Մաքդոնալդացումը որպես գլոբալիզացման թրենդ

Ես կարծում եմ, որ իսկապես <<Mackdonalds>>, <<KFC>>, <<Coca Colan>> , <<Pepsi>> և այսպիսի շատ կազմակերպություններ աշխարհը տանում են գլոբալիզացիայի: Աշխահի բոլոր պետություններում բնականաբար նաև Հայասատնում կան ասպիսի կազամկերպություններ: Այսպիսի կազմակերպություններ հիմնելով, աշխարհի խոշոր պետությունները փորձում են մեզ տանել գլոբալիզացիայի: Ես որպես անհատ խիստ դեմ են գլոբաիզացիային, յուրաքանչյուր պետություն աշխարհում պետք է ազատ լինի ունենա իր տնտեսությունը, մշակույթը, կրոնը և այլն, նայց միևնուն ժամանակ աշխարհի պետությունները պետք է ապրեն խաղաղ և հարգեն միմյանց:

Իր ամենալայն իմաստով McDonaldization-ը մի կողմից արևմտյան արժեքների առաջմղումն է, ինչի պատճառով էլ այն նույնացվում է.
ամերիկյանացման գործընթացը։ Մյուս կողմից,
Մակդոնալդիզացիան գլոբալացման արտահայտություն է, համաշխարհայինի հաղթանակի խորհրդանիշ
ունիվերսալիզմը տեղականի նկատմամբ, ստանդարտացված ազգային հատուկի նկատմամբ:
Ցանցի շահագործման հիմքում ընկած սկզբունքները
«Մակդոնալդս»-ը համապատասխանում է գլոբալացման բուն բնույթին ու գործընթացին, որում
համազգեստ հաստատելու միտում, մեջ
ռացիոնալության տեսանկյունից,
սոցիալականության ձևերը. Ցանցում առաջացող պրակտիկաներ
ընդգրկում էր մարդու ողջ տարածությունը
գործունեությունը, ձևավորեց նոր տիպի ռացիոնալություն՝ համարժեք գլոբալացվող աշխարհի պահանջներին։

Լրացրեք թեստը․

Ի՞նչ է ամուսնությունը:

Մենամուսնական միություն է

Բազմամուսնական միություն է

Ընկերական հարաբերություն է

Ծնողների համատեղ դիմումի հիման վրա պետական գրանցում իրականացնող մարմինները փոխում են երեխայի անունը, ինչպես նաև նրան տրված ազգանունը՝ մյուս ծնողի ազգանունով մինչև երեխայի

8 տարին լրանալը

10 տարին լրանալը:

12 տարին լրանալը:

18 տարին լրանալը:

Ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ: Դրանք լրանում են երեխաների:

12 տարին լրանալով

16 տարին լրանալով

18 տարին լրանալով

22 տարին լրանալով

Ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ: Դրանք լրանում են երեխաների:

22 տարին լրանալով

12 տարին լրանալով

18 տարին լրանալով

16 տարին լրանալով

Ծնողական իրավունքից ծնողներից մեկին զրկելը կատարվում է դատական կարգով:

Սխալ է

Ճիշտ է

5․Պայմանագիրը կնքվում է./նշել 2 ճիշտ պատասխան/

Հիմնավորված ժամկետով

Որոշակի ժամկետով

Անորոշ ժամկետով

փոփոխական ժամկետով

6.Քանի՞ տեսակ են լինում աշխատանքային պայմանագրերը:

3 տեսակ

2 տեսակ

4 տեսակ

6 տեսակ

7.Մինչև ո՞ր տարիքի երեխային կարելի է որդեգրել:

Մինչև 8

Մինչև 12

Մինչև 10

Մինչև 18

8.Հանգստանալու և սնվելու համար ընդմիջում տրամադրվում է աշխատանքային օրվա կեսին, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց քանի ժամ հետո:

3 ժամ

4 ժամ

2 ժամ

35ժամ

9.Աշխատանքային օրերի միջև ընկած անընդմեջ հանգստի տևողությունը չի կարող պակաս լինել.

14 ժամից

12 ժամից

11 ժամից

10 ժամից

10.Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում քանի աշխատանքային օր սահմանվում

30 օր

24 օր

20 օր

25 օր

11.Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում քանի աշխատանքային օր սահմանվում:

25 օր

24 օր

30 օր

20 օր

12.Ո՞ր թվականին է ընդունվել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական համաձայնագիրը:

1950 թ.

1949 թ.

1960 թ.

1959 թ.

13․Եվրոպական դատարանը մշտական գործող է և տեղակայված է.

Ստրասբուրգում

Հռոմում

Բոնում

Ամստերդամում

14.Եվրոպական դատարանում ե՞րբ է դադարում դատավորների լիազորությունները:

63 տարին լրանալու դեպքում

70 տարին լրանալու դեպքում

75 տարին լրանալու դեպքում

65 տարին լրանալու դեպքում

15.Կանայք և տղամարդիկ ամուսնանալիս,ամուսնության ընթացքում,ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից:

Ճիշտ է

Սխալ է

16. 10 տարեկան դարձած երեխայի որդեգրման դեպքում ,երեխան պետք է տա իր համաձայնությունը:

Ճիշտ է

Սխալ է

17.Գործատուն իրավունք ունի պարտադիր դեպքում աշխատողին այլ աշխատանքի փոխադրել:

Սխալ է

Ճիշտ է

18.Մինչև քանի՞ տարեկան անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելը կամ նրանց աշխատանքի ներգրավելը արգելվում է:

12

16

18

14

19Գործատուն պարտավոր է քննարկել ստացած պահանջները և դրանք ստանալուց հետո 14 օրվա ընթացքում ,ընդունել գրավոր որոշում և այն տրամադրել պահանջներ առաջադրողին:

Ճիշտ է

Սխալ է

20․Քանի՞ տեսակ են լինում Մարդու իրավունքների միջազգային պաշտպանության կառուցակարգերը և կազմակերպությունները

6 տեսակ

12 տեսակ

4 տեսակ

2 տեսակ

Մարդու անձնական իրավունքները և Իրավունքների համընդհանուր կոնվենցիա

Հարցեր և առաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ինչ է անձնական իրավունքը, որն է դրա նշանակությունը։

Իրավունք, հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։

Անձնական իրավունքը դա՝ մարդու բոլոր իրավական երևույթները(ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը)։

2․ Կյանքի իրավունք։ Նկարագիր

Կյանքի իրավունք, այն համոզմունքն է, որ յուրաքանչյուր ոք ունի ապրելու իրավունք և ոչ մի այլ անձ, ներառյալ կառավարությունը, չպետք է զրկի որևէ մեկին ապրելու իրավունքից։ Կյանքի իրավունքի գաղափարը (հայեցակարգը) ծագել է մահապատժիպատերազմիհղիության արհեստական ընդհատումներիէվթանազիայի, ոստիկանության դաժանության, արդարացվող մարդասպանության և կենդանիների իրավունքների վերաբերյալ բանավեճերում։ Տարբեր անհատներ կարող են չհամաձայնել, որ թվարկված նման խնդիրները բնորոշ են իրեն տարածաշրջանին։

3․ Խոսքի ազատության իրավունք։ Նկարագիր

Խոսքի ազատություն․ իրավունք արտահայտելու սեփական գաղափարն ու կարծիքը՝ առանց կառավարության արձագանքից, գրաքննությունից կամ սանկցիաներից վախենալու։ Որպես հոմանիշ երբեմն օգտագործվում է նաև «արտահայտման ազատություն» արտահայտությունը, բայց վերջինս ներառում է նաև տեղեկատվություն ու գաղափարներ որոնելը, ստանալը, հրապարակելը։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19֊րդ հոդվածով ճանաչվում է խոսքի ազատության իրավունքը։ Խոսքի ազատության իրավունքը ճանաչված է նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19֊րդ հոդվածում։ Վերջինս ամրագրում է, որ «յուրաքանչյուր ոք ունի հնարավորություն առանց միջամտության արտահայտելու սեփական կարծիքը» և «յուրաքանչյուր ոք ունի արտահայտման ազատություն․ այս իրավունքը ներառում է տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքը՝ ձեռագիր կամ տպագիր ձևով, արվեստի ստեղծագործության ձևով կամ ցանկացած այլ ձևով»։ Նույն հոդվածն ամրագրում է նաև, որ խոսքի ազատությունը ենթադրում է նաև որոշակի հատուկ պարտականություններ ու բարոյական պատասխանատվություն և կարող է որոշ դեպքերում սահմանափակվել, երբ դա անհրաժեշտ է այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության, պետական անվտանգության կամ հասարակական կարգի պաշտպանության համար։

Խոսքի և արտահայտման ազատությունը բացարձակ չէ, սովորաբար սահմանափակումները վերաբերում են զրպարտությանը, պոռնոգրաֆիային, անբարոյականությանը, բռնություն և պատերազմ քարոզող տեքստերին, հեղինակային իրավունքը խախտող տեքստերին, առևտրային գաղտնիքներին, անձնական տվյալներին, հասարակական անվտանգությանը, կեղծ ցուցմունք տալու արգելքին։ Ջոն Ստյուարտ Միլլը մշակել է սրա հիմնական սկզբունքը, որն ամրագրում է, որ հասարակությունը անձանց կամքի վրա կարող է ազդել միայն այլոց պատճառվելիք վնասը կանխելու նպատակով։ Թվային դարաշրջանի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջանում խոսքի ազատության ավելի լայն սահմանափակումների, որոնցից է Չինաստանի Հասարակական անվտանգության նախարարության կողմից անցկացվող «Ոսկե վահանի» նախագիծը, որը կոչված է օտարերկրյա աղբյուրներից եկող անբարենպաստ տեղեկատվության սահմանափակմանը։ Արտահայտման ազատությունը թույլ է տալիս նաև օտարականներին լուսանկարահանել հանրային վայրերում առանց վերջիններիս իմացության կամ գիտության:

4․ Մտքի խղճի և կրոնի ազատության իրավունք։

Մտքի խղճի և կրոնի ազատության իրավունքը դա՝ յուրաքանչյուր մարդու իրավունքներից մեկն է: Յուրաքանչյուր մարդ կարող է դավանել, այն հավատքը, որը որ կկամենա, կարող է մտածել և, իր միտքը արտահայտել ազատ: Սակայն ես կարծում եմ, որ մեր երկրում խղճի և կրոնի ազատության իրավունքը ամենևին էլ ամբողջական չէ, ինչը պատճառ է դարձել ամենատարբեր տեսակի աղանդավորների մուտքը Հայաստան:

5․ Նշիր քեզ համար կարևոր 10 իրավունք, առանց որի մարդու կյանքը կլիներ վտանգված։

1)Կյանքի իրավունք

2)Առողջության պահպանման իրավունք

3)Պատշաճ կենսամակարդակի իրավունք

4)Սոցիալական ապահովության իրավունք

5)Խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող
վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունք

6)Անձի ազատության և անվտանգության իրավունք

7)Աշխատանքի իրավունք

8)Կրթության իրավունք

9)Ազգային փոքրամասնությունների իրավունք

10)Մտքի, խղճի, կրոնի և դավանանքի ազատության իրավունք և այլն:

Նախագծային՝

21-րդ դարում ինչ իրավունքներ կավելացնեիք, կամ կպակասացնեիք անձնական իրավական դաշտում։ Գրեք ու մեկնաբանեք ձեր միտքը։

Կոնկրետ մեր երկրում ես՝ կկատարելագործեի մտքի,խղճի և կրոնի ազատության իրավունքը: Քանի որ մեր երկրում, այս օրենքը կատարյալ չէ ինչպես օրինակ Վրաստանում կամ այլ երկրում: Շուրջ 30 տարի մեր պետությունը անկախությունից ի վեր շատ անլուրջ վերաբերմունք է ցույց տվել այս օրենքին, ինչի պատճառով ամենատարբեր քայքայիչ աղանդներ մտել են Հայաստան և քայաքայում են մեր պետությունը և մեր հազարամյա Մայր Եկեղեցին: Այս քայքայիչ աղանդները մեր ժողովրդին հեռացնում են իրենց հայրենիքից, Մայր Եկեղեցուց, ընտանիքից և նորմալ ապրելակերպից, շատ մարդկանց թալանում են՝ այդ աղանդավորական կառույցներում ժողովրդին համոզում են, որպեսզի վաճառեն իրենց ունեցվածքը, որպեսզի նվիրաբերեն այդ քայքայիչ կառույցներին: Շատ մարդկանց առողջությունը քայաքայում են դարձնելով թմրամոլ և նույնիսկ հասցնում ինքնասապատության: Բնականբար այսպիսի քայքայիչ կառույցները պետք է վերանան մեր պետությունից, ինճպես օրինակ Վրաստանից կամ Ռուսաստանից ,այս երկրներում այսպիսի կառույցների թիվը շատ քիչ է, և ժողովուրդը հետևում է Մայր Եկեղեցուն:

Թեմա՝ «Պատիժ»

Երկշաբաթյա առաջադրանք

  • Ներկայացրե՛ք մարդկության պատմության ընթացքում կիրառված ամենատարօրինակ պատիժները և հարկադրանքնի միջոցները
  • Թերևս ինձ համար ամենատարօրինակ և ամենադաժան մահապատիժը՝ երբ մարդուն կապում էին և մեղր քսում մարդու վրա և նավակով ուղարկում դեպի գետի խորքը: Շաբաթների ընթացքում ամենատարբեր միջատները հավաքվում էին և ուտում էին նրան:Այս մահապատժի ձևը կիրառվել է միջին դարերում և այն ամենադաժան ձևերից մեկն է:
  • Դուրս հանե՛ք Հայոց պատմության մեջ ներկայացված պատժի ձևերը, որոնք կիրառվել են մի որևէ ժամանակաշրջանում (օրինակ՝ Գրիգոր Լուսավորչի բանտարկությունը, Մերուժան Արծրունու մահապատիժը և այլն) ։
  • 276-ին, երբ պարսից Վռամ թագավորը գրավել է Մեծ Հայքի զգալի տարածքներ, Գրիգոր Պարթևը Տրդատ Գ Մեծի հետ գտնվում էր Հռոմեական կայսրությունում։ 287-ին վերադառնալով Հայոց գահին՝ Տրդատ Գ Մեծը, ի նշան հաղթության, Եկեղյաց գավառի Երիզա ավանի մոտ՝ Անահիտի մեհյանում գոհության տոնախմբություն է կազմակերպում։ Հայոց թագավորը քրիստոնյա պալատականներին, այդ թվում՝ Գրիգոր Պարթևին (որոնք ազատվել էին կռապաշտ արարողություններից), հրամայում է մասնակցել այդ արարողակարգին ու երկրպագել Աստվածուհի Անահիտին։ Գրիգոր Պարթևը հրաժարվում է մասնակցել այդ արարողակարգին դրա համար էլ Տրդատն, ըստ Ագաթանգեղոսի, որի Պատմությունը Գրիգոր Լուսավորչի վարքի հիմնական սկզբնաղբյուրն է, հրամայում է նրան ենթարկել չարչարանքների՝ հուսալով, որ Գրիգորը, անպայման կուրանա Քրիստոսից ու նրա ուսմունքից։ Տարիներ անց, Գրիգոր Լուսավորչի չարչարանքների վայրում կառուցվել է ու ցայսօր, կանգուն պահպանվել է Չարչարանց Սրբ Լուսավորիչ վանքն (Երզնկայից հարավ, Մեղուցիկ գյուղի մերձակա լեռան ստորոտին)։ Այդ խոշտանգումները (12 չարչարանքներ) հետևյալ կերպ է նկարագրում Ագաթանգեղոսը.
  • ա. Ձեռքերը կապած, գայլ ի բերան, թիկունքին՝ աղի բեռ, կուրծքը բարձր գելարանից վար կախեցին։ բ. Մեկ ոտքից կախելով՝ աղբ ծխեցրին ու դալար բրերով ծեծեցին։ գ. Ոտքերը կոճղերի մեջ ճզմեցին։ դ. Ոտքին երկաթյա բևեռներ մխելով՝ վազեցրին։ ե. Գլուխը կռփահար անելով՝ ծեծեցին։ զ. Գլուխը մամլիչի մեջ դնելով՝ քթի մեջ քացախ ու բորակ փչեցին։ է. Գլուխը մոխրով լեցուն պարկի մեջ կապեցին։ ը. Գլխիվայր կախելով՝ նստատեղից ձագարով ջուր լցրեցին։ թ. Կողերը երկաթե ճանկերով քերեցին։ ժ. Երկաթե դաստակների վրա քաշելով՝ քերեցին։ ժա. Ծնկները երկաթե կապիճների մեջ ձգելով՝ կախեցին։ ժբ. Հալած կապարով մարմինը այրեցին։
  • Ագաթանգեղոսի հետևողությամբ հայ միջնադարյան մատենագիրները առանձնակի հոգևոր խորհուրդ են հաղորդել չարչարանքներից յուրաքանչյուրին և դրանց թվով տասներկուսը լինելուն։ Այս մեկնաբանություններն ամբողջական և համակարգված տվել է Գրիգոր Տաթևացին։ Ըստ նրա՝ 12 չարչարանքները փոխկապակցված երկու խորհուրդ ունեն։ Առաջինը խարսխվում է միջնադարյան բնագիտական այն ըմբռնման վրա, որ մարդը 12 անդամներ ու զգայարաններ ունի, որոնք ապականվել էին Ադամի կողմից մեղքի պտուղը ճաշակելիս, երբ նա իր զգայարաններով խաբվել է և ցանկացել ոտքերով ուղղվել դեպի ծառը, ձեռքով պոկել և բերանով ճաշակել։ Ըստ այդմ՝ Գրիգորն իր տասներկու չարչարանքներից յուրաքանչյուրով, որոնցից ամեն մեկը հարաբերվում է մարդկային մարմնի տվյալ անդամի և զգայարանի հետ, ջնջել է դրանց ապականությունը։ Երկրորդ բացատրությունն առնչվում է տասներկու առաքյալների հետ։
  • Քրիստոնեությունը քարոզելիս և տարածելիս առաքյալներից յուրաքանչյուրը նահատակվել է մյուսներից տարբերվող առանձին մի չարչարանքով։ Համաձայն Գրիգոր Տաթևացու՝ առաքյալների կրած այս տասներկու չարչարանքներից յուրաքանչյուրը Գրիգոր Լուսավորիչն է կրել՝ դառնալով բոլոր առաքյալներին չարչարանակից։ Բռնություններից հետո (ավելի քան մեկամսյա) նախարար Արտավազդ Մանդակունու քրոջ ամուսին Տաճատ Աշոցյանը հայտնել է, որ Գրիգոր Պարթևը թագավորահորն սպանողի որդին է։ Տրդատ Գ-ի հրամանով 287-ին նրան նետել են մահապարտների բանտ՝ Խոր վիրապ։
  • Ըստ ավանդության, Խոր վիրապում Գրիգոր Պարթևը մնացել է շուրջ 13 տարի։ Նրա վիրապային կյանքը հրաշք է, և այդտեղ կենդանի մնալը աստվածային սքանչելիների մի հատուկ նշան է համարվում։ Աստվածային գթությամբ մի այրի կին գաղտնի զնդան է նետել հանապազօրյա հացը, և մի հրեշտակ ամենօրյա այցելություններով քաջալերել է Գրիգորին։
  • Մերուժան Արծրունի (ծննդյան թվականն անհայտ – 371), նախարար, Արծրունյաց տոհմի նահապետ։ 359 թվականին վերսկսված պարսկա–հռոմեական պատերազմների ժամանակ լքել է Հայոց թագավոր Արշակ Բ-ին և գլխավորել է պարսկական կողմնորոշում ունեցող հայ նախարարների խմբավորումը՝ գործակցելով Սասանյան Շապուհ 2–րդ արքային (որի քույր Որմիզդուխտին կնության էր առել)։ Մերուժան Արծրունու մերձավոր կուսակիցն էր Վահան Մամիկոնյանը, որը նրա քրոջ ամուսինն էր։ Պարսկական զորքերը Մերուժան Արծրունու առաջնորդությամբ ներխուժել են Հայաստան գրավել Տիգրանակերտ քաղաքը, ասպատակել Աղձն (Արզն), ԱնգեղտունԲարձր Հայքի Մնձուր, Դարանաղի գավառները, Ծոփք նահանգը։ Դարանաղիում պարսից զորքը Մերուժան Արծրունու օգնությամբ գրավել է Անի ամրոցը։ Մերուժան Արծրունու և նրա գլխավորած նախարարների դերն ավելի է մեծացել հատկապես 363 թվականի պարսկա–հռոմեական պայմանագրից հետո, երբ Հռոմը հրաժարվել է օգնել հայերին։ Նա եռանդուն պայքար է տարել Հռոմի կողմը հակված ուժերի և, առաջին հերթին, Հայոց եկեղեցու դեմ՝ ձգտելով Սասանյանների օգնությամբ պահպանել Հայոց թագավորությունը և վերականգնել Հայաստանում նախաքրիստոնեական (հեթանոսական) կրոնը՝ զրադաշտականության ձևով։ Ըստ Մովսես ԽորենացուՁիրավի ճակատամարտում պարսկական զորքի պարտությունից հետո Կոգովիտ գավառում Մերուժան Արծրունին ձերբակալվել և մահապատժի է ենթարկվել Սմբատ Բագրատունու ձեռքով։ Նրա գլխին դրել են շիկացած երկաթից պսակ և ասել. -Քեզ թագադրում ենք հայոց թագավոր, որովհետև դու երազում էիր հայոց թագավոր դառնալ։

Օգտվե՛ք համացանցից։ Կարող եք սարքել նաև տեսաֆիլմ

21-րդ դարում համարվում է, որ ամենածանր պատիժը դա՝ Մահապատիժն է, որը իրականացվում է սահմանապակ քանակությամբ երկրներում։ Եվրոպական երկրների մեծ մասը (այդ թվում նաև ՀՀ-ն) հրաժարվել են մահապատժից։

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Ի՞նչ է պատերազմը:

ՊԱՏԵՐԱԶՄԸ որոշակի ռազմաքաղաքական, տնտեսական սուբյեկտի միասնական ուժային համակարգի (հաճախ՝ բանակի բոլոր զորատեսակների կամ դրանց մեծ մասի) ներդաշնակված գործունեությունն է (երբեմն՝ հակազդեցությունը) բոլոր հարթություններում, բոլոր մեթոդներով ու եղանակներով, հակառակորդի բոլոր մակարդակի կառույցների և կենսատարածքների նկատմամբ՝ դրանք վերահսկելու կամ ոչնչացնելու նպատակով:

Այս սահմանումը էականորեն տարբերվում է դասական դարձած այն սահմանումներից, որտեղ պատերազմը դիտարկվում է միայն պետությունների իրավասության գործառույթ։ Ժամանակակից պատերազմների հիմնական բնութագրիչներն են․

  1. Պատերազմները կոալիցիոն բնույթ ունեն։ Երբեմն դա անգամ պաշտոնական դաշնակցային ձևով չի արտահայտվում, սակայն գլոբալ աշխարհում շահերը գլոբալ են, և ցանկացած կոնֆլիկտի ներգրավվում են տարբեր ռազմաքաղաքական ու տնտեսական սուբյեկտներ։
  2. Պատերազմների հարթությունները ընդգրկում են ցամաքը, օդը, ջուրը, տիեզերքը, վիրտուալ աշխարհը, որի հետ անքակտելի է նաև մարդու ներաշխարհը։
  3. Պատերազմի տարածքը լիարժեք է բոլոր կենսատարածքներում. չկա թիկունք, ապահով ու անվտանգ տեղ։
  4. Պատերազմի մասնակից են գրեթե բոլորը. չկա զուտ ԶՈՒ-ի ներգրավվածություն, գրեթե բոլոր գերատեսչությունները, ծառայությունները ունեն կոնկրետ գործառույթ, և դրանք զուտ ապահովման չեն, այլ հենց բախման-պայքարի կոնկրետ ճակատներ են։
  5. Պատերազմի ժամանակ բոլոր գործառույթների ժամանակը կրճատվել է, պատերազմը դարձել է գերարագ պրոցես։ Մարտական գործողությունները զարգանում են շատ դինամիկ։
  6. Պատերազմավարման կանոնները ճկուն են, դասական, և ոչ դասական կանոնները խառնվել են իրար, ասիմետրիկ, ոչ համաչափ, հիբրիդային լուծումները լայնորեն կիրառվում են գրեթե զուգահեռ, իսկ միմյանց փոխարինում են շատ ճկուն։
  7. Խոցման, ավերման, ճնշման համար գործում են ինչպես ուժային, այնպես էլ փափուկ միջոցներ։ Լայնորեն կիրառվում է համոզման մեթոդը։
  8. Օպերատիվ արվեստի սահմանները դարձել են անհստակ։ Ավելի ու ավելի հաճախ մարտավարական միջոցներն ու ուժերը լուծում են օպերատիվ, երբեմն նաև ռազմավարական խնդիրներ։
  9. Խոցման, ճնշման, քայքայման, ավերման պրոցեսները դարձել են արագ և իրականացվում են մեծ խտությամբ, տարափի ներքո, երբեմն սահմանափակ տեսակի միջոցներով ու ուժերով, համազորային մարտ չկա այլևս։
  10. Մարտավարական ուժերն ու միջոցները դարձել են լիովին ինքնաբավ և արագաշարժ, դրանք ունեն ունիվերսալ դեր ու կառուցվածք։

Իսկ ի՞նչ ենք հասկանում քաղաքացիական պատերազմ ասելով

Քաղաքացիական պատերազմ, կազմակերպված զինված պայքար երկրի ներսում դասակարգերի և սոցիալական խմբերի միջև։

Քաղաքացիական պատերազմը սովորաբար ծագում է սոցիալական ճգնաժամի հիման վրա, երբ պետական իշխանությունն ի վիճակի չէ թշնամի դասակարգերի «բախումները մեղմել», իր «օրինական» միջոցներով ճնշել գոյություն ունեցող քաղաքական և հասարակական կարգի դասակարգային հակառակորդներին[1]։ Քաղաքացիական պատերազմ ծնող պայմանները որոշվում են երկրի ներսում և միջազգային ասպարեզում դասակարգային ուժերի տեղաբաշխմամբ, այդ պատճառով էլ կարող են զուգակցվել միջպետական պատերազմների, օտարերկրյա ինտերվենցիայի դեմ պայքարի և ազգային-ազատագրական պայքարի հետ։ Սոցիալական հեղափոխության դարաշրջանին հատուկ են այնպիսի քաղաքացիական պատերազմները, որտեղ պատերազմող կողմերն այսպես կոչված՝ առաջադիմական և հետադիմական դասակարգերն են՝ հարստահարվողները և հարստահարողները։ Հակամարտ հասարակական կազմավորումներում լինում են, սակայն, այնպիսի քաղաքացիական պատերազմներ, որտեղ միմյանց հակադրվում են տիրապետող դասակարգերի տարբեր խմբավորումներ (օրինակ, Հռոմեական հանրապետության անկման շրջանի քաղաքացիական պատերազմը, Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմները Անգլիայում և այլն)։

Քաղաքացիական պատերազմի պատմական տեսակներն ու ձևերը բազմազան են․ ստրուկների ապստամբություններ, գյուղացիական պատերազմներ, պարտիզանական պատերազմներ, ժողովրդի զինված պայքար ընդդեմ կառավարության և այլն։

Ինչ տեսակետներ ունեին պատերազմի մասին Է․ Թ․ Հոբսը

Թ.Հոբս՝ Պատերազմի պատճառ է համարվում մարդկանց բնական հավասարությունը,ինրը հանգեցնում էր բոլորը անդդեմ բոլորի:

Որ դեպքում է պատերազմն արդարացի Հոլբախի կարծիքով

Երբ վտանգված է ազգի գոյությունը և բարեկեցությունը:

Ինչպիսի ծրագիր առաջադրեց Կանտը 1795թ․

Կանտը կարծում էր որ, պետք ստեղծվի պետությունների միջազգային միություն, որտեղ յուրաքանչյուր պետություն կլիներ ազատ և չէր խանգարի մյուսի գոյությանը:

Համառոտ ներկայացրեք Կ․ Կլաուզևիցի տեսակետները պատերազմի վերաբերյալ

Պատերազմը քաղաքականության շարունակությունն է, այլ միջոցներով:

Գրեք ՀՀ Պատերազմական խրոնիկոնի մասին, քանի պատերազմի միջով է անցել ՀՀ-ն։

Արցախյան գոյամարտը 20-րդ դարի վերջում

1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց Հայ-ադրբեջանական պատերազմ։ Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Պատերազմի հորձանուտում հայերը միացյալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար։ Ադրբեջանի բանակը 75-80 հազար։ Սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարավոր հայ խաղաղ բնակիչներ։ Հայկական կողմը կորցրեց ԱրծվաշենըՄարտակերտիՄարտունիիՇահումյանի շրջանների մի մասը։ Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից՝ զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի մայիսի 12-ին։ Արդյունքում հայերը ունենում են 5 հազար զոհ (ինչպես նաև՝ հազարավոր զոհեր խաղաղ բնակչության շրջանում), իսկ Ադրբեջանցիները՝ 40 հազար զոհ։ Արցախյան գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի ագրեսիան և ազատագրել հայկական տարածքների մի մասը։

Քառօրյա պատերազմ (հայտնի է նաև որպես Ապրիլյան պատերազմ), լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի ՀանրապետությանՊաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

44-օրյա պատերազմ (նաև՝ Հայ-ադրբեջանական պատերազմԱրցախյան երկրորդ պատերազ), պատերազմ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև, որը սկսվել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայով և ավարտվել նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված կապիտուլացիոն համաձայնագրով։ Պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետությանը ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանը, Ադրբեջանին՝ Թուրքիան։

Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում[22]։ Մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10։ Ի պատասխան պատերազմի՝ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանի որոշ շրջաններում սկզբում հայտարարվել է ռազմական դրություն և պարետային ժամ, ապա ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքվեց կապիտուլացիոն համաձայնագիր, ըստ որի Արցախի հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողությանը՝ նախկին ԽՍՀՄ կազմում գտնված ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները բացառությամբ Բերձորի միջանցքըՇուշի քաղաքը, Հադրութի շրջանիԱսկերանի և Մարտունու շրջանի որոշ գյուղեր, իսկ ԼՂՀ սահմանները պահպանում են ռուս սահմանապահները։

Պատերազմը նշանակալի դարձավ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական օգտագործմամբ և ինֆորմացիոն դաշտում պաշտոնական հակամարտությամբ՝ հանդես գալով ժամանակակից պատերազմի օրինակ։ Ըստ Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ ռազմական գործողությունների ինտենսիվությամբ և տեխնիկայի օգտագործման ծավալով պատերազմը համեմատելի է 2003թ․ Իրաքյան պատերազմի հետ՝ ԱՄՆ-ի և Իրաքի միջև։

Բազմաթիվ երկրներ և միջազգային կառույցներ խստորեն դատապարտել են հակամարտությունը՝ երկու կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել կառուցողական բանակցությունները։

Միջազգային վերլուծաբանները համակարծիք են, որ մարտերը սկսվել են ադրբեջանական գրոհով, և հարձակման առաջնային նպատակն է եղել գրավել Լեռնային Ղարաբաղի հարավային շրջանները, որոնք ավելի քիչ լեռնային են, և հետևաբար ավելի հեշտ է գրավել, քան շրջանի առավել ամրացված ներքին հատվածը։

Թուրքիան բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Ենթադրվում է, որ Ադրբեջանին աջակցելով Թուրքիան նպատակ ունի ինչպես կոնֆլիկտում ամրապնդել Ադրբեջանի դիրքերը, այնպես էլ տարածաշրջանում թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը:

  • Նշեք, թե ինչն էր պատերզամների պատճառը՝ երկու կողմերից։
    ->վերլուծություն՝ արդի հարց։

Պատերազամների պատճառները շատ են նախ առաջին հերթին բնական ռեսուրսները՝գազ,նավթ և այլն:Հաջորդ պաճառը՝տարածքները երբ հարևան պետությանը չի բավարարում իր տարածքները և նա պատերազմի միջոցով ուզում է զավթել:Ռազմատենչությունը՝ օրինակ այսօրվա Թուրքիան և Ադրբեջանը երբ ցանկանում են ամբողջ աշխարհը զավթել և իրենց ճանապարհին կործանել ամեն բան:

Նախագծային առաջադրանք

Ամանորը Ճապոնիայում

Ճապոնիան կոչվում է Ծագող արևի երկիր:

Ճապոնական դրոշի վրայի կարմիր արևային սկավառակը /նկար 1./ և պետական զինանշանի կլոր ոսկեծաղիկը /նկար 2./՝ քրիզանթեմը,  խորհրդանշում են ծագող արևը։ Ճապոնիան ծովային պետություն է, որը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների վրա։

Ճապոնացիները իրենց Նոր տարվա տոնակատարության ընթաքն անվանում են <<Ոսկե շաբաթ>>:

Բոլոր հաստատությունները դադարեցնում են իրենց աշխատանքը դեկտեմբերի 28-ից սկսած: Բոլոր մեծ մթերային խանութները, շուկաները ամանորյա առաջին երեք օրը չեն աշխատում: Տոնակատարությունից մեկ ամիս առաջ ամենուր տոնական իրարանցում է սկսվում: Ամանորին ճապոնացիները փողոցներում սառցե կերպարներ են տեղադրում,դրանք զարդարում են հատկապես Ճապոնիայի հյուսիսային քաղաքները:

Ամանորյա զանգերի ղողանջները հնչելուց մարդիկ սկսում են ծիծաղել, ժպտալ, որ տարին երջանիկ սկսվի: Այնուհետև սպասում են լուսաբացին: Հին տարին ճանապարհում և նորը դիմավորում են զանգերի  108 ղողանջի ներքո: Զանգի 108 ղողանջը ավետում է Ճապոնիայում Նոր տարվա գալուստը։ Ըստ հին հավատալիքի, յուրաքանչյուր ղողանջ «սպանում է» մարդկային չար արատներից մեկը։ Դրանք ընդամենը վեցն են՝

  1. ագահություն,
  2. չարություն,
  3. թեթեւամտություն,
  4. հիմարություն,
  5. անվճռականություն,
  6. նախանձ

Սակայն,  յուրաքանչյուրն ունի 18 նրբերանգ /18*6=108/. հենց դրանք վերացնելու համար էլ ղողանջում է ճապոնական զանգը։ Արևածագը դիմավորելու համար բոլորը դուրս են գալիս իրենց տներից: Ժպիտով դիմավորում են  Նոր տարվա առաջին արևածագը: Ճապոնացիները Ամանորը նշելու համար նոր հագուստ են գնում: Ճապոնական Ձմեռ պապի անունը Սեգացուսան է , այն թարգմանվում է պարոն Նոր տարի։

Ամանորյա ուտեստներ՝

Ճապոնացիները պատրաստում են ամանորյա բազմազան և խորհրդանշական ուտեստներ՝ մոտի. բրնձի ալյուրից պատրաստում են բլիթներ, թխվածքներ և այլ անուշեղեններ: Իրենց ուտելիքները խորհրդանշական են: Ըստ ճապոնական ավանդության երկար մակարոնները երկարակեցության խորհրդանիշ են, լոբին նշանակում է առողջություն, իսկ իրենց ամենասիրելի ուտեստը ՝ բրիձը նշանակում է երջանկություն:

Ավանդական ուտեստները, որոնք ճապոնացիները ուտում են Ամանորին, անվանում ենосэти-рёри (ճապ.՝ 御節料理 или お節料理) կամ ուղղակի осэти: Սովորաբար այն կազմված է եփած ջրիմուռներից, ձկային կարկանդակից, բատատով և շագանակենիներով պյուրեից, եփած արմատներից և քաղցր սև սոյայից։ Շատ մթերքներ քաղցր են, թթու են, այնպես որ դրանք հեշտորեն կարող եմ պահվել առանց սառնարանի։

Դժվար է պատկերացնել Ամանորյա ճապոնական սեղանը առանց մոտիի՝ բրձով լցոնված կլոր հացեր։ Մոտին նոր տարում, դա ծաղկման, առատության և հարստության ցանկություն է հաջորդ տարում։ Հին ժամանակներից կլոր մոտին նմանացվել է կլոր հայելիներին՝ Ամատերասու աստվածուհու պարտադիր հատկանիշներից։

Տիպիկ մոտի

Գոյություն ունի բնակատեղին բամբուկներով զարդարելու ավանդույթ, նրանց վրա կախելով ձկնաձև մոտիներ, մրգեր, ծաղիկներ և այլն։ Այս զարդարանքները կոչվում են մոտիբանա։ Տոնի ավարտից հետո մոտիբանաները ուտում են և ավանդույթի համաձայն, ընտանիքի ամեն անդամ պետք է ուտի այնքան, որքան որ տվյալ տարի լրանում է նրա տարիքը։

Ամանորին ընդունված են ավանդական ամանորյա խաղեր։ Օրինակ սուգորոկու՝ սեղանի զառերով խաղ, ոււտա-գարուտա՝ ամանորյա քարտեր բանաստեղծություններով, օդային օձի բաց թողում և այլն։ Տաճարաին կից խանութները վաճառում են զանազան ամանորյա թալիսմանններ և հուշանվերներ։

Ամանորյա ավանդույթ է երեխաներին նվիրել գումար, որը անվանում են օտոսիդամա (お年玉)։ Գումարները դնում են փոքրիկ ձևավոր բացիկների մեջ, որոնք անվանում են՝ պոտիբուկուրո։ Գումարի քանակը կախված է երեխայի տարիքից, բայց եթե ընտանիքում մի քանի երեխա են, ապա գումարի քանակները հավասար են։

Թեմա․ Աշխատանքային Իրավունք

1.Աշխատանքային հարաբերություններ, իրավական կողմերը, կարգավորութմները

Աշխատանքային հարաբերությունները

Աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:

Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը

1. Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային oրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

2. Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա տարածվում են նաև պայմանագրային հարաբերությունների կարգավորման սույն օրենսգրքի դրույթները:

2. Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիր, երկկողմանի պայմանագիր աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար որոշակի աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ։

Աշխատողը ըստ աշխատանքային պայմանագրի պարտավորվում է մատուցել իր ծառայությունները՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային պայմանները և օրենսդրական իրավանորմերը։ Աշխատանքային պայմանագիրը գործատուին պարտավորեցնում է վճարել պայմանագրում նշված աշխատավարձը, ինչպես նաև ապահովել օրենսդրությամբ նախատեսված պայմանները։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային պայմանագրում նշվում է նաև աշխատանքի վայրը, կառուցվածքային ստորաբաժանումները, աշխատանքը սկսելու ամսաթիվը, մասնագիտության անվանումը՝ նշելով որակավորման ներկայացվող պահանջները կամ աշխատանքային գործառույթները, կողմերի իրավունքները և պարտականությունները, վարձրատրության պայմանները, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը։

Առանձին դեպքում աշխատանքային օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել աշխատանքային պայմանագրում ամրագրման ենթակա այլ պայմաններ։

Պայմանագրի կնքման կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային պայմանագրերի կնքման հիմնական ձևը դա գրավոր կերպով կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու ձևն է։

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից։ Սկզբում պայմանագիրը ստորագրում են գործատուն, գործատուի ներկայացուցիչը և աշխատողը։

Մյուս օրինակը պահվում է գործատուի մոտ՝ անախորժություններից խուսափելու համար։ Երկրորդ օրինակը պահվում է աշխատողի մոտ։ Աշխատանքային պայմանագիրը նույն օրը (կնքման օրը) գրանցվում է գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում։

Աշխատանքային պայմանագրի գրանցման կարգը, գրանցամատյանի ձևը, դրա վարման ու պահպանման կարգը սահմանում է տվյալ երկրի կառավարությունը։

Գործատուն աշխատողին թույլատրում է անցնել աշխատանքի միայն այն ժամանակ, երբ պայմանագիրը կնքվում է և երկրորդ օրինակը գործատուի մոտ է։

Աշխատանքի ընդունման ժամանակ գործատուն կամ նրա կողմից լիազորված անձը, որը ունի քաղաքացիություն և համապատասխանում է նվազագույն ստանդարտներին, պարտավոր է աշխատանքի ընդունվող անձի ստորագրությամբ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, ինչպես նաև կոլեկտիվ պայմանագրի առկայության դեպքում նաև կոլեկտիվ պայանագրին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին։

Եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, աշխատողը պետք է անցնի աշխատանքի՝ պայմանագրի կնքման հոջորդ օրը[1]։

Գտեք վերոնշյալ երկու թեմաների համար փաստաթղթեր։
1. Աշխատանքային էթիկա

ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը[7] նախատեսել է այս նպատակների իրագործման հիմքում ընկած հիմնական սկզբունքները. 1)աշխատանքի ազատությունը, 2) ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը, 3) աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից, 4) յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի, 5) աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը, 6) յուրաքանչյուր աշխատողի` ժամանակին և ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովումը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր, 7) գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության համար ազատորեն միավորվելու իրավունքի ապահովումը, 8) աշխատանքային հարաբերությունների կայունությունը, 9) կոլեկտիվ բանակցությունների ազատությունը, 10) կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի կողմերի պատասխանատվությունը` ըստ իրենց պարտականությունների[8]։


2. Աշխատանքային պայմանագիր

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունները

1. Սույն օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները:

2. Աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

Աշխատանքային օրենսդրության նպատակը

Աշխատանքային օրենսդրության նպատակն է`

1) սահմանել ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) աշխատանքային իրավունքների և ազատությունների պետական երաշխիքները.

2) նպաստել աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծմանը.

3) պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը:

Ինչ պայմաններում կաշխատեիք դուք։ Խնդրում եմ, նշեք 10 կետից բաղկացած պահանջների-պարտադիր պայմանների ցուցակ, որի առկայության դեպքում կհամաձայնվեիք աշխատել տվյալ կազմակերպության համար։

1)Թող լինի, այնպիսի աշխատավարձ, որպեսզի հնարավոր լինի հոգալ բոլոր կարիգները,այսինքն միջին աշխատավաձ:

2)Հարգալից վերաբեմունք գործատուից, բնականաբար աշխատողը նույնպես պետք է հարգի:

3)Հանգստյան օրերի և արձակուրդների ապահովումով:

4)Աշխատանքային վայրի և անհրաժեշտ պարագաների ապահովումով:

5)Ոչ մի դեպքում չլինիբռնություն գործատուի կողմից, այլ արդար,օրինապահ դրսեվորում:

Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունը։

  • Կուսակցություն։ Ինչ է կուսակցությունը, ինչպես է ստեղծվում և ինչ գործառույթ ունի հասարակական կյանքում։
  • Ինչ է քաղաքական գիտակցությունը
  • Նշեք մի քանի կուսակցություն և դրանց ծրագրի առանձնահատկությունները։
  • Ինչ եք կարծում, արդյոք պետք է լինեն բազմաթիվ կուսակցություններ։ Եթե այո, ապա ինչու, եթե ոչ՝ ինչու։
  • Այս պահին քանի կուսակցություն է գործում ՀՀ-ում
  • Գաղափարական հոսանքներ․ ազատականություն և պահպանողականություն։ Բացատրեք յուրաքանչյուր եզրույթը։

1)Կուսակցությունը դա քաղաքական գործառույթ կատարող մի կառույց է,որը այդ երկրի ազգային ժողովում բարձրացնում է տնտեսական,քաղաքական,ռազմական,մարդկանց կյանքին վերաբերվող մի շարք հարցեր և փորձում լուծել այն:

2)Քաղաքական գիտակցություն , քաղաքական կեցության արտացոլումը և իմաստավորումը սոցիալական սուբյեկտների (անհատներ, խմբեր, դասակարգեր, հանրույթներ) գիտակցության մեջ։

3)Օրինակ <<Հայաստան>> կուսակցությունը: Այդ կուսակցության հիմնական ծրագիրը Արցախը պահել հայկական և մի շարք այլ ծրագրեր Հայատանին և Արցախին վերաբերվող:

4)Կարծում եմ այո, որովհետև եթե լինեն շատ կուսակցություններ ապա այդ կուսակցությունները միասին ավելի խելամիտ կկառավարեն պետությունը:

5)Այս պահին ՀՀ-ում գործում են հիմնական երեք կուսակցություններ՝<<Հայաստան>>դաշինք,<<Պատիվ ունեմ>> դաշինք և ՔՊ:

6)Ազատականությունլիբերալիզմ (ֆր.՝ libéralisme), քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք՝ հիմնված ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրություններըքաղաքացիական իրավունքներըմամուլի ազատությունըկրոնի ազատությունըազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը:

Պահպանողականություն կամ Կոնսերվատիզմ (լատ.՝ conservo «պահպանում եմ» բառից), քաղաքական և սոցիալական փիլիսոփայության ուղղություն, որը նպաստում է ավանդական սոցիալական համակարգերի պահպանմանը մշակութային և քաղաքակրթական բնագավառներում։ Որոշ կոնսերվատիվներ ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը[1][2]։ Առաջին անգամ տերմինը օգտագործվել է քաղաքական կոնտեքստում Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի կողմից 1918 թվականին[3] Բուրբոնների իշխանության վերականգնման ժամանակ, որոնք գտնում էին, որ պետք է վերադառնան նախքան Ֆրանսիայի հեղափոխությունը գործող քաղաքականությունը։ Տերմինը պատմականորեն վերագրվում է աջակողմյան քաղաքական ուժերին։ Չկա մեկ ընդհանուր կարծիք, թե ինչպես կարելի է սահմանել կոնսերվատիզմ տերմինը, սակայն հիմնական գաղափարախոսությունը ավանդական արժեքների պահպանումն է։ Աշխարհի տարբեր մասերի կոնսերվատիվները տարբեր ձևով են բացատրում կոնսերվատիզմի հիմնական բնութագրիչները։ 18-րդ դարի քաղաքագետ Էդմունդ Բուրկը, ով դեմ էր Ֆրանսիայի հեղափոխությանը և կողմ էր Ամերիկյան հեղափոխությանը, համարվում է կոնսերվատիզմի հիմնական տեսաբաններից մեկը:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы