանաստեղծությունը ունի ճիշտ իմաստ:

ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ (Հովհաննես Թումանյան)

Կարդում ենք Թումանյան

Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:

Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին:

Լույս է տալիս երկա՜ր դարեր

Ու վառվում են միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ:

Ոչ մարդկային ձեռ կըհասնի
Էն ահավոր բարձունքին,

Եվ ոչ քամին կըհանգցընի՝
Վիշապ-քամին ահագին:

Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը

Թույլ, կասկածոտ սըրտերին,

Ով անմեղ է, լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան, —

Նա կըտեսնի էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես՝ Աստծո աչքը պայծառ
Հըսկում է ցած երկընքից:

Վերլուծություն՝

Ես կարծում եմ Հովհաննես Թումնայանը նկատի ունի քրիստոնեությունը: Ասելով Լուսավորչի կանթեղ ես հասկանում եմ՝ Քրիստոս Աստծոլ լույսը, որ վառեց ամենայն հայոց կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը: Այն հավանքի կանթեղը, որ Աստծո նախախնամությամբ դարեր ի վեր չի չի մարել չի մարի: Մենք բոլորս գիտենք, որ հայ ժողովոիրդը ինչքան չարչարանք կրեց, որպեսզի պահպանի իր Սուրբ Հավատքը և այս հավատքն էլ մեզ պահպանեց դարեր ի վեր և այս հավատքի ու եկեղեցու շնորհիվ է, որ կանք: Ես նաև կարծում եմ, որ այս բանստեղծությամբ Հովհաննես Թումնայնը փորձեց հուսահատված ժողովրդին հույս տա, քանի որ այս բանաստեղծությունը գրվել է, հայոց ցեղասպանությունից հետո: Բնականբար ժողովուրդը հուսալքված էր, չկա հայրենիքի մի հսկայական մաս, կոտորված է, մի ամբողջ ազգ, բայց հավատքի կանթեղը, որ վառեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչը չի մարել ու չի մարի երբեք, ներկա ժամանակներում առավել ևս:

Ամեն ինչ գրքի ստեղծան մասին

Գիրքձեռագիր, տպագիր կամ այլ կրիչի վրա գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական, գիտական կամ այլ բովանդակությամբ ստեղծագործություն։ Գիրքը և՛ դյուրակիր նյութական առարկա է, և՛ աննյութեղենի կամ մտավորի մարմնավորումը, որի նյութական արտահայտությունը գրավոր նշաններն են, ибацца տողերը կամ էլ երկչափ զանազան միջոցներ։

Գիրքը՝ որպես նյութական առարկա, ուղղանկյուն էջերի (պատրաստված պապիրուսիցմագաղաթիցմոմաթղթից կամ թղթից) ամբողջություն է՝ ամրացված, կարված կամ այլ եղանակով միացրած, իսկ հետո կապված ավելի ամուր, հարաբերականորեն ոչ այնքան ճկուն պաշտպանիչ շերտի ճկուն կռնակին[1]։ Այս բոլոր գործողությունների համար կա հատուկ տերմին՝ ձեռագիրը։ Ձեռագիր գրավոր ստեղծագործությունների կամ հիշատակարանների ձևավորման պատմության մեջ ձեռագիրը անմիջականորեն հաջորդում է մագաղաթին։ Ձեռագրի եզակի միավորը կոչվում է թերթ, իսկ թերթի յուրաքանչյուր կողմը՝ էջ։

Ի սկզբանե գիրքն ընկալվել է որպես մտավոր գործունեության արդյունք, մեծածավալ երկ, որի ստեղծումը պահանջում է ժամանակի զգալի ներդրում և նույնքան էլ (թեպետ ոչ այնքան մեծ) ժամանակ ընթերցելու համար։ Գիրքն այս առումով ընկալելի է նեղ և լայն իմաստներով. նեղ իմաստով գիրքը մեծածավալ ստեղծագործության լիարժեք բաժինը կամ մասն է. այս իմաստով այն կիրառվել է անտիկ ժամանակներում, երբ երկար երկերը պետք է գրվեին մի քանի մագաղաթների վրա, իսկ յուրաքանչյուր մագաղաթ պետք է նույնականացվեր այն գրքի հետ, որի մասն է այն կազմում։ Այսպես, օրինակ, Արիստոտելի «Ֆիզիկան», ինչպես Աստվածաշունչը, բաղկացած է մի քանի տարբեր գրքերից։ Լայն իմաստով գիրքը ստեղծագործական ամբողջությունն է այնպիսի մասերի, որոնք կոչվում են գրքեր, գլուխներ,և դիտվում են որպես ընդհանուրի բաղկացուցիչ մասեր։

Նյութեղեն գրքի մտավոր բաղադրիչը, սակայն, չի ենթադրում, որ գիրքը պարտադիր գրավոր ստեղծագործություն պիտի պարունակի գիրք համարվելու համար։ Այն կարող է ներառել նկարներ, փորագրանկարներ կամ լուսանկարներ, կամ էլ խաչբառեր ու նկարազարդման այլ տարրեր։ Գիրքը՝ որպես նյութական առարկա, կարող է պարունակել դատարկ էջեր, տողեր նշումներ կատարելու համար, կարող է լինել օրագիր, հաշվառման գիրք, ինքնագրերի գիրք, նշումների գիրք։ Մի շարք գրքեր պատրաստվում են բավականին հաստ և ամրակազմ էջերով, որպեսզի չպատռվեն. այդպիսի էջեր կարող է ունենալ լուսանկարների ալբոմը։ Գրքերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով (e-book) և այլ ֆորմատներով։

Ակադեմիական ընկալումների համաձայն՝ մենագրությունը մասնագետի ակադեմիական աշխատանքն է, այլ ոչ թե տեղեկատու աշխատանք որևէ գիտական թեմայի շուրջ, թեպետ գրադարանագիտության մեջ և ինֆորմատիկայում մենագրություն նշանակում է ոչ պարբերական հրատարակություն՝ ավարտված մեկ գրքով կամ ավարտուն թվաքանակի գրքերով (անգամ Պրուստի՝ յոթ գրքից բաղկացած «Կորուսյալ ժամանակի որոնումներում» շարքը)՝ ի հակադրություն պարբերական հրատարակությունների, ինչպիսիք են ամսագիրը, հանդեսը կամ թերթը։ Անհագ ընթերցողին կամ գրքերի կոլեկցիոներին ասում են գրքասեր կամ գրքամոլ։ Խանութը, որտեղից գնում են գրքեր, կոչվում է գրախանութ կամ գրատուն, թեպետ գրքերը վաճառվում են նաև զանազան այլ վայրերում։ Գրքեր կարելի է վերցնել նաև գրադարաններից։ Գուգլի տվյալների համաձայն՝ 2010 թվականի դրությամբ տարբեր վերնագրերով մոտ 130,000,000 գրքեր են հրատարակվել[2]։ Առավել զարգացած երկրներում էլեկտրոնային գրքերի լայն կիրառության արդյունքում տպագիր գրքերի վաճառքը նվազել է՝ չնայած էլեկտրոնային գրքերի[3] վաճառքը նվազեց 2015 թվականի առաջին կեսին։

Երբ ստեղծվեցին գրային համակարգեր վաղ շրջանում ձևավորված քաղաքակրթությունների կողմից, սկսեցին գրել զանազան առարկաների վրա, ինչպես օրինակ՝ քարիկավիծառի կեղևի, մետաղյա իրերի և ոսկորների. սա ուսումնասիրվել է վաղ արձանագրությունները հետազոտող գիտության կողմից։

Սալիկ

Սալիկը գրելու միջոց է եղել՝ ֆիզիկակական առումով ամուր և հարմար ամենօրյա տեղափոխման ու գրելու համար։ Կավե աղյուսները հարթեցվել են, հատկապես նրա չոր մասերը, որ կարելի էր հեշտությամբ տեղափոխել, և կնքվել են ստիլոսով։ Նրանք ծառայել են որպես գրելու միջոց հատկապես սեպագրերի համար Բրոնզի և Երկաթի դարերի ընթացքում։ Մեղրամոմե սալիկները փայտի կտորներ էին՝ պատված մեղրամոմի բավականին խիտ շերտով՝ ստիլոսի տպավորություն ստեղծելու համար։ Դրանք՝ որպես գրելու սովորական միջոցներ, կիրառվում էին դպրոցներում, հաշվողական գործողություններ կատարելիս, զանազան նշումների համար։

Այս սալիկներն ունեին մի կարևոր առավելություն, այն է՝ նախատեսված չէին զուտ մեկանգամյա կիրառության համար. մոմը հալեցվում էր, և գրելու համար հարթ և ազատ շերտ էր ստացվում։ Մի քանի մեղրամոմե սալիկներ միասին կցելու սովորությունը ժամանակակից գրքի կազմի հավանական նախատիպն է [8]։

Մագաղաթ

Մագաղաթները կարող են պատրաստվել պապիրուսից՝ թղթանման խիտ նյութ՝ պատրաստված պապիրուս բույսի ցողունների հյուսման, ապա դրանք մուրճանման գործիքով այնքան հարվածելու արդյունքում, մինչև այն հարթ դառնա։ Պապիրուսը՝ որպես գրելու միջոց, օգտագործվել է Հին Եգիպտոսում, հավանաբար շատ վաղ՝ Առաջին դինաստիայի գոյության շրջանում, թեպետ առաջին վկայությունը Հինգերորդ դինաստիայի Նեֆերիրկարա Կակաի փարավոնի (Ք.ա. մոտ 2400 թ.) հաշիվների գրքերն են[9]։ Պապիրուսի շերտերը սոսնձում էին՝ ստանալու մագաղաթ։ Ծառի կեղևները, ինչպես օրինակ լայմինը, և այլ նյութեր ևս օգտագործվում էին[10]։

Ըստ Հերոդոտոսի (Պատմություն 5:58)՝ գիրը և պապիրուսն առաջինը փյունիկացիները բերեցին Հունաստան Ք.ա. մոտ 10 կամ 9-րդ դարում։ Պապիրուսի՝ որպես գրելանյութի, հունարեն անվանումը՝ բիբլիոն, իսկ գրքինը՝ բիբլոս, ծագում են փյունիկյան նավահանգստային քաղաք Բիբլոսից, որտեղից պապիրուսը արտահանվել է Հունաստան[11]։ Հունարենից է սերում նաև հատոր բառը (հուն.՝ τόμος), որը սկզբնապես նշանակել է շերտ կամ կտոր, իսկ դրանից հետո սկսեց նշանակել պապիրուսի գլանաթերթ։

Հելլենիստական, հռոմեական, չինական, եբրայական և մակեդոնական մշակույթներում մագաղաթները գրքի գերակշռող ձևն էին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչից էին պատրաստված՝ պապիրուս, թուղթ, թե մագաղաթ։ Գրքի առավել ժամանակակից ձևաչափը հռոմեական աշխարհ հասավ բավականին ուշ, իսկ Ասիայում մագաղաթը շարունակեց տիրապետող լինել շատ ավելի երկար։

Գրչագիր

Այժմյան բացատրությունը տարբեր է։ Այսօրվա ընկալումների համաձայն՝ գրչագիրը տեղեկատվության առաջին շտեմարանն է, որ այսօր մարդիկ կոչում են գիրք. միևնույն չափի էջերը կապվում են մեկ եզրով և հիմնականում ամփոփվում երկու կազմերի միջև՝ պատրաստված ավելի ամուր որակի նյութից։ Գրչագրի՝ որպես գրքի տեսակի մասին առաջին հիշատակությունը գտնում ենք առաջին հազարամյակի գրող Վալերիուս Մարցիալիսի «Apophoreta CLXXXIV» գրքում, որտեղ նա ողջունում է դրա սեղմությունը։ Ինչևէ, գրչագիրը մեծ կիրառություն չունեցավ հեթանոսական հելլենիստական աշխարհում, և միայն քրիստոնեական հասարակությունն այն լայնորեն կիրառեց[12]։ Այս փոփոխությունն եղավ աստիճանաբար 3-րդ և 4-րդ դարերում, իսկ գրչագրի ընդունման պատճառները մի քանիսն են. ձևաչափը առավել խնայող է, քանի որ գրանյութի երկու կողմերն էլ կարող են օգտագործվել, այն դյուրակիր է, հարմար է նրանում ինչ-որ բան որոնելու համար և հարմար է պահելու առումով։ Գիրքը հեշտ է կարդալ, թերթել, գտնել այն էջը, որը ցանկանում ես։ Մագաղաթն ավելի անհարմար է օգտագործել։ Քրիստոնյա հեղինակները գուցե ցանկացել են իրենց գրվածքները տարբերակել հեթանոսական և հուդայական տեքստերից, որոնք գրվում էին մագաղաթի վրա։ Ի հավելումն՝ որոշ մետաղյա գրքեր ստեղծվեցին, որոնք պահանջում էին մետաղյա փոքր էջեր անհավանականորեն երկար, չկապվող մագաղաթի փոխարեն։ Գիրքը կարելի է նաև հեշտությամբ պահել ավելի փոքրածավալ տարածքներում կամ գրադարաններում՝ գրապահարանների վրա կողք կողքի, խիտ դասավորված։

Ձեռագիր

Մ.թ.ա. 5-րդ դարում Հռոմեական կայսրության անկումը վերջ դրեց նաև Հին Հռոմի մշակույթին։ Դժվարացավ պապիրուսի ձեռքբերումը եգիպտացիների հետ կապի բացակայության պարագայում, իսկ մագաղաթը, որն օգտագործվել էր դարեր շարունակ, դարձավ գլխավոր գրելանյութը։ Մագաղաթը պատրաստվում էր կենդանու մշակված կաշվից և անցյալում օգտագործվում հիմնականում վրան գրելու համար։ Մագաղաթը հիմնականում պատրաստվել է հորթի կաշվից, գառան կամ այծի կաշիներից։ Պատմականորեն այն օգտագործվել է փաստաթղթերի, նշումների կամ գրքի էջերի համար։ Կաշին մոխրով աղաղում էին, քերթում և չորացնում մեծ ճնշման ներքո։ Այն չեն մգեցնում, և հենց սրանով է այն տարբերվում կաշվից։ Այսպիսով՝ այն ավելի հարմար է գրելու համար, սակայն շատ զգայուն հարաբերական խոնավության փոփոխություններին, այդ իսկ պատճառով էլ վերամշակվում է, երբ ամբողջությամբ խոնավանում է։

Արևմտյան Հռոմեական կայսրության մենաստաններում շարունակվում էին գրի լատինական ավանդույթները։ Կասիոդորը Վիվարիում մենաստանում (հիմնադրված մոտ 540 թվականին) ընդգծում էր տեքստերը կրկնօրինակելու կարևորությունը[13]։ Սուրբ Բենեդիկտ Նուրսիացին ավելի ուշ իր «Սուրբ Բենեդիկտի վարք»-ում (ավարտված 6-րդ դարի կեսերին) կարևորում է ընթերցանությունը[14]։ «Սուրբ Բենեդիկտի վարք»-ը (Գլուխ XLVIII), որը մի շարք անգամներ ընդգծում է ընթերցանության դերը, մեծապես ազդեց միջին դարերի մենաստանային մշակույթի վրա. այդ աշխատության շնորհիվ է, որ հոգևորականները ժամանակի հիմնական ընթերցողներն էին։ Հռոմեական կայսրության ավանդույթը և ոճը դեռ տիրապետող էր, սակայն կամաց-կամաց միջնադարյան գրքի մշակույթը ձևավորվեց։

Տպագրության հայտնագործությունից և ընդունումից առաջ գրեթե բոլոր գրքերի կրկնօրինակումը կատարվում էր ձեռքով, որն էլ բարձրացնում էր գրքի արժեքը և դարձնում այն համեմատականորեն հազվադեպ։ Փոքր մենաստանները սովորաբար ունեին ընդամենը մի քանի տասնյակ գիրք, միջինները՝ հավանաբար մի քանի հարյուր։ 9-րդ դարում մեծ հավաքածուներն ունեին շուրջ 500 գիրք, և նույնիսկ միջնադարի վերջերին Ավինյոնի պապական գրադարանը և Փարիզի Սորբոնի համալսարանն ունեին ընդամենը մոտ 2000 գիրք[15]։

Մենաստանի ձեռագրային կրկնօրինակման սենյակը սովորաբար տեղակայված էր ժողովատան մոտ։ Արհեստական լույսն արգելված էր՝ մտահոգություն ունենալով, որ այն կարող է վնասել ձեռագիրը։ Գրագիրների հինգ տեսակներ կային՝

  • Գեղագիրներ, ովքեր զբաղվում էին գեղեցիկ գրքի թողարկմամբ։
  • Կրկնօրինակողներ, ովքեր զբաղվում էին բուն նյութի վերարտադրմամբ և համապատասխանության ստուգմամբ։
  • Սրբագրիչներ, ովքեր ստուգում էին և համեմատում ավարտուն գիրքը ձեռագրի հետ, որտեղից այն արտագրվել էր։
  • Նկարազարդողներ, ովքեր պատկերազարդումներ էին անում։
  • Մակագրող, ով համապատասխան տառերը կարմիրով էր ներկում։

Գրքի ստեղծման գործընթացը երկար էր և աշխատատար. մագաղաթը պետք է պատրաստվեր, հետո անջատ էջերը պիտի կանոնավորվեին և կարգավորվեին բութ գործիքով կամ արճիճով, որից հետո պիտի գրվեր տեքստը գրիչի կողմից, ով ազատ տարածություն էր թողնում նկարազարդողների և մակագրողների համար։ Ի վերջո գիրքը կարվում էր կազմարարի կողմից[16]։

Վաղ շրջանում թանաքի տարբեր տեսակներ կային, որ սովորաբար պատրաստվում էին մրից և խեժից, իսկ ավելի ուշ նաև գխտորից և երկաթի սուլֆատից։ Սա գրվածքին տալիս էր շագանակագույն, սև երանգներ, սակայն սևը և շագանակագույնը օգտագործվող միակ գույները չէին։ Կան տեքստեր՝ գրված կարմիրով կամ նույնիսկ ոսկեգույնով, իսկ նկարազարդման համար զանազան այլ գույներ էին օգտագործվում։ Առավել շքեղ ձեռագրերի համար ամբողջ մագաղաթը ներկվում էր մանուշակագույն, իսկ նրա վրա գրվում էր ոսկեգույնով կամ արծաթագույնով (օրինակ՝ Codex Argenteus-ը)[17]։

7-րդ դարում իռլանդացի վանականները սկսեցին բառերի միջև բացատ թողնել։ Սա հեշտացրեց ընթերցանությունը։ Այս վանականները մտադիր էին քիչ առնչվել լատիներենի հետ։ Ինչևիցե, բառերի միջև բացատ թողնելը ընդհանրական երևույթ չդարձավ մինչև 12-րդ դարը։ Վիճարկվում էր այն հարցը, որ բացատի կիրառությունը ցույց է տալիս անցումը կիսաձայն ընթերցանությունից լուռ ընթերցանության[18]։

Առաջին գրքերի էջերի համար օգտագործվում էր մագաղաթ կամ հորթի կաշի։ Գրքի կազմը պատրաստվում էր փայտից և պատվում կաշվով։ Քանի որ չոր մագաղաթը կարող էր ընդունել այն ձևը, որն այն ուներ մինչ մշակման գործընթացը, գրքերն ամրացվում էին ճարմանդներով և կաշեփոկերով։ Ուշ միջնադարի ընթացքում, երբ ի հայտ եկան հանրային գրադարանները, մինչև 18-րդ դարը գրքերը հաճախ շղթայվում էին գրադարակին կամ գրապահարանին՝ կանխելու գողության դեպքերը։ Այս շղթայված գրքերը կոչվում էին libri catenati:

Սկզբնապես գրքերն արտագրվում, կրկնօրինակվում էին գլխավորապես մենաստաններում, ամեն անգամ մեկ գիրք։ 13-րդ դարում, երբ համալսարաններ ձևավորվեցին, գրքերի պահանջարկն աճեց, և գրքերի կրկնօրինակման նոր համակարգ ստեղծվեց։ Գրքերը բաժանվում էին երկու չկարված մասերի, որոնք տրվում էին տարբեր կրկնօրինակողների, որով և գրքի ստեղծման արագությունը նշանակալիորեն մեծացավ։ Համակարգը պահվում էր աշխարհիկ գրահրատարակիչների համքարությունների կողմից, որը թողարկում էր թե՛ կրոնական, թե՛ ոչ կրոնական նյութեր[19]։

Հուդայականությունը պահպանել է մագաղաթի կիրառությունը մինչ օրս։ Հուդայական սովորույթի համաձայն՝ Թորայի գլանաձև ձեռագիրը, որ դրվում է սինագոգում, պարտադիր պետք է ձեռքով գրված լինի մագաղաթի վրա, այլ ոչ թե լինի տպագիր՝ չնայած միությունը կարող է օգտագործել տպված աղոթագրքեր սինագոգից դուրս սովորելու համար։ Գրիչը խորապես հարգված մարդ է հրեական ցանկացած օրինապահ համայնքի կողմից։

Միջին Արևելք

Տարբեր կրոնական (հրեաներքրիստոնյաներ, զրադաշտականներ, մուսուլմաններ) և ազգային (սիրիացիներղպտիներպարսիկներարաբներ և այլք) պատկանելության մարդիկ ստեղծեցին գրքեր իսլամական ոսկեդարի շրջանում (8-րդ դարի կեսերից մինչև 1258 թվականը)՝ զարգացնելով նորարարական հնարքներ իսլամական գեղագրության, մանրանկարչության և կազմարարության ոլորտում։ Միջնադարյան իսլամական աշխարհում մի շարք քաղաքներ ունեին գրքի արտադրության կենտրոններ և գրքի տոնավաճառներ։ Աբուլ-Աբբաս Ահմեդ իբն Յակուբին (մահացել է 897 թվականին) պատմում է, որ իր ապրած ժամանակաշրջանում Բաղդադն ուներ շուրջ 100 գրավաճառ[20]։ Գրախանութները հիմնականում քաղաքի գլխավոր մզկիթի շուրջն էին տեղակայված լինում[21], ինչպես Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում, որն ունի «Kutubiyyin» անունով փողոց, որը թարգմանաբար նշանակում է գրավաճառներ, ինչպես նաև՝ «Koutoubia» անունով մզկիթ, որն իր անունը ստացել է այս փողոցում տեղակայված լինելու համար։

Միջնադարյան մուսուլմանական աշխարհը նույնպես օգտագործում էր գրքի վստահելի կրկնօրինակ-նմուշները մեծ քանակով վերարտադրելու եղանակը՝ սրբագրելով դրանք՝ ի հակադրություն ավանդական մեթոդի, որի համաձայն՝ մեկ ձեռագիրը ստեղծվում էր միայն մեկ օրինակից և միայն մեկ գրչի կողմից։ Սրբագրման ժամանակ միայն հեղինակը կարող էր հաստատել կրկնօրինակների իսկությունը. ընդօրինակողը հանրային հավաքույթի ժամանակ հեղինակի ներկայությամբ բարձրաձայն կարդում էր կրկնօրինակված տեքստը, իսկ հետո հեղինակը վավերացնում էր նրա ճշգրտությունը, համապատասխանությունը բնօրինակին[22]։ Սրբագրման միջոցով հեղինակը կարողանում է ստեղծել գրքի մեկ և ավելի տասնյակ օրինակներ մեկ ընթերցումից, իսկ երկու և ավելի ընթերցումներից՝ ավելի, քան հարյուր օրինակ[23]։ Մուսուլմանները, կիրառելով հարաբերականորեն ավելի էժան թուղթ մագաղաթի կամ պապիրուսի փոխարեն, Պեդերսենի խոսքերով՝ «կարևոր գործ կատարեցին ոչ միայն իսլամական գրքի պատմության համար, այլև համընդհանուր»[24]։

Փայտատիպ տպագրություն

Ավանդական փայտատիպ տպագրություն Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի Բաղ քաղաքում՝ հայտնի որպես Բաղ պրինտ:

Փայտատիպ տպագրության դեպքում ամբողջ էջի պատկերը փորագրվում է փայտի կտորների վրա, թանաքով ընդգծվում և օգտագործվում այդ էջի կրկնօրինակները ստանալու համար։ Այս մեթոդը ծագել է Չինաստանում Հան դինաստիայի ժամանակաշրջանում (մինչև մ.թ. 220 թվականը) նախապես որպես տեքստիլի վրա տպելու եղանակ, իսկ ավելի ուշ՝ թղթի, և լայնորեն կիրառվել է Արևելյան Ասիայում։ Այս մեթոդով տպված ամենահին գիրքը «Ադամանդե սուտրան» է (The Diamond Sutra) (մ.թ. 868 թվական)։ Այս եղանակը (արվեստում կոչվում է փորագրություն) մուտք գործեց Եվրոպա 14-րդ դարի սկզբներին։ Գրքերը (հայտնի որպես փորագրատիպ գրքեր), ինչպես նաև խաղաքարտերը և կրոնական նկարները սկսեցին ստեղծել այս մեթոդով։ Ամբողջական գրքի ստեղծումը տքնաջան գործընթաց էր, որ պահանջում էր ձեռքով փորագրված փայտի կտոր յուրաքանչյուր էջի համար։ Երկար ժամանակով պահելու դեպքում փայտի կտորները կարող էին ճաքել։ Վանականները կամ մարդիկ, ովքեր գրում էին դրանց վրա, բարձր էին վարձատրվում։

Գրաշարային տպագրություն. զարգացման վաղ շրջան

Չինացի գյուտարար Բի Շենը ստեղծեց խեցեղենի վրա շարվածքային տպագրություն 1045 թվականին, սակայն այս տպագրության պահպանված օրինակներ չկան։ Մոտ 1450 թվականին Յոհան Գուտենբերգը հայտնագործեց գրաշարային տպագրությունը Եվրոպայում մի շարք նորամուծությունների հետ՝ մարտահրավեր նետելով ձեռքով արված գրի կաղապարներին։ Այս հայտնագործությունն աստիճանաբար գրքի թողարկումը դարձրեց ոչ այնքան թանկ և մեծապես հասանելի։

Վաղ շրջանում սակավ թերթերով և նկարներով տպված գրքերը, որոնք ստեղծվեցին Եվրոպայում մինչև 1501 թվականը, հայտնի են որպես ինկունաբուլա։ «1453 թվականին՝ Կոստանդնուպոլսի անկման տարում, ծնված մեկ մարդը կարողացավ իր հիսուն տարիների ընթացքում ավելին անել՝ շուրջ ութ միլիոն տպված գիրք, քան հավանաբար Եվրոպայում ստեղծված բոլոր ձեռագրերն են, Կոստանդինոսի կողմից մ.թ. 330 թվականին քաղաքը հիմնելուց ի վեր»[25]։

19-20-րդ դարեր

15-րդ դարի ինկունաբուլա. ուշադրություն են գրավում կազմը, անկյունների ուռուցիկ զարդանախշերը և ճարմանդները:

19-րդ դարի սկզբներին լայն տարածում գտավ շոգետուրբիններով տպագրությունը։ Այս մեթոդով գործող մեքենաները տպում էին 1100 թերթ մեկ ժամում, սակայն աշխատողները մեկ ժամում կարող էին մուտքագրել միայն 2000 տառ։ Միատիպ և տողատիպ տպագրական մեքենաները կիրառության մեջ մտան 19-րդ դարի վերջերին։ Նրանցով հնարավոր էր մուտքագրել 6000 տառ մեկ ժամում և մեկ ամբողջական տող միանգամից։ Բազմաթիվ բարելավումներ եղան տպագրական մամուլում։ Բարելավվեցին նաև մամուլի ազատության պայմանները՝ գրաքննության աստիճանաբար ներմուծվող մեղմացուցիչ օրենքների շնորհիվ։ 20-րդ դարի կեսերին եվրոպական գրքի տպագրությունը մեկ տարում ավելացավ շուրջ 200,000 անուն գրքով։

20-րդ դարի ընթացքում գրադարաններն արձանագրեցին տպագրության ավելի մեծ աճ, որ երբեմն կոչում են «տեղեկատվական պայթյուն»։ Էլեկտրոնային տպագրության և համացանցի ի հայտ գալով՝ պարզ դարձավ, որ շատ նոր տեղեկատվություն չի տպվի թղթե գրքերում, այլ առցանց հասանելի կլինի թվային գրադարանի, խտասալիկի, էլեկտրոնային գրքի կամ առցանց այլ միջոցի շնորհիվ։ Առցանց գիրքն էլեկտրոնային գիրք է, որ հասանելի է համացանցի միջոցով։ Թեպետ շատ գրքեր թողարկվում են թվայնացված, դրանցից շատերը հասանելի չեն հանրությանը, այդ իսկ պատճառով գրքի թղթային տարբերակով տպագրության անկում չկա[26]։ Փորձեր են արվել, ինչևէ, հանրային սեփականություն համարվող գրքերը փոխակերպել թվայինի անսահմանափակ տարածման և հասանելիության համար։ Այս միտքն առաջ քաշվեց «Գուտենբերգի» նախագիծ և «Distributed Proofreaders» վեբ-նախագծի համատեղ նախաձեռնությամբ։ Նորամուծություններ եղան նաև գրքի տպագրության ոլորտում։ Այնպիսի տեխնոլոգիան, ինչպես POD (print on demand), դարձրեց հրատարակման գործընթացն առավել հեշտ և մատչելի։ Ըստ անհրաժեշտության՝ տպագրությունը թույլ տվեց հրատարակիչներին խուսափել մեծ ծախսերից մեծածավալ տպագրության պարագայում՝ հրատարակելով նաև քիչ վաճառվող գրքերը, քան զրկել դրանք տպագրության հնարավորությունից։

Ժամանակակից տպագրություն

15-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը գրքի տպագրության և կազմարարության եղանակները հիմնականում անփոփոխ մնացին։ Չնայած մեքենայացման տեմպերին՝ գրքի տպիչը 1900 թվականին շատ ընդհանրություն ուներ գուտենբերգյան տպիչի հետ։ Գուտենբերգի գյուտը գրաշարային մետաղյա գրաձուլիչներն էին՝ համապատասխանեցված բառերին, տողերին և էջերին, իսկ հետո վերածված տպագրանյութի՝ բազմաթիվ օրինակներ ստանալու համար։ Ժամանակակից թղթային գրքերը տպվում են տպվող գրքերի համար նախատեսված հատուկ թղթերի վրա։ Ավանդաբար գրքի թղթերը լինում են ճեփ-ճերմակ կամ դեղին (ավելի հարմար է ընթերցանության համար), անթափանց են, որպեսզի մեկ էջից մյուսը տեքստը չերևա, և սովորաբար ունենում է տրամաչափի նոսրացման կամ խտացման առանձնահատկություն հատկապես գրքի կողքի կազմության համար։ Կախված գրքի տեսակից՝ տարբեր որակի թղթեր են օգտագործվում՝ կավճաթուղթ, օֆսեթ, բարձր որակի կավճաթուղթ և հատուկ բարձր որակի թուղթ։

Այսօր գրքերի մեծ մասը տպվում են օֆսեթ տպագրությամբ[27]։ Երբ գիրքը տպվում է, թղթերը դրվում են հաստոցի վրա այնպես, որ տպվելուց հետո դուրս գան ճիշտ հաջորդականությամբ։ Մեր օրերում գրքերը սովորաբար տպվում են մի քանի ստանդարտ չափերով, որն ընդունված է կոչել տպագրական մամուլ. այն կախված է թերթի չափերից (ուստի նաև հաստոցի չափերից)։ Սա տարածված էր 200 կամ 300 տարի առաջ և տիրապետող է մինչ օրս։ Բրիտանական ստանդարտներն այս առումով տիրապետող են անգլախոս աշխարհում՝ բացառությամբ ԱՄՆ-ի։ Եվրոպական գրքի արտադրության մեջ գործում են միանգամայն այլ ստանդարտներ։

Աղբյուր՝Wikipedia

2.Ամեն ինչ գրքի ստեղծան մասին․

Քեմբրիջի համալսարան

Քեմբրիջի համալսարանը՝ համարվում է աշխարհի մեծագույն և ամենահին կրթօջախներից մեկը:Շատ մարդիկ են երազում այնտեղ սովորելու մասին:Ինձ մի անգամ իմ անգլերենի ուսուցչուհին ասաց որ այնտեղ սովորելը շատ դժվար է, և միայն քչերը կարող են ընդունվել կամ ուսումը ավարտին հասցնել մինչև վերջ:

Կառույցը ինքն իրենով շատ հին է և, իրենից պատմական արժեք է ներկայացնում:Գրանցված է UNESKO-ի պատմամշակույթային հուշակոթողների ցանկում:

Համալսարանի զինանշանը

Այս համալսարանում է սովորել մեծագույն ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը: Իսկ հետագայում եղել այդ համլսարանի դասախոսը և պատվավոր դիրք զբաղեցրել, այդ համլսարանում:

Համալսարանի պատմությունը

Հիմնադրվել է 1209 թվականին և համարվում է ներկայումս գործող աշխարհի երրորդ ամենահին համալսարանը, և անգլալեզու երկրորդ ամենահին համալսարանը՝ Օքսֆորդի համալսարանից հետո։ Որոշ փաստեր վկայում են, որ համալսարանը հիմնադրվել է մի խումբ գիտնականների կողմից, ովքեր հեռացել են Օքսֆորդի համալսարանից մի վիճաբանության դեպքից հետո։ Երկու հնամենի համալսարանները շատ ընդհանրություններ ունեն և երբեմն միասին անվանվում են ՕքսԲրիջ։ Թեև Քեմբրիջի համալսարանը հիմնադրվել է 1209 թվականին[7], սակայն նրա համալսարանական տիտղոսը հաստատվել է շատ ավելի ուշ։ 1231 թվականին Բրիտանիայի արքա Հենրի III-ը պաշտոնապես հաստատեց համալսարանի գործունեությունը, իսկ երկու տարի անց Գրեգորիս IX Հռոմի պապը համալսարանի վերաբերյալ ընդունեց հատուկ դեկրետ։

Ջոն (Իոանն) XXII Հռոմի պապը միայն 1318 թվականին պաշտոնապես ընդունեց համալսարանի գործունեությունը, բայց այդ ժամանակ կրթահամալիրն արդեն լիովին ձևավորված ուսումնական հաստատություն Էր։

Քեմբրիջի համալսարան

Այդ ժամանակաշրջանում Քեմբրիջում ուսուցումը տարիներ էր տևում, իսկ ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո շրջանավարտից պահանջվում էր, որ արդեն դասախոսի կարգավիճակով նվազագույնը ևս 2 տարի անցկացնի այնտեղ։ Բրիտանական տարեգրություններում հիշատակվում է, որ հաստատությունը հիմնադրելու որոշումը կայացվել է Օքսֆորդի համալսարանից Քեմբրիջ ժամանած ուսանողների և գիտնականների կողմից անցկացված քաղաքային ժողովներից մեկի ժամանակ, որը, ըստ տարեգրության, տեղի է ունեցել հենց 1209 թվականին։

Ըստ բրիտանացի պատմիչների՝ 13-րդ դարի սկզբում Օքսֆորդ քաղաքում իրականացված ուսանողական սպանությունից ու դրա արդյունքում առաջացած խռովություններից հետո այդ քաղաքի համանուն կրթօջախի ուսանողների մեծամասնությունը ցրվում է ողջ երկրով մեկ[11]։ Մի մասն էլ հաստատվում է հենց Քեմբրիջում[12]։ Մտածելով իրենց հետագա ուսման մասին՝ ուսանողները նախաձեռնում են Օքսֆորդի համալսարանի օրինակով ստեղծել նոր կրթօջախ։ Դա է պատճառը, որը Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարանները միասին հաճախ անվանում են «ՕքսԲրիջ»։ Բրիտանիայի հասարակության պատմության մեջ հաստատուն տեղ ունեցող այս երկու համալսարանները մինչ այսօր էլ միմյանց հետ գտնվում են անհաշտ մրցակցության մեջ։

Համալսարանի ներկայիս վիճակը

Ներկա պահին Քեմբրիջի համալսարանի կազմում գործում է 31 հետազոտական քոլեջ և ակադեմիական բաժանմունքներ, որոնցից երեքում ընդունում են միմիայն կանանց («Նյու Հոլ», «Նյուհեմ» և «Լյուսի Քավենդիշ» քոլեջները)։ Մյուս 28 քոլեջներում ուսուցումը երկսեռ է։ Քոլեջներն ուսանողներին միասին աշխատելու և մեկ հարկի ներքո ապրելու հնարավորություն են տալիս՝ չկտրելով նրանց հիմնական նպատակից՝ ուսում ստանալուց։ Քեմբրիջ քաղաքում համալսարանը ունի մի շարք պատմական նշանակության շինություններ և կառույցներ։

Ուսանողական կյանքն ընդգրկում է բազմազան սպորտային և արվեստի ակումբներ և խմբեր։ Քեմբրիջը սնուցել է բազում նշանավոր գիտնականների, արվեստագետների և հասարակական գործիչների, այդ թվում՝ 90 Նոբելյան Մրցանակի դափնեկիրների։ Քեմբրիջի համալսարանը կազմում է Անգլիական համալսարանների «ոսկե եռանկյունու» մի մասը և բազում վարկանիշային աղյուսակներում համարվում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը[15]։ Այսօր Քեմբրիջում սովորում են 18 հազարից ավելի ուսանողներ, որոնցից 17%-ը արտասահմանցիներ են։ Հաստատությունում սովորելու հնարավորություն ստանալու համար պետք է նախնական հարցազրույց անցնել ընդունող հանձնաժողովի կողմից և տրամադրել անգլերեն լեզվի իմացության մասին սերտիֆիկատ (GCSE-C, IELTS 6-7, TOEFL 600/250)։

Ուսման վճարը մեկ տարվա համար տատանվում է 9 հազար ֆունտ ստեռլինգից (տեսական նյութի համար) մինչև 22 հազար (պրակտիկայով հագեցած մեկ կուրսի համար) ֆունտ ստեռլինգի սահմաններում։ Ուսանողները նաև լրացուցիչ վճարումներ են անում քոլեջի ֆինանսական աջակցության համար, որը կազմում է 3-ից 4 հազար ֆունտ ստեռլինգ։ Ապրուստի համար ծախսերն էլ տարեկան կազմում են մոտ 7 հազար ֆունտ ստեռլինգ։ Համալսարանից դրամաշնորհ ստանալու հնարավորություն էլ կա, բայց դրանց քանակը շատ սահմանափակ է։

Դպրոցներ և բաժանմունքներ

Քեմբրիջը բաղկացած է 6 դպրոցներից, որոնք հետևյալն են.

Մուտքը դեպի համալսարանի ղեկավարման կենտրոն

  • Արվեստ և հումանիտար գիտություններ
  • Կենսաբանական գիտություններ
  • Կլինիկական բժշկություն
  • Հումանիտար և Հասարակական գիտություններ
  • Ֆիզիկական գիտություւներ
  • Տեխնոլոգիա

Համալսարանը լավագույնների շարքում

Քեմբրիջի համալսարանը ներկայումս աշխարհի առավել ճանաչված և ուսանողության շրջանում ամենահարգված համալսարաններից մեկն է, ինչպես նաև բրիտանական «Russell Group» էլիտար համալսարանների խմբի անդամ է։ Տարբեր վարկանիշներով այն մշտապես գտնվում է աշխարհի հինգ լավագույն բարձրագույն կրթօջախների ցանկում[8]։ Քեմբրիջի համալսարանն արդեն 5 տարի շարունակ համարվում է Եվրոպայի լավագույն կրթական հաստատությունը։ Համաձայն «QS World University Rankings»-ի 2011 թվականի արդյունքների՝ այն գլխավորում է աշխարհի 200 առաջատար համալսարանների վարկանիշը՝ երկրորդ տեղ մղելով յոթ տարի շարունակ առաջին հորիզոնականը զբաղեցրած ամերիկյան Հարվարդի համալսարանին։

Քեմբրիջի Հրատարակչությունը համարվում է աշխարհի ամենահին հրատարակչատունը և աշխարհում երկրորդ ամենամեծ համալսարանական հրատարակչատունը։ Քեմբրիջի գրադարանները միասին պարունակում են ավելի քան 15 միլիոն ծավալի գրքեր։

Աղբյուր՝Wikipedia.

Տաթեվի պատմական հալսարան

Այս հմալսրանը եղել է հնագույն և Կովկասում ամենամեծահամբավ համալսարաններվ:Այս կրթօջախը իր ժամանակին նույնիսկ աշխարհում է համարվել մեծագույն համլսարան:

Տաթևի վանքն իբրև ուսումնագիտական կենտրոն ունեցել է զարգացման երկու կարևոր շրջան` վարդապետարանական և համալսարանական։ Տաթևի վարդապետարանը, որը հիմնադրվել է 10-րդ դ. սկզբին (երբ օծվել է Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին), 14-րդ դարում (1390 թ.) արդեն հիշատակվում է որպես համալսարան (հնարավոր է և ավելի վաղ հիմնադրված լինելը)։ Ինչպես նշում է Հրավարդ Հակոբյանը «Տաթևի 10-րդ դ. համալսարանը քրիստոնեական բովանդակ աշխարհում  առաջինն էր։  («Հայ արվեստի պատմություն», 2009 թ., էջ. 180):

Այն աշխարհի ամենահին համալսարաններից մեկն է, որի սաներն ուսումնասիրել են հումանիտար և հասարակական գիտություններ, երաժշտություն, գրչության արվեստ, գեղագրություն, մանրանկարչություն, երգ և երաժշտություն, և այլն։ Համալսարանը կարևորագույն նշանակություն ուներ` խթանելով նմանատիպ կրթական կենտրոնների հիմնադրումը Սյունիքի գրեթե բոլոր վանքերում, օրինակ` Գնդեվանքում, Ցախացքարում և Բղենո-Նորավանքում։

Տաթևի համալսարանը հիմնադրվել է Որոտնավանքի կրթարան վարդապետարանում և գործել է 1373-1435 թվականներին։ Բարձր առաջադիմություն և մեծ համբավ է ունեցել Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու ուսուցչապետության տարիներին՝ 1390-1410 թվականներին։

Հովհան Որոտնեցին մինչ այդ դասավանդում էր Գլաձորի համալսարանում և, տեղափոխվելով Տաթևի վանք, հիմնում է նոր համալսարան՝ կատարելագործելով ուսումնական ծրագրերը, կանոնակարգելով ուսանողների ընդունելության գործընթացն ու ուսուցիչների դասակարգումը։ Կրթության մակարդակն ու համբավն էլ ավելի բարձրացավ Հովհան Որոտնեցու հայտնի աշակերտ Գրիգոր Տաթևացու ուսուցչապետության տարիներին. համալսարանը դառնում է համայն հայության գիտակրթական և մշակութային կենտրոն։

Սուրբ Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին

Սուրբ Գրիգոր Տաթևացի եռամեծար վարդապետը

Համալսարանում գործել է երեք ֆակուլտետ՝ փիլիսոփայական-աստվածաբանական, գեղագրության և մանրանկարչության, երաժշտության։ Դասավանդվում էին փիլիսոփայություն, կրոն, հայոց լեզու և քերականություն, գրականություն, պատմություն, ճարտասանություն, գրչարվեստ, մանրանկարչություն և գեղանկար, բնագիտություն և աստղաբաշխություն, մաթեմատիկա, ճարտարապետություն, երաժշտություն և երգեցողություն, ուսուցչություն և հասարակական գիտություններ, այլ առարկաներ։ Պատրաստվում էին նաև հոգևորականներ, աստվածաբաններ, ձեռագրերի արտագրության, ձևավորման և արտադրության մասնագետներ։ Համալսարանն ունեցել է հարուստ ձեռագրատուն-մատենադարան, որտեղ պահպանվել են 10 հազարից ավելի ձեռագիր գրքեր։ Ուսումը, ինչպես և Գլաձորի համալսարանում, տևում էր 7-8 տարի։

Բացի 500 հոգևորականներից, Տաթևի համալսարանում ապրում էին փիլիսոփաներ, երաժիշտներ, գրողներ և նկարիչներ։

Համալսարանը թալանվել և ամբողջությամբ հրկիզվել է 1435 թվականին, Շահրուխի՝ Թամերլանի կրտսեր որդու և ժառանգի կողմից։

Տաթևի համալսարանի հիմնադրումը

Գլաձորի համալսարանի ավանդույթներով նույն Սյունիքում ստեղծվեց ու ծաղկում ապրեց մի նոր համալսարան` Տաթևի  համալսարանը: Հայ դպրության և մշակույթի այդ փառավոր օջախի  հիմնադիրը հանդիսացավ Գլաձորի նախկին սան, տաղանդավոր գիտնական Հովհան Որոտնեցին (1315-1386): 1340-ական թվականների սկզբին` Գլաձորի համալսարանի անկումից հետո, Հովհան Որոտնեցին Վայոց ձորից անցնում է Ծղուկ՝ Որոտն, և ձեռնամուխ լինում նոր կրթօջախի ստեղծմանը։ Ստանալով Օրբելյան իշխանների հովանավորությունը` նա 1340-ական թվականների կեսերին տեղափոխվում է Տաթև և ավելի ամուր հիմքերի վրա դնում կրթության գործը։ Կարճ ժամանակում Որոտնեցու կրթարանը վերածվում է լիարժեք համալասարանի, որտեղ գալիս էին սովորելու ոչ միայն Սյունիքից, այլև ամբողջ Հայաստանից ու Կիլիկիայից։ Տաթևի համալսարանը ուսուցիչներ էր պատրաստում Սյունյաց և այլ վայրերի համար, ավելին` նրա գլխավորությամբ հաստատվում են մի շարք դպրոցներ, և ինքը դառնում է այդ դպրոցների կենտրոնը։ Օգտագործելով Գլաձորի համալսարանի փորձը` Հովհան Որոտնեցին կատարելագործեց ուսումնական ծրագրերը, կանոնավորեց նոր աշակերտների ընդունելությունը և ուսումնականների աստիճանականությունը։

Տաթևի համալսարանի ներքին կազմակերպվածությունը նոր մակարդակի բարձրացրեց Որոտնեցու ամենատաղանդավոր սանն ու գործի շարունակողը` Գրիգոր  Տաթևացին (1346-1409)։ Նրա ղեկավարման տարիները դարձան Տաթևի համալսարանի ամենաբեղմնավոր ու ծաղկուն շրջանը։ Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու ժամանակակիցներից քչերն են այդքան պարզ գիտակցել, որ տվյալ պատմական պայմաններում ազգային մշակույթի պահպանումն ու զարգացումն հոշոտված Հայաստանի  համար գրեթե միակ միջոցն էր ահեղ, բայց տգետ ու բիրտ զավթիչներին ընդդիմանալու համար։ Բազմակողմանի զարգացած, անչափելի գիտական ժառանգության թողած այս տաղանդավոր այրերի և նրանց սաների ու հետևորդների ջանքերի շնորհիվ էր, որ Տաթևի  համալսարանը դարձավ ժամանակի խոշարագույն գիտամշակույթային կենտրոնը, որտեղ արձանագրվեցին համաշխարհային մասշտաբով նշանակալի գիտական նվաճումներ։ Դրանք ավելի տպավորիչ են երևում երկրի քաղաքական կյանքի ֆոնի վրա, երբ օտար բռնակալների հալածանքների պատճառով համալսարանը ժամանակ առ ժամանակ ստիպված էր վարել թափառական կյանք։

Ունենալով ազգային-հասարակական հսկայական կշիռ` Տաթևի համալսարանը, հայ ավանդապահ հոգևորության հետ համագործակցած, գլխավորեց ու ծավալեց համազգային նշանակություն ունեցող կարևորագույն մի գործունեություն` պայքարն ունիթորական (միարարական) շարժման դեմ։ Համալսարանի ղեկավարներն ու սաներն իրենց մեծագույն ներդումը կատարեցին կաթողիկոսական աթոռը Սսից Էջմիածին տեղափոխելու գործում (1441 թվական), որը դարաշրջանի խոշորագույն իրադարձություններից մեկն էր հայոց պատմության մեջ։

Գրիգոր Տաթևացու մահից հետո Տաթևի համալսարանն սկսեց անկում ապրել։ Չնայած համալսարանի նոր ղեկավարների` Մաթեոս Ջուղայեցու, Մխիթար Տաթևացու,  ինչպես  նաև այլ գործիչների մեծ ջանքերին, քաղտնտեսական անապահով վիճակի հետագա բարդացման հետևանքով` Տաթևն սկսեց խամրել և XV դարի 20-ական թվականների կեսերին որպես համալսարան վերջնականապես դադարեց գործելուց։

Տաթևի համալսարանն իր գլխավորած դպրոցների հետ միասին մոտ 8 տասնամյակ կենդանի պահեց անցյալի մշակութային ավանդույթները և զգալի ավանդ ներմուծեց միջնադարյան հայ մշակույթի գանձարան։

Հովհան  Որոտնեցին գիտնական  և  փիլիսոփա

Մականունը՝ Կախիկ (1315, Սյունիքի Որոտան գավառի Վաղադնի (Վաղատին) գյուղ — 1386, Ապրակունիս), աստվածաբան, փիլիսոփա, մանկավարժ։ Սովորել է Գլաձորի համալսարանում՝ Եսայի Նչեցու և Տիրատուր Կիլիկեցու մոտ։ Նչեցու մահից հետո (1338) տեղափոխվել է Հերմոնի, ապա՝ Որոտանի վանք։ 1373 թվականին  հիմնադրել է Տաթևի համալսարանը։ Հայ միարարների (ունիթորականների) քաղաքական-գաղափարախոսական ոտնձգությունների դեմ պայքարելու նպատակով 1379 թվականին համալսարանի հետ տեղափոխվել է Ապրակունիս։ Հետագայում Ապրակունիսի դպրոցի ղեկավարությունը հանձնելով Գրիգոր Տաթևացուն` վերադարձել է Տաթև։

Հայ Առաքելական Եկեղեցին Հովհան Որոտնեցու հիշատակը նշում է Մեծ պասի 20-րդ օրը։

Գրիգոր  Տաթևացին մանկավարժ  և  փիլիսոփա

Ծնվել է Վայոց ձորում, սովորել տարբեր դպրոցներում, 28 տարի աշակերտել Հովհան Որոտնեցուն, որի մահից հետո շարունակել է նրա գործը, ուսուցչություն է արել Ապրակունիսում,  Մեծոփում և ապա 1380-82 թվականներից մինչև մահը ղեկավարել է Տաթևի համալսարանը։ Նա ճանաչված էր ոչ միայն Հայաստանում այլև նրա սահմաններից դուրս. հաճախ  հրավիրում էին դասախոսությունների տարբեր բարձրագույն դպրոցներում, հարևան երկրներից հույն և լատին ճարտասաններ էին գալիս Տաթև՝ լսելու նրա դասախոսությունները, որոնք լի էին անսահման գիտելիքներով։

Վերջին գրքում Ջոն Լոկկից դեռևս 300 տարի առաջ գրել է. «Մանկան հոգին անգիր պնակիտ է կամ լվացած մագաղաթ, ինչ որ գրեն նրա վրա, այն էլ կվերցնի», բայց,  ի  տարբերություն Լոկկի, ընդունում է նաև միջավայրի և ժառանգական ու ձեռքբերովի հատկությունների նշանակությունը։

Իմ կարծիքը <<Տաթևի համալսարանի>> մասին

Տաթևի համալսարանը իմ ամենասիրելի՝ հոգևոր,գիտական,մշակութային օջախներից է: Երբ Հայսատանը գտնվում էր օտար անհավատների անգիտության խավարի տակ, այդ ժամանակ ճագագում էր այս գիտության լույսը: Ես շատ կուզենաի, բացվեր Տաթևի համսարանը որպես հոգևոր ճեմարան և այնտեղ պատրասվեին ապագա հոգևորականներ: Այս համալսարան-սրբատեղին իր ժամանակներում կարողացավ պահպանել հայ գիտությունը,հավատը,մշակույթը և ես կարծում եմ, որ այս համալսարանին նորից պետք է շունչ տալ: Շատ մեծ Սուրբ Գրիգոր Տաթրացի եռամեծար վարդապետի կատարած գործը հայ եկեղեցու և Հայաստանի համար: Այս սուրբ վարդապետը այնքան մեծ է եղել իր ժամանակներում, որ նրան անվանել են <<երկրորդ Լուսավորիչ>>, նրա թողած հոգևոր,գիտական,մշակութային ժառանգություն անգնահատելի են մեզ համար: Իսկապես Աստված մեզ մեծ պարգև տվեց:

Կրթական խնդիրները Հայաստանում․ Երևանում, մարզերում

Իմ կարծիքով, ամբողջ Հայաստանը կրթույան հետ կապված ունի բավականին լուջ խնդիրներ: Մայրաքաղաք Երեվանում կարծում են, կրթության մակարդակը բավականին բարձր է, ու առաջատար: Բայց, այստեղ շատ դպրոցները ունեն լուրջ վերանորոգման կարիք: Ինչ վերաբերվում է մարզերին կարծում եմ, այստեղ վիճակը բավականին վատ է, քանի որ ունենք դպրոցներ որտեղ չկա տարրական պայմաններ՝ դպրոցների մի մասը վթարային վիճակում է, ձմռանը չկա ջեռուցում ինչի պատճառով ձմռանը դասեր չեն լինում: Ունենք գյուղեր, որտեղ ընդհանրապես դպրոցներ չկան, կան նաև շատ անապահով ընտանիքներ, որոնց երեխաները չեն կարողանում դպրոց հաճախել: Ուսուցիչները և Երեվանում և մարզերում սակավ են, նաև կան անփորձառու ուսուցիչներ: Ցավոք, սրտի Հայաստանը կարթության առումով գտնվում է, մատ ցածր մակարդակում: Շան մարդիկ գիտեն աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստը ով է, ամենահայտնի դերասանը ով է, և այլն: Բայց եթե հարցնես թե ո՞վ է՝ Գրիգոր Լուսավորիչը,Գրիգոր Նարեկացին, Ավետիք Իսահակյանը, Վազգեն Վեռափառ հայրապետը,Գարեգին Նժդեհը, Գեվորգ Սուրենյան կաթողիկոսը և այլ մենանուն պատմական դեմքեր, բնականաբար չեն ճանաչի: Սա է ապացույցը մեր կրթության ցածր լինելու մասին: Իսկ ին՞չ կրթության ռազմավարություն է պետք Հայաստանին և Արցախին: Նախ առաջին հերթին մեզ անհրաժեշտ է բավակնին մեծ ֆինանսական միջոցներ: Մեր հայրենիքի դպրոցները պետք է լինեն զարգացած ինպես արտասհամանյան շատ երկրներում: Հայաստանում և Արցախում կան ահդպիսի մի քանի դպրոցներ գերզարգացած: Առաջին հերթին հենց մեր դպրոցը՝ <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը>>, <<Այբ>> դպրոցը, <<Թումո>> գիտատեխնիկանակ դպրոցը: Սարնք ժամանակակից, զարգացած, տեխնիկապես հարուստ դպրոցներ են՝ և մեր դպրոցները, համալսարանները և կրթուոյան հաստատությունները պետք է լինեն, այս մոդելի վրա կառուցված:Հայստանում և Արցախում չպետք է լինի այպիսի գյուղ, որ չունենա իր դպրոցը, կամ չլինեն այնտեղ տարրական պայմաններ, անապահով մարդկան պետք է օգնել, որպեսզի նրանք նունպես հաճախեն դպրոց: Յուրաքանչյուր պետության հիմքը դա կրթությունն է,առավելապես Հայստանինը, ուստի այս խնդիրը պահանջում է շատ լուրջ լուծում:

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Աղբյուրը՝Aravot.am

Կրթական համակարգը առաջին եւ գլխավորն է, այն ամեն ինչ պետք է անի, որ մեր երեխաները նորմալ կրթություն ստանալով՝ երկրին պիտանի լինեն, ունենան ազգային մտածողություն, չհուսահատվեն ու լքելով հայրենիքը հեռանան այլ երկրներ՝ թողնելով հայրենիքը որբ ու անտեր:

Կրթությունն ամենաշատ տառապած ոլորտն է, որ մենք ունենք ու տեսնում ենք մեր կյանքում: Նոր գիտակցությունը ձեւավորելու միակ ճանապարհը կանոնավոր կրթական համակարգ ունենալն է, որ մենք ունեինք մինչեւ 90-ական թվականները: Դարեր շարունակ հայ ժողովուրդը, եթե կարողացել է գոյատեւել ու պայքարել օտարանալու դեմ, պատճառն այն է, որ ունեցել է մեր ազգային պոտենցիալին հարիր կրթական միջավայր, կրթական համակարգ, որը հնարավորություն է տվել մեզ պահպանելու եւ իրագործելու ազգային պոտենցիալը: Բայց այսօր մեր կրթական համակարգը ոչ միայն այդ խնդիրները չի լուծում, այլեւ կաշկանդող ու ետ տանող ազդեցություն է ունենում մեր զարգացման վրա: Կրթությունը չպետք է ինքնահոսի թողնել եւ ինքն իրեն խաբելով ասել, որ այն լավն է: Եթե մյուս տեղերում վճարում են սովորելու համար, մեզ մոտ վճարում են չսովորելու համար: Հայաստանում կրթության ոլորտը պետք է փրկել հանուն մեր ազգի փրկության ու գոյատեւման: Ուրիշ տարբերակ չունենք: Կրթական համակարգի միջից պետք է արմատախիլ անել կաշառակերությունը: Միայն կրթության ու լուսավորության ճանապարհով է մարդկությունն ըմբռնում մարդու իրավունքների էությունը: Լավ կրթական համակարգ ունենալու դեպքում ազգը կարող է գոյատեւել եւ իդեալական պետական համակարգ ստեղծել: Իրականությունը ցույց է տալիս, որ հզոր եւ ուժեղ են այն ազգերը, որոնք ունեն զարգացած կրթական համակարգ: Մեզ մոտ կրթական համակարգը հետզհետե ընկնում է, իջնում: Աշակերտները արդեն գրեթե չեն կարդում: Չնայած կրթական ոլորտի պատասխանատուները պնդում են, թե մեզ մոտ կրթական մակարդակը բարձրանում է, անընդհատ նոր թեստեր ու հարցաշարեր են ավելացնում, բայց բոլոր մանկավարժներն էլ տեսնում ու հասկանում են, որ դրանք երեխաների մտածողությունը բթացնում են: Այսօր ամեն մի պատահական ուսուցիչ թեստեր է կազմում ու լույս ընծայում: Երեխաները մատներով իրար հասկացնում են, թե որ թեստի որ համարը լրացնեն: Երբեմն էլ թույլ աշակերտն ավելի բարձր գնահատական է ստանում, քան լավ սովորողը: Ընդհանրապես կրթական ցենզի նվազմանը հակառակ, ավելացել են «կարմիր դիպլոմավորները»: Դպրոցներից մեկում վերջերս աշխատանքի է անցնում հայոց լեզվի ու գրականության երիտասարդ ուսուցչուհի: 9-րդ դասարանում աշակերտը հարցնում է, թե ո՞վ է գրել «Խենթը», ուսուցչուհին պատասխանում է. «Խենթը դու ես, էս հիմարին տեսեք»: Հաջորդ օրը, երբ ծնողը տնօրենի մոտ է գալիս բողոքելու, տնօրենը պատասխանում է. «Հնարավոր չէ, նա կարմիր դիպլոմով է ավարտել»: Այսպիսի ուսուցիչներով լցված են հիմա մեր դպրոցները: Սա ողբերգություն է: Փորձառու եւ լավ մանկավարժները լռում են, չեն բողոքում, որովհետեւ նրանց գործից հանում են եւ մնում են անգործ: Կրթություն ներդրվեցին արեւմտյան համակարգի իրեն չարդարացրած ձեւերը՝ 12-ամյա դպրոցական կրթությունը, կրեդիտային համակարգը, մագիստրատուրան եւ այլն: Եթե ԽՍՀՄ-ի օրոք հայկական կրթական համակարգը աշխարհում առաջիններից մեկն էր, ապա հիմա՝ 2009թ. Հայաստանի կրթական համակարգը բոլորովին չկա, ցածր է: Այսօր ԱՄՆ-ն ուսումնասիրում է ՌԴ կրթական համակարգը՝ իրենց մոտ ներդնելու նպատակով, իսկ մենք մեր ունեցած կրթական համակարգը գիտակցաբար, ուրիշներին լսելով քանդում, ոչնչացնում ենք: Մենք եղածը ավելի պետք է կատարելագործեինք: Կարո՞ղ է մի նորմալ մանկավարժ ապացուցել, որ այսօրվա կրթական համակարգը, որ արդեն 8-9 տարի փորձում ենք իրագործել, ավելի լավն է, քան մեր ունեցածը 90-ականներին: Եթե այսօրվա կրթական համակարգը մնա, ապա մոտ 10 տարի հետո Հայաստանի դպրոցները կունենան կիսագրագետ ուսուցիչներ ու աշակերտներ, եւ Հայաստանը կիջնի 1920-ական թվականների մակարդակին: Բուհերի շրջանավարտները հիմնականում դիպլոմ են ստանում եւ ոչ թե պրոֆեսիոնալ կրթություն: Դա ազգային աղետ է, երբ անորակ ուսուցիչ կամ բժիշկ են պատրաստում: Այսօր մանկավարժականն ավարտողների մեծ մասը չի կարող աշխատել իր մասնագիտությամբ եւ ստիպված այլ աշխատանք է փնտրում: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ հանրապետությունում պակասում է աշակերտների թիվը: Եթե 80-ական թվականներին ունեինք մոտ 600 հազար, ապա այսօր ունենք 400 հազար աշակերտ: Հետեւաբար ուսուցիչների թիվը եւս կրճատվում է: Եվ վատն այն է, որ կրճատվում են բանիմաց, բազմամյա կենսափորձ ունեցող ու հարուստ գիտելիքների տիրապետող մանկավարժներ: Թոշակի գնալու պատճառով աշխատանքից ազատում են հմուտ մանկավարժների, իսկ դրանց փոխարինում են ցածր գիտելիքներով մի կերպ ավարտած շրջանավարտներ: Ուսման որակը ընկնելու պատճառներից մեկն էլ դա է: Եթե 1989թ. ՀՀ-ում գործում էր 13 բուհ եւ ունեինք 56000 ուսանող, ապա այսօր գործում է 85 բուհ (15 պետական, 70 ոչ պետական) եւ ունենք մոտ 112000 ուսանող: Վերջին 20 տարում ՀՀ-ում կրճատվել է գիտնականների թիվը (մոտ 5 անգամ): Բազում հմուտ մասնագետներ հեռանում են արտասահման: Դա եւս կրթությանը մեծ հարված է հասցնում: Գնում են, որովհետեւ նյութապես շատ ծանր վիճակի մեջ են ընկել, ֆինանսավորումը անբավարար է: Հայաստանում աշխատող մանկավարժի աշխատավարձը չափազանց ցածր է: Ռուսաստանում մանկավարժը 2-3 անգամ բարձր է ստանում, քան՝ Հայաստանում (այնտեղ ուսուցչի միջին աշխատավարձը մոտ $600 է), իսկ Եվրոպայում՝ շատ ավելի բարձր: Չափազանց վատ վիճակում է գրականության ուսուցումը դպրոցում: Հատկապես հիմա, երբ նոր մարդու դաստիարակությունն ու ազգային գաղափարախոսությունն առաջին պլան են մղվում: Իսկ դա սկսվում է հատկապես միջին դասարաններից: Բազմամյա փորձը ցույց է տալիս, որ հենց այդ տարիքում է երեխայի մեջ արթնանում սեր ազգային արժեքների նկատմամբ, ձեւավորվում ազգային ճաշակ ու կապում աշակերտներին գրականության հետ: Միայն գրականության լավ ուսուցմամբ է ձեւավորվում ազգային գիտակցություն: Այսօրվա ծրագրերով 5-6-րդ դասարաններում գրականությունը որպես առանձին առարկա դուրս եկավ՝ իր տեղը զիջելով «Մայրենի» կոչվածին: Գրականության նախկին դասագրքերը, որոնք հաջող քննություն էին բռնել, սկսվում էին Խորենացու «Հայկի զավակներն ու թոռները» ազգային, հայրենասիրական թեմայով, որը աշակերտի մեջ դաստիարակում էր հայրենասիրություն եւ սեր իր նախնիների նկատմամբ: Այս եւ սրա նման նյութերը դուրս եկան դասագրքից եւ դրանց փոխարինեցին «Արդուկն ու մարդուկը», «Այգեպան Մոսին» եւ այլ պատմվածքներ: Անկատար է կրթությունը, երբ հայը չի իմանում իր ժողովրդի անցյալը, պատմությունը, նա չի կարող գնահատել ներկան եւ պատկերացնել ապագան: Դրանք նա սովորում է հատկապես գրականության միջոցով, որը դուրս եկավ միջին դասարաններից: Աշխարհում ոչ մի դպրոցում նման փորձ չի կատարվել, որ միջին դասարաններում գրականությունը արժեզրկվի: Կրթությունը պետք է ունենա համազգային շահ, իսկ դրա հիմքերից մեկը դպրոցում գրականության դերի բարձրացումն է: Ոչ թե պետք է միջին դասարաններից գրականությունը որպես առանձին առարկա հանել, այլ պետք է, ընդհակառակը, գրականության ժամերն ավելացնել: Լեզուն սովորում են նաեւ գրականություն լավ տիրապետելով: Լեզուն հարցաշարերով չեն սովորում: Դա ուսուցման մեթոդ չէ եւ ոչ մի տեղ իրեն չի արդարացրել: Դա է պատճառներից մեկը, որ այսօրվա աշակերտը չի կարողանում սովորել ու դասը պատմել, շարադրություն գրել, ստեղծագործել: Այսօր գրեթե բոլոր քննությունները վերածվել են հարցաշարային գրավոր քննությունների: Իսկ դասագրքերի ստեղծումը մեզ մոտ դարձել է բիզնես, եւ այդ գործն իրենց ձեռքն են վերցրել այնպիսի անձինք, որոնք մինչեւ անգամ չգիտեն, թե ի՞նչ է հոլովը կամ դերանունը: Ուսուցման անկման պատճառներից մեկն էլ աշակերտների՝ գրքից հեռանալն է: Այսօր աշակերտը շատ քիչ է կարդում կամ բոլորովին չի կարդում: Հատկապես ավագ դպրոցում աշակերտը սովորում է միայն այն առարկաները (2 կամ 3), որոնք պետք է քննություն հանձնի: Չէ՞ որ այդպես չէր: Աշակերտները բոլոր առարկաները գրեթե հավասար սովորում էին եւ կարողանում էին բուհերում հաջող քննություն հանձնել: Այսօր այդ ավանդույթը այլեւս չի պահպանվում: Դրա մեծագույն թերությունը կամ մեղավորներից մեկը մանկավարժներն են: Նրանք եւս թերանում են ընթերցանության մեջ: Եթե 1988թ. «Կրթություն» թերթը լույս էր տեսնում 14000 տպաքանակով, եւ գրեթե բոլոր մանկավարժները սիրով կարդում էին, ապա այսօր այն լույս է տեսնում 4500 տպաքանակով, որը շատ քիչ մանկավարժներ են ստանում ու կարդում: Մոտ 70-80 ուսուցիչների հարցում ենք արել, թե ինչո՞ւ չեն ստանում եւ կարդում գոնե «Կրթություն» թերթը, մեծ մասը պատասխանել է, որ այդտեղ իրեն հետաքրքրող նյութեր գրեթե չկան: Կան որոշ համարներ, որոնց մեջ 4-5 էջում զետեղված են դպրոցների տեսչական ստուգումներին վերաբերող հաշվետվություններ, որոնք ուսուցիչներին չեն հետաքրքրում: Որեւէ առարկայի ուսուցման մասին նյութեր շատ հազվադեպ են լինում: Բացի դրանից, նախկինում ամեն շաբաթ կային հեռուստատեսային ուսումնական հաղորդումներ տարբեր առարկաներից, որոնք եւ աշակերտները, եւ ուսուցիչները մեծ սիրով դիտում էին ու շատ բան սովորում: Դա եւս դուրս եկավ: Իսկ ի՞նչ է սովորեցնում այսօր հեռուստատեսությունը: Հեռուստացույցով ցուցադրում են, թե ինչպես են ջահել աղջկա հետույքին դաջում թռչունի նկարը: Եվ դա 20-30 րոպե: Դա դիտում են երեխաները, երիտասարդությունը: Երկրորդ օրը անչափ շատ աշակերտներ իրենց զարմանքն արտահայտեցին… Այսօր հեռուստացույցը երիտասարդությանը սխալ է դաստիարակում: Բազմաթիվ սերիալները գրական լեզվից հեռացրել են մեր հեռուստադիտողներին եւ նրանք խոսում են փողոցային ժարգոնով ու անբարոյական բառ-արտահայտություններով: Այդ հաղորդումներից հետո ուսուցիչը ինչպե՞ս աշակերտներին ներգրավի բարոյական դաստիարակության մեջ, ինչպե՞ս նրանց ստիպի խոսել գրական լեզվով:

Հարգելի ընկեր՝ Սարգսյան

Շնորհավորում եմ՝ ձեր Ամանորը և Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, ձեզ հաջող և խաղաղ տարի:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы