Ո՞ր պնդումներն են ճիշտ աղաթթվի վերաբերյալ
ա) ջրային լուծույթում դիսոցված է
բ) դրա աղերը կոչվում են քլորիդներ
գ) փոխազդում է հիմքերի հետ
դ) լակմուսը ներկում է կապույտ
ե) ակտիվ մետաղների հետ փոխազդելիս անջատվում է ջրածին
զ) չի փոխազդում հիմնային օքսիդների հետ
1) ա, բ, գ, դ 2) բ, գ, դ, ե 3) ա, բ, գ, ե 4) գ, դ, ե, զ
Որո՞նք են 1, 2, 3 նյութերը փոխարկումների հետևյալ շղթայում.
Ca 1 > CaO 2 > Ca(OH)2 3 > CaSO4
1) H2,H2SO4, HCl 3) O2, H2O, H2SO4
2)H2O, SO3, NaCl 4) O2, SO3, HCl, H2O
-3-
Որքա՞ն է երկաթի հարուկի` երկաթի(ll, lll) օքսիդի և ազոտական թթվի միջև ընթացող ռեակցիայի հետևանքով ստացված աղի գործակիցը, եթե ազոտական թթուն վերականգնվում է մինչև NO.
1) 2 2) 9 3) 8 4) 3
Հպման մեջ գտնվող 10-ական գրամ զանգվածով երկաթե և պղնձե ձողերն ընկղմել
են աղաթթվի մեջ: Որոշ ժամանակ անց ձողերի ընդհանուր զանգվածը դարձել է 17,2 գ: Ի՞նչ ծավալով (մլ, ն.պ.) գազ է անջատվել ռեակցիայի ընթացքում.
2240 2) 1680 3) 1120 4) 980
Որքա՞ն է A նյութում մեծ ատոմային զանգված ունեցող տարրի ատոմի զանգվածային բաժինն (%) ըստ հետևյալ փոխարկումների.
AlCl3 _A__> Al(OH)3 _A__> NaAlO2
1) 40 2) 57,5 3) 2,5 4) 52
Համապատասխանեցրեք համաձուլվածքների անվանումը և բաղադրությունը.
Անվանում Բաղադրություն
ա) բրոնզ-պղինձ, անագ
բ) բարձրածխածնային պողպատ-երկաթ, ածխածին 4%
գ) մելքիոր-երկաթ, ստդիկ
դ) թուջ-ածխածին 2,14%, երկաթ
Օդում ֆոսֆորի այրման, ստացված ֆոսֆորի (V) օքսիդի ջրում լուծվելը և ֆոսֆորական թթվի չեզոքացումը նատրիումի հիդրօքսիդով ռեակցիաների ո՞ր տեսակին են պատկանում, գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումները: Ճիշտ պատասխանն է.
1)միացման,տեղակալման,փոխանակման
2) միացման, միացման, փոխանակման
3) փոխանակման, տեղակալման, միացման
4) միացման, փոխանակման, տեղակալման:
Թթվածնի քանի՞ ատոմ կա ալյումինի օքսիդի մեկ մոլեկուլում.
1) 5 2) 1,806 . 1024 3) 2 4)3
Ո՞ր շարքում են գրված միայն թթվային օքսիդների բանաձևեր.
1) CO2, Mn2O7, P2O5, NO2
2) Al2O3, K2O, SO3, CrO
3) FeO, P2O3, N2O, BaO
4) CrO3, CO, SrO, Cs2O
Ո՞ր շարքի բոլոր նյութերն են փոխազդում կալիումի հիդրօքսիդի ջրային լուծույթի
հետ, գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումները.
1) FeO, CrO3, HClO 3) ZnO, HClO4, MgO
2) KCl, SO2, CO2 4) FeCl3, ZnO, M
28. Ի՞նչ զանգվածով (գ) նստվածք կգոյանա 5,85 գ NaCl-ի և ավելցուկով վերցրած արծաթի նիտրատի փոխազդեցությունից.
1) 14,35 2) 287 3) 36 4) 574
Ո՞ր պնդումն է ճիշտ ամֆոտեր (երկդիմի) օքսիդների համար.
1) փոխազդում են միայն հիմքերի հետ
2) փոխազդում են միայն թթուների հետ
3) փոխազդում են և’ հիմքերի, և’ թթուների հետ
4) չեն փոխազդում ո’չ հիմքերի, ո’չ թթուների հետ:
Հետևյալ նյութերից ` HNO3, CaO, CuSO4, Ca(OH)2, P2O5 որո՞նք կփոխազդեն նատրիումի հիդրօքսիդի հետ` առաջացնելով չեզոք աղեր. Ճիշտ պատասխանը` բոլոր հնարավոր ռեակցիաների գործակիցների գումարն է.
1) 20 2) 21 3) 25 4) 26
Համապատասխան պայմաններում հետևյալ զույգերից մի քանիսի նյութերը
փոխազդում են. ա) Zn և FeCl2, բ) Fe և ZnCl2, գ) Cu և AgNO3, դ) CuO և HNO3,
ե) CuSO4 և Fe: Որքա՞ն է տեղակալման ռեակցիաներում ստացվող բարդ նյութերի
հարաբերական մոլեկուլային զանգվածների գումարը.
1) 392 2) 480 3) 476 4) 264
NaHCO3 և Na2CO3 . 10H2O-ի հավասարամոլային խառնուրդը մինչև հնարավոր փոխարկումների ավարտը շիկացնելիս զանգվածը փոխվել է 211 գրամով: Որքա՞ն է բյուրեղահիդրատի զանգվածը (գ) խառնուրդում.
1) 286 2) 143 3) 106 4) 264
Ջրածինը խառնել են 2,5 մոլ օդին և այրել: Ստացվել է 9 գ ջուր: Ի՞նչ ծավալով (լ)
ջրածին են խառնել օդին.
1) 6,72 2) 11,2 3) 22,4 4) 5,66
Ո՞ր ուրվագիրն է ճիշտ արտացոլում քրոմի օքսիդացման աստիճանի փոփոխությունն ըստ հետևյալ ռեակցիայի հավասարման.
2NaCrO2 + 3H2O2 + 2NaOH = 2Na2CrO4 + 4H2O
1) Cr+3 —> CrO 3) Cr+3 —> Cr+6
2) Cr+4 —> Cr+3 4) Cr+2 —> Cr+6
Որքա՞ն է էլեկտրոնների թիվը կալիումի պերմանգանատի ջերմային քայքայումից ստացված երկտարր միացության մոլեկուլում.
1) 87 2) 55 3) 41 4) 25
Որքա՞ն է պղնձի(II) նիտրատի ջերմային քայքայման ռեակցիայի պինդ արգասիքի մոլեկուլում դրական և բացասական օքսիդացման աստիճան ունեցող տարրերի զանգվածների հարաբերությունը.
1) 1 : 4 2) 4 : 1 3) 7 : 16 4) 16 : 7
R մետաղը թթվածնի հետ առաջացնում է օքսիդ, որում մետաղի զանգվածային բաժինը 52,94 % է: Հայտնի է, որ այդ մետաղի իոնում պրոտոնների և էլեկտրոնների թվերի տարբերությունը 3 է:
ա) Որքա՞ն է R տարրի կարգաթիվը.
1) 11 2) 20 3) 13 4) 12
բ) Ի՞նչ ծավալով (մլ, ն.պ.) գազ կանջատվի 0,54 գ մետաղի և 4,38 % զանգվածային
բաժնով քլորաջրածնի 50 գ լուծույթի փոխազդեցությունից.
1) 112 2) 224 3) 336 4) 672
38. Հաստատե΄ք կամ հերքե΄ք պնդումների ճշմարտացիությունը մետաղների վերաբերյալ.
1) Առաջացնում են ցնդող ջրածնային միացություններ:
2) Բոլոր մետաղները անմիջականորեն փոխազդում են թթվածնի հետ: սխալ է
3) Ցուցաբերում են վերականգնիչ հատկություններ: սխալ է
4) Միացություններում օքսիդացման աստիճանը միշտ դրական է: սխալ է
5) Թթուների հետ փոխազդելիս բոլոր մետաղներն անջատում են ջրածին: ճիշտ է
6) Արտաքին էլեկտրոնային շերտում ունեն քիչ թվով էլեկտրոններ: ճիշտ է
Սենյակային ջերմաստիճանում սնդիկը միանում է պինդ ագրեգատային վիճակում
գտնվող ոչմետաղի հետ` առաջացնելով ոչմետաղ տարրի 50% մոլային և 13,734%
զանգվածային բաժիններով միացություն: Որքա՞ն է միացության հարաբերական
մոլեկուլային զանգվածը:
Պատ.՝54.936:
Մարմարի հիմնական բաղադրամասը մի նյութ է, որն ըստ զանգվածի
պարունակում է`
40% կալցիում, 12% ածխածին և 48% թթվածին։ Ո՞րն է այդ նյութի բանաձևը:
Ջրի որակի վերահսկման լաբորատորիայի աշխատակիցը բնակավայրի ջրմուղի ջրում հայտնաբերել է 0,0575 գ/լ Na+ իոններ:
ա) Ի՞նչ քանակով (մմոլ) նատրիումի քլորիդ է պարունակվում այդ ջրի 10 լ ծավալով
նմուշում:
Պատ.՝0.00575:
բ) Թորած ջրի 20 լիտր նմուշում քանի՞ մմոլ նատրիումի սուլֆատ լուծելիս Na+
իոնների կոնցենտրացիան ջրի նմուշում և ջրմուղի ջրում կհավասարվի:
Ծծմբական և ազոտական թթուներ պարունակող 945 գ զանգվածով ջրային լուծույթին ավելցուկով բարիումի քլորիդ ավելացնելիս անջատվել է 116,5 գ նստվածք: Նստվածքի անջատումից հետո մնացած լուծույթը չեզոքացնելու համար ծախսվել է 100 գ նատրիումի հիդրօքսիդ:
ա) Որքա՞ն է ազոտական թթվի զանգվածային բաժինը (%) ելային լուծույթում:
բ) Որքա՞ն է ելային լուծույթում ծծմբական թթվի զանգվածը (գ):