Թեման՝  «Հայաստանի 1-ին հանրապետությունը».ա/ Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը /էջ 177-181/բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /էջ 183-184/գ/ 1-ին հանրապետության մշակութային կյանքը /էջ 188-190, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության կառավարման համակարգը, Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները, համեմատե՛ք դրանք ներկայիս ՀՀ կառավարման համակարգի, իշխանության երեք ճյուղերի հետ:
2. Ներկայացրե՛ք 1-ին հանրապետության կրթական համակարգը: Համեմատե՛ք այն ներկայիս ՀՀ կրթական համակարգի հետ /բլոգային աշխատանք/.

1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության կառավարման համակարգը, Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները, համեմատե՛ք դրանք ներկայիս ՀՀ կառավարման համակարգի, իշխանության երեք ճյուղերի հետ:

Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական պետություն էր։ Երկրի բարձրագույն Oրենսդիր իշխանությունը խորհրդարանն էր, կամ Ազգային ժողովը։ Հանրապետության խորհրդարանի գլուխն խորհրդարանի նախագահն էր։ Խորհրդարանի գոյության պատմության ամբողջ ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ունեցել է խորհրդարանի երեք նախագահ:

Քանի որ խորհրդարանը մեր երկրի բարձրագույն օրենսիր մարմինն էր, ապա իր կողմից էին նշանակվում Հայաստանի գործադիր բարձրագույն մարմնի կառավարության նախագահները, վարչապետները: Աշխատանքներ են կատարվել արդարադատության, կամ դատական իշխանության համակարգի վերակառուցման ուղղված: Այն ժամանակվա կառավարումը մինչև հիմա շատ նմանվում է հիմիկվա կառավարմանը:

2. Ներկայացրե՛ք 1-ին հանրապետության կրթական համակարգը: Համեմատե՛ք այն ներկայիս ՀՀ կրթական համակարգի հետ /բլոգային աշխատանք/.

1918 թվականին հայերենն օրենքով ճանաչվեց պետական լեզու։ Դա շատ կարևոր է Հայաստանի կրթական համակարգի և դրա ապագայի համար: Դրանից կարող էին կախված լինել մեծ փոփոխություններ: Առաջին Հանրապետության կառավարման մարմինները դիմեցին հայ մտավորականությանը, որպեսզի նրանք օգնեն կրթական համակարգը ձևավորելուն։ Այդ գործիչներից էին բոլորիս ծանոթ Թումանյանը, Սարյանը: Նրանք օգնեցին կրթության համակարգի ձևավորմանը։ Գյուղերի մեծամասնությունում սկսեցին գործել տարրական դպրոցները, ինչը շատ կարևոր էր մարդկանց, պետության, երկրի համար: 1919 թվականին եղավ Երևանի պետական համալսարանի բացումը, որը իրականացվեց Ալեքսանդրապոլում։

Sponsored Content

Թեման՝ «Հայաստանի 1-ին հանրապետության միջազգային դրությունը».ա/ Հանրապետության արտաքին կապերը և հարաբերություններըբ/ Հայկական հարցը Փարիզի խաղաղության վեհաժողովումգ/ Սևրի պայմանագիրը /բանավոր, էջ 191-206, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Համառոտ նկարագրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության և ներկայիս Հայաստանի  հարաբերությունները հարևան երկրների հետ /1918-20թթ․ և այսօր/․
-Հայ-վրացական հարաբերություններ
-Հայ-ադրբեջանական հարաբերություններ
-Հայ-թուրքական հարաբերություններ

-Հայ-իրանական հարաբերություններ /բլոգային աշխատանք/․

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ (1918 թ. ՄԱՅԻՍԻ 28 – 1920 թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2)
ԹԵՄԱ 1 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ 1. Հայաստանի Հանրապետության հռչակումը։ Բաթումի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության հռչակումը։ Երբ հայ ժողովուրդը թուրքա կան զավթիչների դեմ կյանքի ու մահվան կռիվներ էր մղում 1918թ. մա յիսյան հերոսա մարտերում, սուր հակասություններ էին առաջացել երկրա մասի երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխա նության մարմիններում։ Այդ իսկ պատճառով Անդրկով կասյան Դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի։ 1918թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը (պառլամենտը), և դրանով իսկ կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը։ Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը` Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց (կենտրոնական) ազգային խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Ընդունված հայտարարագրում մասնավորապես ասվում էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբե ջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»։ Այսպիսով` եղեռն ապրած հայ ժողովուրդը, թշնամու մահաբեր սպառնալիքի պայմաններում, ուժ գտավ իր մեջ և վերականգնեց հայոց անկախ պետականու թյունը։ Հայաստանի անկախության հռչակումը պատմական անհրաժեշտություն էր և ստեղծ ված պայմաններում միակ նախընտրելի ուղին։ Հայաստանի անկախության համար հայ ժողովուրդը պարտական էր ազատագրական իր տևա կան պայքարին, իսկ կոնկրետ պարագայում` Սարդարապատի, ԲաշԱպարանի, Ղարաքիլիսայի հաղթական հերոսա մարտերին։ Ի նշանավորումն այդ իրադարձության` Մայիսի 28-ը համար
ԲԱԺԻՆ 1
Բաշ Ապարանի հերոսամարտի հուշակոթողը
7
վում է համայն հայության նվիրական տոներից մեկը` Առաջին հանրապետության անկախության օրը։ Հայաստանի անկախության հռչակումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքում։ Բաթումի պայմանագիրը։ Ինչպես արդեն տեղյակ եք, 1918թ. ապրիլին Տրապի զոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերն, արբեցած իրենց ռազմական հաջողություններով, ավելի կողոպտիչ պայմաններ ներկայացրին։ Նրանք մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրա քան չյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։ Հենց Հայաստանի անկախության հռչակման օրը` մայիսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալ. Խատիսյանը։ Չնայած մայիսյան հերոսամարտերին, այդուհանդերձ, մահացու վտանգը արևելահայության գլխից լիովին չէր վերացել։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր հաշտություն կնքել և փոքրինչ դադար առնել։ Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապե տության և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պայմանները չափազանց ծանր էին Հայաստանի համար։ Կնքված պայմանագրով հայ-թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ երկիրը մասնատվում և չնչին տարածք էր թողնվում Հայաստանին։ Պայմանագրի համաձայն` Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք։ Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան։ Դրա նպատակն էր խորտակել Ստ. Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունան և տիրանալ Բաքվի նավթին։ Դրանից զատ` Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորա խմբերը և այլն։ Այսպիսով, Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը` Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ Հայաստանի Հանրապետությանը փաստորեն մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Այս կապակցությամբ տեղին է հիշել գերմանացի մի դիվանագետի արտա հայտած հետևյալ պատկերավոր Ալեքսանդր Խա տի սյան
8
խոսքերը. «Թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու` չորանալու համար տեղ չտվեցին»։ Ընդհանուր հաշվով Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք։ Բայց, մյուս կողմից, ճակատագրի հեգնանքով, սա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Ալ. Խատիսյանը, ամփոփելով հայ-թուրքական բանակցությունների արդյունքները, իր ուղարկած նամակում գրում էր. «Մենք կբերենք վատ հաշտության պայմանագիր, բայց կբերենք նաև անկախ Հայաստան, տուն, բույն, որտեղ կռվում է ժողովրդական միտքը։ Այս բոլորը կկապի, կմիավորի, կբարձրացնի ոգին, իսկ դա կարևոր է։ Ես հավատում եմ մեր պետությանը»։ Բաթումի պայմանագիրը, որը չի վավերացվել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Թուրքիայի կառավարությունների կողմից, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը` 1918թ. նոյեմբերը։ Այսպիսով` չափազանց ծանր պայմաններում հռչակվեց Հայաստանի պետական անկախությունը: Նորահռչակ Հայաստանի Հանրապետությունը հարկադրված էր կնքել Բաթումի կողոպտիչ պայմանագիրը: Բայց դրա շնորհիվ ձեռք բերվեց դադար, որը հնարավորություն տվեց սկսելու պետական շինարարության գործընթացը:2. Իշխանության մարմինների ձեվավորումը Իշխանության մարմինների ստեղծումը: Պետական շինարարության կարևո րագույն օղակներից է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ձևա վորումը: Հայաստանի անկախության հռչակումից և Բաթումի հաշտության պայմա նագրի կնքումից հետո Թիֆլիսում կազմվեց անդրանիկ կառավարությունը։ Նա 1918թ. հուլիսի երկրորդ կեսին, Հայոց ազգային
9
խորհրդի անդամների հետ, փոխադրվեց մայրաքաղաք Երևան և անմիջապես անցավ գործի։ Կառավարության նախագահ (վարչապետ) ընտրվեց Հովհաննես Քաջազնունին (1868-1937)։ Մինչ նորակազմ կառավարությունը Թիֆլիսից կժամաներ Երևան, տեղում պետական կառույցներ ստեղծելու և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ հսկա յական կազմակերպչական աշխատանք էր կատարվել։ Այն իրականացրել էր Երևանի ազգային խորհրդի փաստացի ղեկավար, հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան, 1879-1919)։ Նրան իրավամբ կարելի է համարել Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր։ Կառավարության ստեղծումից հետո խնդիր դրվեց ձևավորել բարձրագույն օրենսդիր մարմինը` խորհրդարանը։ Հանրապետության գոյության 2,5 տարվա ըն թացքում կազմվել է երկու գումարման խորհրդարան։ Առաջին խորհրդարանը կոչվել է Հայաստանի խորհուրդ` 46 պատգամավորով, բազմակուսակցական սկզբունքով։ Երկրորդ գումարման խորհրդարանը (պառլամենտ) ձևավորվել է 1919թ. հունիսին անցկացված համաժողովրդական ընտրությունների միջոցով։ Բաղկացած էր 80 պատ գամավորից, որոնց ճնշող մեծամասնությունը Դաշնակցություն կուսակցության ներկա յացուցիչներ էին։ Առաջին խորհրդարանի նախագահ ընտրվեց մասնագիտությամբ գյուղատնտես Ավետիք Սահակյանը‚ իսկ երկրորդինը` գրող, հրապարակախոս Ավետիս Ահարոնյանը (1866-1948)։
Ա վե տիք Սա հակյան Ավետիս Ահա րո նյանԱ րամ Մանուկյան Պետական կառավարման տեսակետից ՀՀ-ն համարվում էր խորհրդարանական դեմոկրատական (ռամկավար) հանրապետություն, որտեղ բարձրա գույն օրենսդիր իշխա նությունը խորհրդարանն էր, իսկ բարձրագույն գործադիր իշխանությունը` կառավարությունը, որի նախագահը (վարչապետը)
Հովհաննես Քաջազնունի
10
համարվում էր հանրապետության առաջին պաշտոնատար անձը։ Վերջինս ընտրվում էր խորհրդարանի կողմից, և նրա գլխավորած կառավարությունը պատասխանատու էր խորհրդարանի առաջ։ Պետական իշխանության կայացման գործում կարևոր էր նաև դատական իշխա նության ձևավորումը։ Սկզբում ժամանակավորապես, որոշ փոփոխու թյուն ներով, պահ պանվեցին Ռուսական կայսրության օրենքները։ Հետագայում աստիճանաբար սկսեցին արմատավորվել հայ ազ գային-պետական ոգուն բնորոշ օրենք ներ։ Դատաիրավական համակարգում մտցվեց եռաստիճան (շրջանային, դատաստանական պալատ և սենատ) դատական ատյան։ Բարձրագույն դատական մարմինը սենատն էր: Հանրապետության դատական համակարգի ժողովրդավարացման դրսևորում էր 1919թ. երդվյալ ատենակալների դատարանի հիմնումը։ Իշխանության համակարգում իրենց ուրույն տեղն ունեին տեղական իշխանության` գավառային, քաղաքային և համայնքային մարմինները։ Աշխար համարտի ավարտից հետո, երբ ՀՀ տարածքը սկսեց ընդարձակվել, գավառների թիվն անցավ մեկ տասնյակից։ Հանրապետական նշանակության քաղաքների թիվը նույնպես անցնում էր մեկ տասնյակից։ Ավելի ուշ` 1920թ. մայիսին, վարչական տեսակետից հանրապե տության տարածքը բաժանվեց չորս նահանգների` Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի։ Այդ ժամանակ ՀՀ տարածքը հասավ շուրջ 70 հազ. քառ. կմ-ի, 2 մլն բնակ չությամբ։ Կառավարության նախաձեռնությամբ մշակվեց և գործողության մեջ դրվեց զեմստվային (տեղական ինքնակառավարման) մարմինների մասին օրենքը։ Իշխանության տեղական մարմինները ընտրովի էին: Վերակազմվեցին քաղաքային ինքնավարությունները և այլն։ Ազգային բանակի ստեղծումը։ Հայոց անկախ պետա կանության կայացման ամենազորեղ կռվաններից մեկը սեփական ազգային բանակի ստեղծումն էր։ Պատ մության փորձը սովորեցնում է, որ այն ազգն է անվտանգ, իսկ պետությունը` կենսունակ, որն ունի կարգապահ ու մարտունակ բանակ։ Բաթումի պայմանագրից հետո Թուրքիայի պահան ջով Հայաստանը կարող էր ունենալ ընդամենը մեկ դիվիզիա։ Այդ իսկ պատճառով 1918թ. ամռանը հայկական կոր պուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշա նակվեց Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանի շենքը Երևանում Մովսես Սի լիկյան
11
գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937)։ Դիվիզիայի զորայինների ընդհանուր թիվը հասնում էր 16 հազարի։ Հանրապետության առաջին ռազմական նախարարն էր գեներալ Հովհաննես Հախվերդյանը (1873-1937), իսկ հայոց բանակի գլխավոր հրամանատարը (սպարապետ)` գեներալ Թովմաս Նազարբեկյանը (1855-1931)։ Կազմալուծվեցին ՀՀ տարածքում գտնվող կամավոր հայդուկային խմբերը։ Մասնավորապես խոսքը վերաբերում է փառաբանված հայդուկապետ Անդրանիկի գլխավորած հավաքական զորաջոկատին։ Գեներալ Անդրանիկը որոշակի տարա ձայնություններ ուներ կառավարության հետ, ուստի 1919թ. գարնանը նա իր սուրը և մյուս զենքերը հանձնեց կաթողիկոսին և մեկընդմիշտ հեռացավ Հայաստանից։ Ազ գային հերոս Անդրանիկը արտասահմանում շարունակեց իր ազգանվեր գործու նեությունը։ Նա մահացավ 1927թ. ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, թաղվեց Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը։ Երախտագետ հայ ժողովուրդը ի կատար ածեց Անդրանիկի կտակը։ 2000թ. նրա աճյունը տեղափոխվեց հայրենիք և հանդիսավորությամբ թաղվեց Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում, այնտեղ, ուր հանգչում են Հայաստանի ու արցախյան հերոսամարտի մյուս նահատակ հերոսները։ 1919թ. հունվարից, երբ արդեն թուրքական զորքը հեռացել էր Անդրկովկասից, և ավարտվել էր նաև հայ-վրացական պատերազմը, կատարվեց բանակի մասնակի զո րա ցրում։ Դրա փոխարեն հայտա րարվեց 20-25 տարեկան զինապարտ քաղա քացիների զորակոչ։ ՀՀ զինված ուժերը աստիճանաբար համալրվում էին թե՛ զորքով և թե՛ զին տեխնիկայով ու նյութատեխնիկական միջոցներով։ Արդեն 1920թ. հունվարին հանրա պետության զորքի թիվը հասնում էր 25 հազարի, իսկ աշնանը, թուրք-հայկական պատե րազմի շրջանում, շուրջ 40 հազարի, այդ թվում` 33 գեներալ և 2000-ից ավելի սպա։ Բանակում կարևոր խնդիրներից էին նաև կարգապահության ամրապնդումը, մարտական ոգու բարձրացումը, մայրենի լեզվի արմատավորումը և այլն։ Այդ ուղղությամբ ևս զգալի աշխատանքներ կատարվեցին։ Սակայն ժամանակի պակասը և մի շարք աննպաստ հանգամանքներ հնարավորություն չտվեցին ավարտին հասցնել հայկական ազգային բանակի կայացումը։ Դիվանագիտական կապերի հաստատումը։ Յուրաքանչյուր նորանկախ պետու թյան առաջնահերթ խնդիրներից է հասնել այլ պետությունների հետ դիվանագիտական կապերի հաստատման և միջազգային ճանաչման։ ՀՀ Թովմաս Նա զար բե կյա ն Գեներալ Ան դրանիկ
12
առաջին ճանաչողը եղավ Թուրքիան, սակայն կողմերի միջև անմիջական հարաբերություններ չհաստատվեցին։ Հայաստանը դիվանագիտական կապեր հաստատեց ու ներկայացուցչություններ հիմ նեց ինչպես իր անմի ջական հարևանների` Վրաստանի, Պարսկաստանի ու Ադրբե ջանի, այնպես էլ Քառյակ դաշինքի և Անտանտի մի շարք երկրների հետ։ Ընդհանուր հաշվով մեկ-երկու տարվա ընթացքում Հայաստանը դիվանագիտական կապեր հաստատեց աշխարհի շուրջ 40 պետությունների հետ։ Դիվանագիտական ներկայա ցուցչություններ (դեսպանատներ) բացվեցին Թիֆլիսում, Թեհրանում, Փարիզում, Հռո մում, Վաշինգտոնում, Տոկիոյում, Կիևում, Կրասնոդարում և այլուր։ Տարբեր երկրներում դիվանագիտական աշխատանք էին վարում Արմեն Գարոն, Տիգրան Բեկզադյանը, Գրիգոր Զամոյանը, Լևոն Եվանգուլյանը, Հովսեփ Արղությանը և շատ ուրիշներ: 1920թ. հունվարին Անտանտի պետությունների Գերագույն խորհուրդը փաստորեն (de facto) ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանը պատրաստվում էր անդամակցելու այն ժամանակվա միջազգային ամենահեղինակավոր կազմակեր պությանը` Ազգերի լիգային։ Սակայն 1920թ. վերջին Հայաստանի անկախության վերացման ու խորհրդայնացման հետևանքով այդ հարցը փակվեց։ Դիվանագիտական կապեր հաստատելով՝ Հայաստանի կառավարու թյունը նպատակ էր հետապնդում հասնել Հայաստանի միջազգային ճանաչմանը‚ դրանով նպաստ բերել Հայկական հարցի լուծմանը, օտար պետությունների հետ իրականացնել առևտրատնտեսական հարաբերություններ, ստանալ հումանիտար օգնություն և այլն։ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները։ Անկախ պետա կանությունը անհնար է պատկերացնել առանց ազգային-պետական խորհրդանիշների։ Պետա կան դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր, կապույտ և ծիրանի գույներով։ Կարմիրը խորհրդանշում էր ազատագրական պայքարում հայ ժողովրդի թափած արյունը, կապույտը` Հայաստանի ջինջ երկինքը, իսկ ծիրանագույնը` աշխատանքը։ Պետական օրհներգ (հիմն) ճանաչվեց ազատության մեծ երգիչ Մ. Նալբանդյանի խոսքերի հիման վրա գրված «Մեր հայրենիք» հայրենասիրական երգը։ Հաստատվեց նաև զինանշանը (գերբը), որի հեղինակներն էին մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Զինանշանի վրա պատկերված առյուծը և Հանրապետության դրոշը Հանրապետության զինանշանը
13
արծիվը գաղափարի իմաստով մարմնավորում էին երկու` Արևելյան և Արևմտյան Հայաստանները։ Այդ նշանակում էր, որ հայ ժողովուրդը երազանք ուներ հասնելու երկու Հայաստանների միացմանը։ Հատկանշական է, որ մերօրյա Հայաստանի Հան րա պետությունը ժառանգել և ընդունել է այն ժամանակվա բոլոր երեք խորհրդանիշները` դրոշը, օրհներգը և զինանշանը։ Հատուկ օրենքով սահմանվեցին ՀՀ պետական և ազգային-կրոնական տոները` Նոր տարվա, Ծննդյան, Վարդանանց, Տյառնընդառաջի, Զատկի, Մայիսի 1-ի և այլն։ Կարգավորվեցին պետության և եկեղեցու փոխհա րա բերությունները։ Հռչակվեցին բոլոր կրոնների (խղճի) կատարյալ ազատություն և հավասարություն։ Հայոց պետականության անվիճելի արժեքներից մեկը դարձավ հայերենը պետա կան-պաշտոնական լեզու ճանաչելը և գործողության մեջ դնելը։ Մայրենին ստացավ պետական լեզվի կարգավիճակ։ Ցարական ժամանակների նախկին պետական դպրոց ները ազգայնացվեցին ու հայաշունչ դարձան։ Սահմանվեցին պետական շքանշաններ։ Հայոց անկախ պետականության կայաց ման գործում կարևոր երևույթ էր ազգային դրամի (արժույթի) ստեղծումը, որը տպվեց Լոնդոնում և փոխադրվեց Հայաստան: Շրջանառության մեջ դրվեցին հայկական չե կերը (կուպյուր), հիմնվեց հանրապետության պետական բանկը և այլն։ Հայկական անկախ պետականության վերականգնման պատմական նշանա կությունը։ Այսպիսով, դարերի ընդմիջումից հետո, հայ ժողովրդի հերո սական մաքա ռումների արդյունքում, 1918թ. մայիսի 28-ին ծնվեց Հայաստանի Առաջին հանրա պետությունը։ Դա օրինաչափ պատմական անհրա ժեշտու թյուն էր։ Հայաստանի անկախության հռչակումը նոր դարաշրջան բացեց հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ։ Դրանով փաստորեն սկսվեց հայոց պատմության նորագույն ժամանակաշրջանը։ Անկախ պետականության վերականգնումը պայմաններ ստեղծեց ազգային վերա ծնության ու զարգացման համար։ Կարճ ժամանակամիջոցում Հայաստանը դարձավ կազմակերպված պետու թյուն` իրեն բնորոշ գրեթե բոլոր հատկանիշներով` իշխանության մարմիննե րով‚ տնտեսական-քաղաքական համակարգով, ազգային բանակով, դիվանագիտական կապերով, պետա կանության խորհրդանիշներով և այլն։ Պետական կառուցվածքի ու կառավարման տեսակետից Հայաստանը դեմոկրա տական (ժողովրդավարական) հանրապետություն էր` խորհրդարանի գերակայությամբ։ Ծրագրվում էր Հայկական հարցի լուծումից հետո ընդունել սահմանադրություն: Հայաստանի Հանրապետությունը դարձավ աշխարհացրիվ հայության հայրենիքը, նրա հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքի միավորման կենտրոնը:

Թեման՝  «Հայաստանի 1-ին հանրապետությունը».ա/ Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը /էջ 177-181/բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /էջ 183-184/գ/ 1-ին հանրապետության մշակութային կյանքը /էջ 188-190, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության կառավարման համակարգը, Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները, համեմատե՛ք դրանք ներկայիս ՀՀ կառավարման համակարգի, իշխանության երեք ճյուղերի հետ:
2. Ներկայացրե՛ք 1-ին հանրապետության կրթական համակարգը: Համեմատե՛ք այն ներկայիս ՀՀ կրթական համակարգի հետ /բլոգային աշխատանք/.

Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է 28/5/1918 թ.  առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 2/12/1920 թ. , երբ Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանկազմում և այլն։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով։

Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական պետություն էր։ Երկրի բարձրագույն Օրենսդիր իշխանությունը գտնվում էր խորհրդարանի կամ Ազգային Ժողովի ձեռքին։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի գլուխ կանգնած էր Խորհրդարանի նախագահը։ Իր գոյության ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ունեցել է խորհրդարանի երեք նախագահ։Հայաստանի Հանրապետության օրենսդիր ու գործադիր իշխանության մարմինները սկսեցին ձևավորվել անկախության հռչակումից հետո։ Հայաստանի խորհուրդը (խորհրդարանը), որը երկրի բարձրագույն օրենսդիր իշխանությունն է, ձևավորվել է Թիֆլիսի ու Երևանի հայոց ազգային խորհուրդների հենքի վրա։ Բարձրագույն գործադիր իշխանությունը կոչվում էր մինիստրների խորհուրդ, իսկ հետո՝ նախարարների խորհուրդ։ Դատական հիմնարկությունների մասին օրենքն ընդունվեց 1918թ․ դեկտեմբերի 6-ին։ Ձևավորվեցին հաշտարար, շրջանային, երդվյալ ատենակալների դատարաններ և այլն։

Կրթության կազմակերպման գործը պետությունն իր վրա վերցրեց։ Հայաստանի խորհրդում ստեղծվեց դպրոցական հանձնաժողով։ Հանձնաժողովի ջանքերով խորհրդարանը 1918թ․ սեպտեմբերին ընդունեց <<Դպրոցի կառավարման մասին>> օրենք։ Ըստ օրենքի հանրապետության տարածքում գործող նախկին պետական եկեղեցական-ծխական ու այլ տեսակի դպրոցներն ազատ գործելու հնարավորություն ստացան։ Դպրոցների կառավարման հանրային սկզբունքին հիմք դրվեց։ Համակարգը երկաստիճան էր՝ տարրական ու միջնակարգ։


Թեմա 11. «Հայոց Մեծ Եղեռնը» ա/ Հայերի ցեղասպանությունը՝ երիտթուրքերի պետական ծրագիրբ/ Հայերի ինքնապաշտպանական մարտերըգ/ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը 

Առաջադրանք.
1. Պարզաբանե՛ք հայերի ցեղասպանության պատճառները:

Հայոց ցեղասպանության հիմնական պատճառները 6 -ն են, իսկ որոնք են դրանք, թվարկեմ հաջորդականությամբ.

  1. Դա ՍՏՐԿԱՄՏՈՒԹՅՈՒՆՆ Է, որը ժողովրդի մեջ ձեւավորված մի արատ է, որ պարտադրում էր լինել միշտ հնազանզանդ ու ենթարկվել թուրքական իշխանություններին, քանի, որ դա կարող է բարկացնել թուրքերին:
  2. Երկրորդ պատճառնորից մեկը, դա ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆՆ Էր: Այդ տեսակի մարդիկ չէին կարողացել հավատալ իրենց ուժերին, փորձել են միշտ ստանալ որեւէ մեկի օգնությունը, այստեղից էլ գալիս էր ռուամետությունը եւ թուրքամետությունը: Այս տեսակի մարդիկ հավատացել են, որ ժամանակի ընթացքում թուրքերը կարող են փոխվել եւ դառնալ քաղաքակիրթ:
  3. Երրորդ պատճառը դա « ՍԵՓԱԿԱՆ ՇԵՄԻ » հոգեբանությամբ օժտված մարդիկ էին, այսինքն արտահայտվելով եւ պատճառաբանելով « ԻՆՉՈՒ՞ ԵՍ » կարգախոսով: Այսինքն երբ հարեւանին, դրացուն կամ բարեկամին հարկավոր է պաշտպանել թշնամու ոտնձգություններից, նրա մոտ առաջ է գալիս այդ հարցը, ԻՆՉՈՒ՞ ԵՍ, ԹՈՂ ՈՒՐԻՇՆԵՐԸ ՕԳՆԵՆ … Այդ կատեգորիան էր, որ հլու հնազանդ քշվեց Դեր -Զորի անապատներ, չփորձելով դիմակայել թուրքական պահակազորին:
  4. Չորրորդ պատճառներից մեկը շատ է նման նախորդին, սակայն ունենալով առանձնահատկությունները: « ԱՄԵՆ ՄԵԿԸ ԻՐ ՀԱՄԱՐ» հոգեբանությամբ: Այսինքն` բաժանվելով գյուղերի, դրանք իրենց հերթին գերդաստաններիընտանիքների, այստեղ կրկնվում է նույն « ՍԵՓԱԿԱՆ ՇԵՄԻ »բանաձեւը, միայն ընտանիքի եւ գյուղի մաշտաբով: Այդ պատճառոց Հայոց կոտորածների ժամանակ շատ գյուղեր ու քաղաքների բնակիչներ նախընտրեցին պաշտպանվել սեփական գյուղի կամ քաղաքի պարիսպների մոտ, մոռանալով հարեւան գյուղերի բնակիչներին, չփորձելով միավորված պայքարել թուրքական ու քրդական հրոսակների դեմ: Իհարկե չհաշվենք այն հերոսամարտերը որոնք եղան ՄՈՒՍԱ ԼԵՌՈՒՄ եւ Վանում: Քանի որ, թուրքական իշխանությունների վտանգը կանխազգալով Մուսալեռ բարձրացան մի քանի հայկակա գյուղերի բնակիչներ, եւ հենց այդ միավորված պայքարի արդյունքում նրանք կարողացան գոյատեւել: Այդ պայքարը դարձավ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ, միասնական ուժերով ջարդելով թուրքական կանոնավոր բանակներին:
  5. Հինգերորդ պատճառներից ամենասարսափելին դա ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ ու ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է, որը արտահայտվում է սեփական շահ ունենալու կարգախոսով: Այդ տեսակի մարդկաց մոտ բացակայում էր ՀԱՅՐԵՆԻՔ, ԱԶԳ, ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, գաղափարները, նրանց համար որովայն էր եւ սեփական մաշկը, հարկն եղած դեպքում կարող էր իր շահերի համար զոհաբերել անգամ իր հարազատներին եւ ընտանիքը:
  6. Վեցերորդ պատճառը ամենանողկալին ու վնասակարը դա «ՎԱԽՆ Էր »եւ «ՎԱԽԿՈՏՈՒԹՅՈՒՆԸ »: Վախի հետ էր գալիս է ՍՏՐԿԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ, եւ մնացած այլ բացասական երեւույթները` Սուտը, չարությունը, նախանձը, չարախոսումը եւ այլն:

Ժամանակները անցել են, սական այս վեց նշված երեւույթները մնացել են մեր ժողովրդի մեջ ձեւավորվելով դարձել են ԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿ: Դա ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ հիմնական տեսակն է: Իհարկե չպետք է մոռանալ, որ մեր ժողովրդի մեջ գտնվեցին մարդիկ, որոնք չեն պատկանում այս վեց տեսակներին, քանի որ նրանց Գաղափարական միտքը այլ չափանիշներ էր ընդունում, այսինքն թվարկենք դրանք: ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ: Այդ տեսակի անհատականությունները, երբեք բռնանալու եւ հարստահարելու ունակություններ չեն կարող ունենալ: Այդ կարգախոսով օժտված մարդիկ էին որոնք վտանգելով իրենց կյանքը ելան ոտքի եւ զենքը ձեռքին սկսեցին պայքարել Օսմանյան եւ քրդական բանակների դեմ: Դրանք մեր ՖԻԴԱՅԻՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐՆ էին, նրանց համար կարեւոր չէր թե, որ բանակի ու զորքի դեմ էին կռվում, նրանց համար նպատակը մեկն էր ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, եւ նրանք հավատում էին ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԻ ԵՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ վրա: Ապավինում էին իրենց ԳԱՂԱՓԱՐԻՆ:

Արցախյան գոյամարտի ժամանակ ՖԻԴԱՅԻՆ պապերի ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ արյան կանչն էր, որ մեր ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ոտքի հանեց, պայքարելու իրենց պապերի գաղափարները, նրանց կիսատ գործը ավարտին հասցնելու համար: Գենետիկական հատկություններով փոխանցված արժեքները նորից վերարտադրվեց Ազատամարտիկներ մեջ: Իրենց պապերի Երդումը դարձավ իրենց կարգախոս, ու այդ արժեքները դարձնելով ՍԵՓԱԿԱՆ ՀՈԳՈՒ ՄԱՍՆԻԿ:

Սակայն այն ՎԵՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ, որոնց մասին հիշեցի նախորդում , ժամանակի ընթացքում նոր երանգավորում ստացավ ու զարգացավ:

  1. Առաջին տեսակը, որը ՍՏՐԿԱՄՏՈՒԹՅՈՒՆՆ Է ժամանակների ընթացքում շատ չի փոփոխվել, սակայն ձեռք է բերել նոր հատկություններ, այսինքն նա պետք է միշտ խղճահարություն առաջացնի, որպեսզի իրեն խղճան, փորձելով լինել ինչ որ մեկի հովանավորության տակ, որպեսզի իրեն չնեղեն, պետք է ունենա միշտ իր անվտանգությունը ապհովվող ՏԱՆԻՔ, անկախ նրանց թե դա պատություն է, կամ թե անհատականություն: Ինչպես ասում էր անգլիացի գրող`Ջորջ Օրուելը, Այդպիսի ՍՏՐԿԱՄԻՏ մարդկանց կարգախոսն է « ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՉՈՐՍ ՈՏՔԻ ՎՐԱ, ՔԱՆ ԵՐԿՈՒ »: Իրեն հովանավորողի ԿՈՇԻԿԻ ԽՈԶԱՆԱԿ լինելը նրան կարող է իր գոյի երաշխիք լինել:
  2. Երկրորդ` ՍՆԱՀԱՎԱՏ մարդկանց տեսակը, որոնք երբեք չեն փորձում սեփական ուժերով հասնել որեւ արդյունքի: Ամեն անգամ փորձելով Ստրկամիտ մարդկանց պես ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼՆԵՐ գտնել, այդտեղից էլ առաջանում է Արեւելամետ եւ Արեւմտամետ: Որոնք փորձելու են Եւրոպայից կամ ԱՄՆ- ից կախում ունենալու, իսկ ոմանք էլ Ռուսատանի: ԱՆԱՀԱՎԱՏՆԵՐԸ անկարող են ինքնուրյուն անկարող են իրենց կյանքի անվտանգության համար պայքարել:
  3. Ինչպես արդեն նշել էի երրորդ պատճառը դա « ՍԵՓԱԿԱՆ ՇԵՄԻ » գաղափարը որդեգրած մարդիկ են, ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ժամանակ ի հայտ եկան հայտարարելով « Մինչեւ թուրքը չգա հասնի դռանս մոտ, ես կռիվ գնացող չեմ »:Այդպիսի մարդկանց տեսակը ընդունակ չէ ոչնչի, Թուրքը մինչ իր շեմին կհասներ, նա արդեն ճողոպրած էր լինում, սակայն կարող էր հետագայում կուրծք ծեծել, որ ինքը կռվում էր հայրենիքի ու ժողովրդի համար: Այդպիսի արարածներն էին, որ պատերազմի տարիներին ՔԱՎՈՐԻ ՍԵՂԱՆԻԿՆԵՐ ու ԲԵՆԶԻՆ վաճառելով հարստացան: Այդպիսի մարդիկ էին, որոնք շուկաների մուտքերի մոտ մատնոց ֆռռցնում ու դոլլար առնում ու ծախում: Այդպիսիները տզրուկի պես կպչում էին իրենց զոհին խաբելով ու թալանելով լափում էին:
  4. Իսկ չորրորդ տեսակի մասին, որոնք շարժվում էին «ԱՄԵՆ ՄԵԿԸ ԻՐ ՀԱՄԱՐ » կարգախոսով ներկա ժամանակներում ամենատարածված տեսակն է, նոր երանգավորումներով, այսինքն բաժանվելով ԽՄԲԵՐԻ: Սկսենք թվարկել այդ խմբերը, ԱՐՑԱԽՑԻ, ՀԱՅԱՍՏԱՆՑԻ, ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ, դրանք իրենց հերթին բաժանվում են, ըստ համայքնրի: Հիմա սկսենք սահմաններից, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ մարզեր եւ Գյուղեր, դրանք առանձին իրենց հոգսերով, հետո գալիս է Արտաշատցի, Էջմիածինցի, Հոկտեմբերյանցի, Ղարաբաղցի ու Ախլքալաքցի եւ այլն սրանք էլ իրենց հերթին բաժանվում են կուսակցությունների, թիմերի, ԹԱՅՖԱՆՆԵՐԻ, անգամ, «ԿՌՈՒԳՆԵՐԻ »: Դրանց մեջ է մտնում նաեւ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ, Սիրիահայեր, Լիբանանահայեր, Ֆրանսահայեր, Իրանահայեր եւ այլն, հետո գալիս է Թրքախոս, Քրդախոս, դաշնակցական հնչակյան, ռամկավար, ՀՀՇ-ական, Բարգավաճ ու Հանրապետական, Լեւնական ու Քոչարյանական, ընդիմադիր ու իշխանամետ: Այս կատեգրոիաները մեկը մյուսի նկատմամբ թշնամի է, առիթ բաց չի թողնում իրար կոկորդ կրծելու: Սակայն այս թվարկվածս բաժանումները միայն մի մասն է, քանի որ դրանց մեջ կան կրոնական եւ աղանդավորական, դասակարգային եւ այլ բաժանումներ: Այդ արատավոր բաժանումները ընդունում են իրենց տարբեր կարգախոսները եւ դրոշներ ու ելնում են միմյանց ոչնչացնելու թե ֆիզիկապես եւ թե բարոյապես: Սփյուռքը չի օգնում հայրենիքին, իսկ հայրենիքն էլ Սփյուռքին: (Ամեն անգամ սփյուռքում աղ ու հացով են դիմավորում ՀՀ ԱԶԳԱԴԱՎ ղեկավարներին )
  5. ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ ու ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ կարգախը որդեգրած տականքները ամենավտանգավորն են, Դավաճանությունը անկախ դարաշրջանից անփոխ է մնացել, Քանի որ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ փոխանցվող այդ հատկությունը արմատավորվել է եւ ավելի զարգացել, սակայն նրա պատճառած վնասները միշտ դառնում են աղետալի ժողովուրդի եւ պետության համար: Միջնադարում դավաճանները հանձնում էին ամրոցներ եւ բերդեր, հպատակներին ու ժողովրդին: Հիմա Դավաճանները ծախում են երկրի հարստությունը, ընդերքը, տարածքները, ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները` հեռահաղորդակցություն երկաթգիծ ջրամատակարում, էներգետիկա եւ այլն, այդ թվում գործարաններ, տարածքները, անկախություն, բարոյականություն եւ պատիվ: Սակայն Դավաճանության երեւույթը նրա ավելի սոսկալի է երբ վերին օղակներից է: Եթե ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ գործում է ՂԵԿԱՎԱՐԸ, ապա դա ներկայացվում է, որպես ԳՈՐԾԱՐՔ, ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ԲԻԶՆՍ, կամ ԱՌԱՋԸՆԹԱՑ: Իսկ եթե նույն հանցանք գործողը ներքեւի օղակներից է, ապա դա կարող են որակել, որպես ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ, եւ բարդելով հարյուրավոր այլ մեղադրանքներ: Գնդակահարությունից մինչեւ ՑՄԱՀ բանտարկություն նրա համար երաշխավորված է: Այս դեպքում ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ գործած պաշտոնյան արդարացվում է, իսկ շարքային դավաճանը մեղադրվում: Սակայն Դավաճանները իրենց անձնական շահից ելնելով կարող են դավաճանել եւ զոհաբերել նույնիսկ յուրայիններին: Շատ դեպքերում այդպես են անում «ՋՐԻՑ ՉՈՐ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ »
  6. Վեցերորդ պատճառի` « ՎԱԽԻ »երեւույթը այլ երանգ է: ՇՈՂՈՔՈՐԹԵԼ, ՔԾՆԵԼ: Վերադասի կողմից բռնաբարվելը համարել « ՊՐԻՍՏԻԺ »: Վախենալով, որ տերը կարող է բարկանալ կամ զայրանալ իր անհնազանդության կամ քայլերի համար, այնպես որ, քանի կենդանի է ՏԵՐԸ, պետք է նրան խոնհարվել ու երկրպագել: Այդ ՎԱԽԻ մասին գիտի եւ ՏԵՐԸ, եւ ամեն ինչ անելու է որպեսզի ավելի սարսափելի տեսք ստանա այդ Վախը, որպեսզի անհնազանդները տեսնելով ՎԱԽԿՈՏՆԵՐԻՆ հպատակվեն : ՎԱԽԸ նաեւ վարակիչ ազդեցություն ունի դա փաստ է, ՎԱԽԻ տարածման երկու ձեւ կա, ՊԱՐՏԱԴՐԱԲԱՐ եւ ՀՈԺԱՐԱԿԱՄ: Սակայն պարտադրաբար վախը շուտ թե ուշ նահանջում է:Վախի պարտադրումը եւ տարածումը չի կարող ներգործություն ունենալ ԱԶՆԻՎ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ մարդկանց մոտ, քանի որ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ կրող մարդը չի կարող լինել ՎԱԽԿՈՏ եւ ՏԿԱՐԱՄԻՏ, ՍՏՐԿԱՄԻՏ ու ԴԱՎԱՃԱՆ: Ահա այս վեց կարեւորագույն գործոնները, որոնք դարձան ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ պատճառ բոլոր դարաշրջաններում ու ժամանակներում:


2. Նկարագրե՛ք Մեծ եղեռնի իրականացման փուլերը:

Բանակի զինաթափում, տղամարդկանց ստրկացում և ոչնչացում և հայ ժողովրդի վերջնական ոչնչացում:
3. Կարդացե՛ք ստորև ներկայացված նյութը և ներկայացրե՛ք ձեր կարծիքը /բլոգային աշխատանք/
«Ցեղասպանություն-Գենոցիդ».

Ցեղասպանությունը իսկապես մարդկության ամենամեծ չարիքներից մեկն է: Յուրաքանչյուր քաղաքակիրթ պետություն պարտավոր է կանխարգելել, դատապարտել այս սարսափելի երևույթը: Այն պետությունները, որոնք լռեցին Հայոց ցեղասպանության ժամանակ առավել են մեղավոր քան թե Թուրքիան, որովհետև մենք բոլորս գիտենք, որ թուրքերը բարբարոս, մարդասպան և ոճրագործ ազգ են, իսկ այն այսպես կոչված <<քաղաքակիրթ>> երկրները, որոնք լռեցին իրենց լռությամբ հանցակից դարձան ոճրագործներին:

Թեմա 10. «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.ա/ 1-ին Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատըբ/ Հայ կամավորական շարժումը / էջ 104-112, նաև այլ աղբյուրներ/.

2. Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը:
Սալմաստի I ջոկատի հրամանատարն էր Անդրանիկը։ Իգդիրում կազմավորված II ջոկատի գլխավորը Դրոն էր։ III խումբը ստեղծվեց Կաղզվանում և հրամանատարը դարձավ Համազասպը։ Քեռու գլխավորությամբ Սարիղամիշում ստեղծվեց IV ջոկատը։ V խմբի հրամանատարը Վարդանն էր, իսկ Կարսում ձևավորված VI ջոկատինը դարձավ Աղանիկ Ջանփոլադյանը։ 
3․ Վեր հանե՛ք Հայ կամավորական շարժման նշանակությունը
Կամավորական ջոկատները կարևոր ներդրում ունեցան ռուսական բանակի ունեցած հաղթանակներում։ Հայ քաղաքական ուժերի ու կազմակերպությունների կողմից ստանալով բազմաթիվ գնահատականների, կամավորները նաև արժանացան մոտ 500 Գեորգիևյան խաչերի ու մեդալների։ Դրոն, Ղազարն ու Սմբատը ստացան Գեորգիևյան խաչի բոլոր չորս աստիճանները։ Շարժման հետևանքով դրվեցին ապագա անկախ Հայաստանի ազգային բանակի հիմքերը։

Առաջադրանք․

1․ Նկարագրե՛ք Մշո Առաքելոց վանքի կռվի ընթացքն ու հետևանքները։

Զանգվածային ջարդերի ժամանակ հայ ազգային կուսակցություններն ու հայդուկային խմբերը կազմակերպեցին դիմադրական մարտեր, տարբեր վայրերում նաև իրականացնելով ապստամբական և ահաբեկչական գործողություններ։ 35 հազար հայ բնակչությամբ լեռնային գավառ Սասունը շարունակում էր պահպանել կիսանկախ վիճակ։ 1890-ական թթ․ դարձել էր ֆիդայական շարժման կենտրոններից մեկը։ Հայկական կոտորածների իրագործման համար սկզբում ճնշում գործադրվեց Սասունի դիմադրական ներուժի վրա։ 1894թ․ ամռանը Զեքի փաշան 12-հազարանոց զորքով շարժվեց լեռնցիների վրա։ Նույն տարվա հուլիսին Շենիկի գյուղապետ Գրիգոր Մոսեյանի տանը հրավիրված ինքնապաշտպանական ժողովը հանձնարարականներ տվեց պաշտպանական գոտիների վերաբերյալ։ Հուլիսի 27-ին թշնամու ձեռնարկած գրոհը հանդիպեց հզոր հակահարվածի։ Օգոստոսի սկզբին թուրքերն անցան լայնածավալ հարձակման։ Ամսվա վերջին թշնամուն հաջողվեց մտնել Սասունի գյուղերը։ 1894-1896 թթ․ դիմադրական մարտերի շնորհիվ բազմաթիվ վայրերում զանգվածային ջարդեր տեղի չեն ունեցել, մեծ տերություններին հարկադրելով հայերի կոտորածները կանխելու համար քայլեր անելու։
2․ Նկարագրե՛ք Սասունի ապստամբության ընթացքն ու հետևանքները։

Նախադրյալներ

1904 թվականի Սասունի ապստամբությունը կազմակերպվել է Հ.Յ.Դաշնակցության գործուն մասնակցությամբ, ապստամբության հետ կապված բոլոր խնդիրները հիմնականում լուծվել են ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ» կենտրոնական կոմիտեի ու այնտեղ գործող ֆիդայիների որոշմամբ։

Մինչև ապստամբություն սկսելը, Հրայր Դժոխքը իր հայդուկապետության տարիներին կարողացել է խոհեմ, հավասարակշռված գործելակերպով Սասունն ու Դաշտը զերծ պահել թուրք և քուրդ հրոսակների ոտնձգություններից։ Դուրան-Բարձրավանդակի հայ բնակչությունն այդ տարիներին ապրել է հարաբերականորեն խաղաղ պայմաններում։ ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի գործիչների մի մասը Անդրանիկի գլխավորությամբ կողմնակից էր ապստամբության բարձրացմանը։ Համաձայն նրանց առաջարկած ծրագրի՝ պիտի ապստամբեին ու Սասունին արձագանքեին Դուրան-Բարձրավանդակի, ապաև Բիթլիսի նահանգի մյուս շրջաններն ու նաև Վասպուրականի նահանգը (Վանի վիլայեթ)։ Այսպիսով՝ եթե ընդարձակվեր ապստամբություն բարձրացրած շրջանների շրջանակները, ապա հակառակորդը հարկադրված կլիներ իր ուժերը ցրել ավելի մեծ ճակատի վրա, և «Այսպիսով հույս կար, թե դիմադրութունը կարելի պիտի ըլլա ոչ միայն դյուրացնել, այլ նաեւ երկարաձգել»[2]։

Մինչ կանոնավոր զորամասերի հարձակումները, հայ մարտական ուժերը կռիվներ են մղել ընդդեմ քուրդ հրոսակախմբերի։ 1904 թվականի հունվարի 10- ին քուրդ ցեղապետներից Մյուդիր Քոռ Սլոն իր աշիրեթով (տոհմացեղով) և 15 ոստիկաններով ներխուժել է ՀեղինԱրտկունքԸնկուզակ և Իշխնձոր գյուղերը։ Ռազմական խորհրդի հանձնարարությամբ աշիրեթների դեմ հայ մարտական ուժերի մղած կռիվները ղեկավարել են Սեբաստացի ՄուրադըԳևորգ ՉավուշըԳոմսա Իսոն և Հակոբ Կոտոյանը (Հաճի Հակոբ)։ Նրանց վարած բոլոր կռիվներն, առանց բացառության, ավարտվել են հայ մարտական ուժերի հաղթանակով[3]։

Սասունի ապստամբական շրջանի մեջ ընդգրկվել են ընդհանուր առմամբ 21 գյուղ՝ Քոփ, Գյատման, ԻրեցանքՏափըկ, Գեղաշեն, ՇուշանամերիկՍեմալՇենիք, Գելեգնդման, Գելեմսուր, Աղջի, ՀեթինքԽլհովիտԳելիեգուզանՏալվորիկԻշխնձոր, Արտկոնք, ԱրսըքՍաղտունՀեղին։ Այդ բնակավայրերից ամենամեծերը՝ Գելիեգուզանը և Տալվորիկը, համապատասխանաբար կազմված էին 18 և 12 փոքր գյուղերից կամ թաղերից։

1904 թվականի ապրիլի 11-ին Շենիկի մոտ հակահարված ստանալով՝ թուրքական հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը։ Ի պատասխան թուրքերի առաջարկի՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895 թվականի «Մայիսյան բարենորոգումները»։ 1904 թվականի ապրիլի 11-ին Բիթլիսի նահանգապետի առաջնորդությամբ թուրքական զորքերը, ոստիկանական ուժերն ու քրդական աշիրեթները կենտրոնացել են քրդաբնակ Շեն գյուղում։ Նրանք ծրագրել էին աննկատ մոտենալ Շենիկ գյուղին և այնտեղից անսպասելիորեն գրոհել Սեմալի վրա։ Նույն օրը 700 հեծյալ թուրք զինվորներ սրարշավ ներխուժում են գյուղ, սակայն Սեմալում վաղօրոք դիրքավորված հայ մարտական ուժերը, որոնց առաջնորդում էր Հրայր Դժոխքը, ժամանակին նկատել են հակառակորդի պատրաստությունները և հարձակվել են քրդերի և թուրքական զինված ուժերի վրա։

… մեր տղայք եւ ժողովուրտ Հրայրի (Դժոխք Արմենակ) հրամանատարութեան տակ կը յարձակին քիւրտերու եւ զօրաց վրայ, զանոնք կքշեն, կտանին մինչեւ մարտի 31-ին կռւոյ տեղը, զօրքերը դէպի Դաշտ կը փախչին, իսկ քիւրտերը

1904 թվականի ապրիլի 13-ի առավոտյան թուրքական զորամասերն ու քրդական հրոսակախմբերը անցել են հարձակման։ Փոքրաթիվ հայ ֆիդայիներին հաջողվել է հակահարված տալ, սակայն հնարավոր չի եղել երկարատև դիմադրություն ցույց տալ, գյուղի բնակչությունը դժվարությամբ թողել է գյուղն ու շարժվել Գելիեգուզանի ուղղությամբ։ Հակառակորդի գրոհներից մեկի ժամանակ վիրավորվել է Սեպուհը։ Այնուհետև զոհվել է Հրայր Դժոխքը։

Գլուխին գնդակի հարւած մը ընդունելով Կէլիէկուզանի եւ Սեմալի մեջեւ կսպանւի մեր անփոխարինելի ընկերը, յեղափոխութեան անվհատ առաքեալը՝ պ.Հրայր (Արմենակ Ղազարեան-Դժոխք, Ղըզըլաղաճ գիւղացի Մշոյի)[5]։


Ապրիլի 14-ին և 15-ին Մերկեր գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռվում հայկական զինյալ ստորաբաժանումները թուրքական և քրդական զինված ուժերին ստիպել են նահանջել։ Սասունի ինքնապաշտպանական ուժերը և մոտ 20.000 խաղաղ բնակչություն տեղափոխվել են Գելիեգուզան, որտեղ ապրիլի 17-ին տեղի ունեցած մարտում կրկին պարտության են մատնել հակառակորդին։ Երկու օր անց 12 հրանոթների գնդակոծության ուղեկցությամբ թուրքական զորքերն անցել են նոր գրոհի։ Մի քանի օր հերոսաբար դիմադրող հայերը զինամթերքը սպառվելու պատճառով թողել են Գելիեգուզանը և Ալուճակի բարձունքները։ Անզեն ժողովուրդը նահանջել է Մշո դաշտ, իսկ ֆիդայիները մինչև 1904 թվականի մայիսի 14-ը շարունակել են դիմադրությունը։ Այնուամենայնիվ, թուրքական կառավարական զինուժին ու քրդական զինված ջոկատներին հաջողվել է կոտորել մոտ 8 հազար հայ, ավերել ու կողոպտել շուրջ 2 հազար տուն։

Հետևանքներ

Օսմանյան կայսրության դեմ պայքարի դրոշ պարզած սասունցիներն ու նրանց զինակցությամբ մարտնչող հայդուկները դրսևորել են հերոսականության սքանչելի օրինակներ։ Սակայն անժխտելի է այն իրողությունը, որ Սասունը և Դաշտի բազմաթիվ գյուղեր ամայացել են ու հարյուրավոր հայեր դարձել թուրք զինվորների և քուրդ հրոսակների զոհը։ Ինչպես նաև չեն արդարացել Սասունի ապստամբության կազմակերպիչների հույսերն առ այն, որ կգրավեին Եվրոպական գերտերությունների ուշադրությունը։ Աշխարհի գերհզոր տերություններից և ոչ մեկը որևէ ուշադրության չի արժանացրել տեղի ունեցող իրադարձությունները ու իր բողոքի ձայնը չի բարձրացրել՝ ի պաշտպանություն Հայ Դատի և Սասունում ու Տարոնում զոհաբերվող հայ բնակչության։ Իհարկե, երբ Սուլթանը հայտարարել է, թե արգելում է հայերի վերադարձը Սասուն, գերտերությունների ներկայացուցիչները շատ կոշտ են արձագանքել, և դեսպանների ճնշման ու վերահսկողության շնորհիվ շուրջ վեց հազար սասունցիներ կարողացել են անվտանգ վերադառնալ իրենց բնակավայրերը և իրակացվել են սասունցիների պահանջած 1895 թվականի «Մայիսյան բարենորոգումների ծրագիրը»։

Սասունի պաշտպանների և նրանց օգնության շտապող քաջարի առաջնորդների` ՀրայրիԱնդրանիկիԳևորգ ՉավուշիՍեբաստացի Մուրադի ու մյուս հերոսների սխրագործությունների պատմությունները ժողովրդի մեջ տարածվելով ոգեշնչել և ազատության ու պայքարի տրամադրություն են հաղորդել։ Այս առումով Սասունի ապստամբությունը դրական ազդեցություն է գործել ազգային-ազատագրական պայքարին զինվորագրվող սերունդների գաղափարական ու բարոյական դաստիարակության գործում։

/բլոգային աշխատանք/․

Թեմա 8. Հայ ազատագրական պայքարի զինված փուլը.ա/ Ազատագրական պայքարի վերելքը: Հայդուկային շարժումբ/ Արևմտահայերի ցեղասպանության թուրքական ծրագրի իրագործման սկիզբը

գ/ Ազատագրական պայքարը 1894-96 թթ․ /բանավոր, Հայոց պատմության դասագիրք-11, էջ 72-83, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Բլոգում ներկայացրե՛ք նշանավոր հայդուկներին:

Հայ ազգազատագրական պայքարին բնորոշ է նաև ֆիդայական կամ հայդուկային շարժումը (անունը ծագել է բալկանյան ժողովուրդների հակաթուրքական պարտիզանական՝ հայդուկային պայքարի անվանումից, իսկ «ֆիդայի» կամ «ֆեդայի» արաբերեն բառ է, նշանակում է «զոհ», բայց ընկալվում է «անձնազոհ» իմաստով)։ Շարժումն առաջացել է Արևմտյան Հայաստանում՝ տարերայնորեն (թելադրված էր հայ ժողովրդի քաղաքական և տնտեսական ծանր ու օրհասական վիճակով) 1880-ական թվականների կեսերին՝ հայ ազգային կուսակցությունների հրապարակ գալուց առաջ։ Զինվորագրվելով հայրենիքի ազատագրությանը՝ ֆիդայիները երդվել են. «Այսուհետև իմ բարձը լինելու է Հայաստանի լեռները, իսկ բաղձալի երազանքը՝ հայրենիքի համար մեռնելը»։ Րաֆֆին նրանց անվանել է ժողովրդական վրիժառուներ ու հեղափոխականներ։

Հայ նշանավոր հայդուկներ՝ Անդրանիկ Օզանյան,Աղբյուր Սերով,Հրայր Դժոխք,Մարգար վարժապետ,Արաբո,Գալուստ Արխանյան,Արամ Աչըքպաշյան,Մինասօղլու

2. Ի՞նչ եք կարծում, Թուրքիան փորձու՞մ է այսօր շարունակել և ավարտին հասցնել 1890-ականներին սկսած իր ցեղասպան գործունեությունը /պանթյուրքիզմը/: Իսկ ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու հայ ժողովուրդը, ինչպես նաև աշխարհը՝ կանխելու Թուրքիայի նման ոճրագործ գործողությունները /բլոգային աշխատանք/.

Ես միանաշնակ ինչպես բոլոր հայերը գիտեմ որ, Թուրքիան առ այսօր ուզում է՝ վերացնել հայերին և ստեղծել պանթյուրքական պետությունը:Մեզ հայերիս անհապաղ պետք է միավորվել, ես կարծում եմ միայն դա մեզ կարող է փրկել, ինչպես փրկեց 1918 թվականին Սարդարապատի ճակատամարտի ժամանակ: Ամենաառաջին քայլը, որ պետք է մեր ժողովուրդը անի դա՝անհապաղ վռնդել այսօրվա իշխանությանը, որոնք ցանկանում են բարեկամանալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բացել սահմանները, այսպես կոչված <<Զանգեզուրի միջանցք>> տրամադրել Ադրբեջանին և այլ թուրքահպատակ գործեր կատարել, ամենառաջին փրկությաՆ քայլը դա է, այս իշխանությանը վռնդել և միավորվել մայր Հայաստանի և Արցախի շուրջ:

Նոր տարի, նոր նպատակներ

Բարև Ձեզ, հարգելի՛ ընկեր Կարապետյան։ Շնորհավորում եմ Ձեր նոր տարին և Սուրբ Ծնունդը, մաղթում եմ հաջող և խաղաղ տարի: 

Ես այժմ բնակվում եմ Ռուսաստանում գրեթե մեկ տարի, բնականաբար շատ եմ կարոտել Հայաստանը, և տա Աստված, որ, երբ ժամանակը գա, վերջապես տեղափոխվեմ ու ապրեմ իմ հայրենիքում: Նոր տարին և Սուրբ Ծնունդը անցան բավականին լավ, մանավանդ Սուրբ Ծնունդը: Ամանորի գիշերը, ինչպես միշտ, անկացրինք ընտանիքի անդամներով, իսկ հետագա օրերին այցելեցինք մեր ազգությամբ հայ ընկերներին:Բարեբախտաբար, ապրում եմ մի տեղ, որտեղ ազգությամբ հայերը շատ են, ինձ տարիքակից հայ ընկերներ ունեմ շատ, ովքեր ինձ այցելեցին որպես հյուր Ամանորին: Սուրբ Ծնունդին մենք ընտանիքով այցելեցինք Մոսկվայի «Սուրբ Պայծառակերպություն» հայկական եկեղեցի և նշեցինք Աստծո Միածին Որդու ծնունդը:

Այն հարցին, թե ինչ նպատակներ ունեմ նոր տարում, ասեմ, որ շատ եմ ցանկանում լավ սովորել, դրան զուգահեռ նաև սովորում եմ ծրագրավորում, նաև մեծ ցանկություն ունեմ ծառայելու եկեղեցում՝ որպես դպիր: 

Հարգելի՛ ընկեր Կարապետյան, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեր Ամանորը և Սուրբ Ծնունը՝ ցանկանալով Ձեզ լավ տարի:

Բարև ձեզ հարգելի ընկեր՝ Կարապետյան

Շնորհավորում եմ ձեր նոր տարին և Սուրբ Ծնունդը մաղթում եմ՝ հաջող և խաղաղ տարի: Ես այժմ բնակվում եմ՝ Ռուսաստանում գրեթե մեկ տարի, բնականաբար շատ եմ կարոտել Հայաստանը և տա Աստված, որ երբ ժամանակը գա վերջապես տեղափոխվեմ ու ապրեմ իմ հայրենիքում: Նոր տարին և Սուրբ Ծնունդը անցավ բավականին լավ մանավանդ Սուրբ Ծնունդը: Ամանորի գիշերը ինչպես միշտ անկացրինք ընտանիքի անդամներով, իսկ հետագա օրերին այցելեցինք մեր ազգությամբ հայ ընկերներին:Բարեբախտաբար ապրում եմ մի տեղ, որտեղ ազգությամբ հայերը շատ են, իմ տարիքային հայ ընկերներ ունեմ շատ, որոնք ինձ այցելեցին, որպես հյուր Ամանորին: Սուրբ Ծնունդին մենք ընտանիքով այցելեցինք Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն հայկական եկեղեցին և նշեցինք Աստծո Միածին Որդու ծնունդը: Այն հարցին թե ինչ նպատակներ ունեմ ասեմ, որ շատ են ցանկանում եմ լավ սովորել, դրան զուգահեռ սովորում նաև սովորում եմ ծրագրավորում, նաև մեծ ցանկություն ունեմ ծառայել եկեղեցում, որպես դպիր: Հարգելի ընկեր՝ Կարապետյան ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր Ամանորը և Սուրբ Ծնունը ցամկանալով ձեզ լավ տարի:

Թեմա 7. Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին.ա/ Արևմտահայերի ազգային սահմանադրությունըբ/ Զեյթունի 1862թ. ապստամբությունըգ/ Ազատագրական կազմակերպություններդ/ Հայ ազգային կուսակցությունները /էջ 58-71

Առաջադրանք.

1. Վեր հանե՛ք արևմտահայերի ազգային սահմանադրության նշանակությունը:

1860 թվականի ազգային սահմանադրությունը (հայտնի է նաև որպես Ազգային սահմանադրություն Հայոց), արևմտահայերի կրոնահամայնական կյանքը կարգավորող կանոնադրությունն է։ Ընդունել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը 1860 թվականի մայիսի 24-ին։ Սակայն սուլթանական կառավարությունը մոտ 3 տարվա ձգձգումից հետո և էական կրճատումներով (հոդվածների թիվը, երեսփոխան-պատգամավորների, հատկապես՝ գավառները ներկայացնողների քանակը և այլն) այն վավերացրել է միայն 1863 թվականի մարտի 17-ին (թուրքերեն կոչվում էր «Հայ ազգի կանոնադրություն»)։ 1853 թվականին Կ. Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներից ընտրված մարմինների՝ Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովների համաձայնությամբ կազմվել է Ուսումնական խորհուրդ, որի անդամներ Նահապետ Ռուսինյանը, Գրիգոր Օտյանը, Նիկողայոս Պալյանը, Սերովբե Վիչենյանը (Սերվիչեն), Կարապետ Ութուճյանը, Գրիգոր և Մկրտիչ Աղաթոն եղբայրները 1857 թվականին մշակեցին կրոնական, ազգային, մշակութային, հասարակական կյանքին վերաբերող կանոնադրություն։

2. Համառոտ նկարագրե՛ք Զեյթունի ապստամբության նպատակը և արդյունքները /Նաև խոսեք «Հերոսապատում» նախագծի շրջանակում/:

1862թ. թուրքական բանակը, որի թիվը հասնում էր մոտ 40 հազարի, հարձակվեց Զեյթունի վրա: Նրանց դեմ դուրս եկավ զեյթունցիների 7 հազարանոց զորախումբը, որը զինված էր ընդամենը պապենական հնաոճ հրացաններով, մահակներով ու քարերով: Իր թվային գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում:

Օգոստոսին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը, ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից:

Թուրքական բանակի դեմ մղվող մարտերում իրենց ռազմական տաղանդն ու քաջությունը ցուցադրեցին զեյթունցի իշխաններ Մ.Յաղուպյանը, Ն.Սուրենյանը և ուրիշներ: Իրենց սխրանքներով աչքի ընկան վարդապետ Մահտեսի Գրիգորը, Մարկոս Թաշճյանը և առհասարակ մարտնչող ողջ հայ բնակչությունը:

3. Ծանոթանալով 19-րդ դարի վերջին ստեղծված երեք կուսակցությունների ծրագրերին և գազափարներին, ներկայացրե՛ք, թե որ կուսակցության ծրագիրն ու գաղափարներն եք համարում ավելի իրատեսական: Իսկ այսօրվա կուսակցությունների՞ց…/բլոգային աշխատանք/.

Հայկական հարցի հանդես գալը նոր խթան է դառնում ազատագրական խմբակների ու կազմակերպությունների ստեղծման, դրանց գաղափարական հասունացման համար։ Մ. Խրիմյանի, Գ. Սրվանձտյանցի, նշանավոր ուսուցիչ Մ. Փորթուգալյանի և այլոց գաղափարական ազդեցությամբ հայահոծ Վան-Վասպուրականը դառնում է ազատագրական պայքարի նախապատրաստման գլխավոր դարբնոցներից մեկը: Վանում 1878–1879 թթ. ձևավորվում է «Սև խաչ» գաղտնի կազմակերպությունը, որոշ ժամանակ անց՝ նաև «Զինակիրը»: Այս խմբակների անդամների կարծիքով` իրավազուրկ ժողովրդին փրկելու միակ ուղին զինված պայքարն էր։ <<Սև խաչի>> կանոնադրությամբ՝ ազգի դավաճանների վրա <<սև խաչ>> պիտի դրվեր, այսինքն՝ նրանք դատապարտվելու էին մահապատժի։ Կազմակերպությանն աջակցում էր Վանի ռուսական փոխհյուպատոս, հայազգի Կոնստանդին Կամսարականը։

1880–ական թթ. սկզբին Աբդուլ Համիդ II–ը հայկական բարենորոգումների իրականացման փոխարեն դիմեց բացահայտ բռնությունների։ 1880 թ. օգոստոսին Բարձր դռան հատուկ հրամանով արգելվեց «Հայաստան» անվան գործածությունը, հայկական դպրոցների ծրագրերից հանվեց «Հայոց պատմություն» առարկան, փակվեցին պարբերականներ, եղան ձերբակալություններ։ Սակայն այդ քայլերն իրականում ավելի շիկացրին քաղաքական մթնոլորտը և նորանոր մարդկանց մղեցին դեպի զինված ելույթները: 1881 թ. մայիսին Կարինում Խաչատուր Կերեքցյանի ջանքերով հիմնադրվեց ամենաազդեցիկ կազմակերպությունը` «Պաշտպան հայրենյացը»։ Այն իր բուն նպատակները չբացահայտելու համար պաշտոնապես հանդես էր գալիս «Երկրագործական ընկերություն» անունով, իսկ իրականում զբաղված էր հայ ժողովրդի ապստամբական պայքարի կազմակերպմամբ։ Համաձայն ընկերության անդամները, գաղտնիության սկզբունքի` չէին ճանաչում կազմակերպության ղեկավարներին և անդամերի մեծ մասին։ Շփվում էին միայն իրենց տասնապետերի հետ, որոնց հավատարմության երդում էին տվել: «Պաշտպան հայրենյացի» շարքերը համալրեցին բազմաթիվ երիտասարդներ: Կազմակեպությունն ուներ սարք, որով տպագրում և տարածում էր հայրենասիրական կոչեր, անդամության տոմսեր: Հայտնի է, որ տպագրված 2400 անդամատոմսից 400–ը ուղարկվել է Վան: Կարինի կազմակերպությունը փորձել է իր մասնաճյուղերը ստեղծել կայսրության ողջ տարածքում՝ Վանից մինչև Կ. Պոլիս ու Զեյթուն: Նրանց ղեկավարներից Կարապետ Նշկյանը զենք ու դրամական միջոց-| ներ հայթայթելու նպատակով ուղարկվել է Արևելյան Հայաստան։ 1882 թ. նոյեմբերի վերջերին թուրքական ոստիկանությունը պատահականորեն հայտնաբերում է միությունը, բանտարկում շուրջ 70 մարդու։ Հաջորդ տարվա ապրիլին Կարինում տեղի է ունենում դատավարությունը, որին անձամբ հետևում էր սուլթան Համիդ II-ը: Դա փաստորեն քաղաքական առաջին դատավարությունն էր Օսմանյան կայսրությունում։ Դատապարտված 40 հոգուց 5–ի նկատմամբ մահապատժի վճիռ կայացվեց:

«Պաշտպան հայրենյացը»-ը խոր հետք է թողել Հայաստանի ազատագրության և պետականության վերականգնման պայքարի պատմության մեջ։ 1882 թ. Մոսկվայում մի խումբ հայ ուսանողներ հիմնում են «Հայրենասերների միությունը»: Միությունը գաղտնի կերպով տպագրում է առաջին հայ քաղաքական լրագիրը` «Ազատության ավետաբեր» թերթը, որի փաստական խմբագիրը Ներսես Աբելյանն էր։ «Հայրենասերների միությունը» հայ ժողովրդին ուղղված կոչով հորդորում է հույս չդնել Եվրոպայի վրա, այլ Հունաստանի օրինակով ապստամբությամբ ազատագրվել թուրքական լծից։ Կազմակերպությնը դադարում է գործելուց 1884 թ.։ 1880–ական թթ. սկզբին Երևանում գործում էր «Հայասեր-ազգասեր» խմբակը: Այն ունեցել է մոտ 30 անդամ, փորձել է զենք առաքել «թուրքահայ եղբայրներին»։ Հայոց լեզվի ու դպրոցի պահպանումը, Հայաստա ցարական ու սուլթանական լծից ազատագրելը միության անդամները համարել իրենց գլխավոր նպատակը։ 1883 թ. Երևանում խուզարկություններ ու բանտարկություններ են կատարվում, խմբակի անդամներից շատերին աքսորում են:

1882–1883 թթ. Թիֆլիսում մի խումբ հայ երիտասարդներ` Գ. Արծրունու գլխավորությամբ, հիմնում են Հայկական հարցի լուծմամբ մտահոգ մեկ այլ գաղտնի խմբակ, որի անդամներին ոգեշնչում էին Րաֆֆին, Գ. Սունդուկյանը և ուրիշներ: Արևմտահայ գործիչների հետ կապերը սերտացնելու և քարոզչական աշխատանք տանելու նպատակով Արծրունու խմբակի ղեկավար անդամներից շատերն անցնում են Արևմտահայաստան։ Այդ խմբակը գոյատևում է մինչև 1886 թ.։ 1880–ական թթ. ազգային–ազատագրական խմբակներ հիմնվեցին նաև այլ վայրերում։ Դրանք մեծ աշխատանք տարան հայրենասիրական գաղափարների տարածման գործում, հող նախապատրաստեցին ազգային–քաղաքական կուսակցությունների ձևավորման համար:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы