Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունը։

  • Կուսակցություն։ Ինչ է կուսակցությունը, ինչպես է ստեղծվում և ինչ գործառույթ ունի հասարակական կյանքում։
  • Ինչ է քաղաքական գիտակցությունը
  • Նշեք մի քանի կուսակցություն և դրանց ծրագրի առանձնահատկությունները։
  • Ինչ եք կարծում, արդյոք պետք է լինեն բազմաթիվ կուսակցություններ։ Եթե այո, ապա ինչու, եթե ոչ՝ ինչու։
  • Այս պահին քանի կուսակցություն է գործում ՀՀ-ում
  • Գաղափարական հոսանքներ․ ազատականություն և պահպանողականություն։ Բացատրեք յուրաքանչյուր եզրույթը։

1)Կուսակցությունը դա քաղաքական գործառույթ կատարող մի կառույց է,որը այդ երկրի ազգային ժողովում բարձրացնում է տնտեսական,քաղաքական,ռազմական,մարդկանց կյանքին վերաբերվող մի շարք հարցեր և փորձում լուծել այն:

2)Քաղաքական գիտակցություն , քաղաքական կեցության արտացոլումը և իմաստավորումը սոցիալական սուբյեկտների (անհատներ, խմբեր, դասակարգեր, հանրույթներ) գիտակցության մեջ։

3)Օրինակ <<Հայաստան>> կուսակցությունը: Այդ կուսակցության հիմնական ծրագիրը Արցախը պահել հայկական և մի շարք այլ ծրագրեր Հայատանին և Արցախին վերաբերվող:

4)Կարծում եմ այո, որովհետև եթե լինեն շատ կուսակցություններ ապա այդ կուսակցությունները միասին ավելի խելամիտ կկառավարեն պետությունը:

5)Այս պահին ՀՀ-ում գործում են հիմնական երեք կուսակցություններ՝<<Հայաստան>>դաշինք,<<Պատիվ ունեմ>> դաշինք և ՔՊ:

6)Ազատականությունլիբերալիզմ (ֆր.՝ libéralisme), քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք՝ հիմնված ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրություններըքաղաքացիական իրավունքներըմամուլի ազատությունըկրոնի ազատությունըազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը:

Պահպանողականություն կամ Կոնսերվատիզմ (լատ.՝ conservo «պահպանում եմ» բառից), քաղաքական և սոցիալական փիլիսոփայության ուղղություն, որը նպաստում է ավանդական սոցիալական համակարգերի պահպանմանը մշակութային և քաղաքակրթական բնագավառներում։ Որոշ կոնսերվատիվներ ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը[1][2]։ Առաջին անգամ տերմինը օգտագործվել է քաղաքական կոնտեքստում Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի կողմից 1918 թվականին[3] Բուրբոնների իշխանության վերականգնման ժամանակ, որոնք գտնում էին, որ պետք է վերադառնան նախքան Ֆրանսիայի հեղափոխությունը գործող քաղաքականությունը։ Տերմինը պատմականորեն վերագրվում է աջակողմյան քաղաքական ուժերին։ Չկա մեկ ընդհանուր կարծիք, թե ինչպես կարելի է սահմանել կոնսերվատիզմ տերմինը, սակայն հիմնական գաղափարախոսությունը ավանդական արժեքների պահպանումն է։ Աշխարհի տարբեր մասերի կոնսերվատիվները տարբեր ձևով են բացատրում կոնսերվատիզմի հիմնական բնութագրիչները։ 18-րդ դարի քաղաքագետ Էդմունդ Բուրկը, ով դեմ էր Ֆրանսիայի հեղափոխությանը և կողմ էր Ամերիկյան հեղափոխությանը, համարվում է կոնսերվատիզմի հիմնական տեսաբաններից մեկը:

Հետաքրիր է իմանալ

Զվարճալի, զարմանալի և իրական փաստերը քեզ են սպասում մի փոքր ներքևում: Շտապի՛ր և կիմանաս լի՜քը հետաքրքիր փաստեր մեր և բնության մասին:

1. Քնելու համար մարդուն միջինում անհրաժեշտ է 7 րոպե:

2.Մուսուլմանական երկրներում տարեդարձներ չեն նշում: Միայն մինչև երեք տարեկան փոքրիկների համար կազմակերպում են հենց իրենց նման փոքրիկ խնջույքներ:

3.Քամելիոնի լեզուն իր մարմնից երկար է, պատկերացնու՞մ ես:

4.Աշխարհի բոլոր մարդիկ վարակվում են հորանջելուց: Գիտնականներն ասում են, որ բավական է հորանջելու մասին կարդալ, և մարդը սկսում է հորանջել: Եվ գիտնականները շա՜տ ճիշտ են. իմ փորձից եմ ասում:

Узнать больше

5. Մրջյունները երբեք-երբեք չեն քնում: Իզուր չէ, որ նրանք համարվում են աշխատասիրության խորհրդանիշ:

6.Պարզվում է անգլերեն լեզուն շատ աղքատիկ է: Եվ այս փաստից ամենաշատը տուժում են բանաստեղծները, որովհետև անգլերենում ոչ մի բառ չի հանգավորվում “month” (ամից), “orange” (նարինջ, նարնջագույն), “silver” (արծաթ, արծաթագույն), և “purple” (մանուշակագույն) բառերի հետ:

7. Եղջերուները շա՜տ են սիրում բանան ուտել:

8.Փորձերը ցույց են տվել, որ կատուները յոթերորդ հարկից ընկնելուց 30%-ով ավելի քիչ շանս ունեն ողջ մնալու, քան քսաներորդ հարկից ընկնելուց: Սա բացատրվում է նրանով, որ կատուները պետք է հասցնեն թռչել:

9. Ոստրեի աչքն իր ուղեղից մեծ է:

10. «Մայր» բառը աշխարհի գրեթե բոլոր լեզուներում, չգիտես ինչու, միանման է հնչում. ռուսերենում՝ «мать», անգլերենում՝ «mother», ֆրանսերենում՝ «mère», գերմաներենում՝ «Mutter», իսպաներենում՝  «madre»: Եվ հետաքրքիր է, որ մեր հարևան վրացիները «մամա» բառը օգտագործում են իր «հականիշով»՝ ասելով «պապա>>:

Թեմա 4. 19-րդ դարի առաջին կեսի ռուս-պարսկական պատերազմները․ա/ 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմըբ/ 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմը /էջ 27-31,

Առաջադրանք.

1. Նկարագրե՛ք ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք /բլոգային աշխատանք/.

Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, 1828 թ-ի փետրվարի 10-ին: Պայմանագրով Արևելյան Հայաստանն ազատագրվել է պարսկական լծից և միացել Ռուսաստանին:
Թուրքմենչայի հաշտության պայմանագրով ավարտվել է ռուս–պարսկական երկրորդ և վերջին՝ 1826–28 թթ-ի պատերազմը: Կնքվել է Թուրքմենչայ (Թավրիզից Թեհրան տանող ճանապարհին) գյուղում: Ռուսաստանի կողմից ստորագրել է գլխավոր հրամանատար, գեներալ Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս Միրզան: Պայմանագրի մշակմանը (հետագայում նաև պարսկահայերի ներգաղթի կազմակերպմանը) գործուն մասնակցություն է ունեցել ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը:
Պայմանագրով Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում էր Երևանի ու Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին, պարտավորվում վճարել 20 մլն ռուբլի (արծաթով) ռազմատուգանք: Ռուսական և պարսկական առևտրական նավերին ազատ նավարկության իրավունք էր տրվում Կասպից ծովում, իսկ ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունքը վերապահվում էր միայն Ռուսաստանին: Ռուսական կառավարությունը Աբբաս Միրզային ճանաչում էր Պարսկաստանի գահաժառանգ: Կնքվել է նաև առևտրական համաձայնագիր, որով ռուսական վաճառականներն ազատ առևտրի իրավունք էին ստանում Պարսկաստանում:
Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք էր տրվում գաղթել Ռուսական կայսրությանն անցած տարածքները: Գաղթի համար սահմանվում էր 1 տարի ժամանակ: Գաղթականները կարող էին իրենց հետ վերցնել շարժական գույքը, իսկ անշարժ գույքը վաճառելու կամ սեփական հայեցողությամբ տնօրինելու համար տրվում էր 5 տարի ժամանակ: 1828–29 թթ-ին Թավրիզի, Մակուի, Ուրմիայի, Արդաբիլի, Խոյի, Սալմաստի շրջաններից  8 հզ. հայ ընտանիք՝ շուրջ 45 հզ. մարդ, գաղթել և բնակություն է հաստատել Երևանի ու Նախիջևանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ վայրերում: Ներգաղթողները 6 տարով ազատվել են պետական հարկերից ու տուրքերից: Ներգաղթի կազմակերպմանը մեծապես նպաստել է  Վիրահայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցին:
Թուրքմենչայի պայմանագիրն ամրապնդել է Ռուսաստանի դիրքերն Այսրկովկասում, նպաստել ռուսական ազդեցության ուժեղացմանը Միջին Արևելքում և թուլացրել Անգլիայի դիրքերն Իրանում: Հայերի առաջին զանգվածային հայրենադարձության հետևանքով փոխվել է ժողովրդագրական պատկերը Արևելյան Հայաստանում: Հայ ժողովուրդն ազատվել է ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից (միացման նախօրեին Արևելյան Հայաստանի բնակչության միայն 34 %-ն էր հայ): Արևելյան Հայաստանը դարձել է հայ ժողովրդի ազգահավաքման և  գոյատևման հաստատուն և ապահով կենտրոն:

1812թ․ թուրքերի հետ հաշտություն կնքելուց և Նապոլեոնին ջախջախելուց հետո, ռուսներն Անդրկովկասում պարսիկների դեմ անցնում են հարձակման։ Գահաժառանք Աբաս-Միրզան Ղարաբաղում, Լենքորանում, Ասլանդուզում և Մեղրիում ծանր պարտություն է կրում, և Ֆաթհ Ալի շահը 1813թ․ հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գյուղում հարկադրված կնքում է հաշտություն։ Այս պայմանագրով Ռուսաստանին է անցնում նաև Արևելյան Հայաստանի մի զգալի հատվածը՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը, Շիրակը, իսկ Երևանի և Նախիջևանի խանությունները շարունակում են մնալ Պարսկաստանի տիրապետության տակ։ Սակայն ռուսական արքունիքի ծրագիրը մնում է օրակարգում, մինչ Արաքս գետն իր սահմաններն ընդարձակի։

2․ «Արևելահայության և արևմտահայության վերաբնակեցումը Արևելյան Հայաստանում» ենթաթեմայի շրջանակում ներկայացրե՛ք գերդաստանի ծագումը՝ իրականացնելով «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը /բլոգային աշխատանք/.

Պատմում է տատիկս՝
«Պապիս պապը՝ Գյուրջան Հարությունը, Հայաստան է տեղափոխվել Դավիթ Բեկի զորքի հետ՝ 1700-ական թվականներին՝ Վրաստանից։ Գյուրջի թարգմանաբար նշանակում է գայլ կամ վրացի։ Նրանք հիմնադրվել են Սյունիքի Խնձորեսկ գյուղում, և մեր տունը գտնվել է գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտ։ Պապիս պապը ունեցել է վեց երեխա՝ չորս տղա և երկու աղջիկ։ Պապիս երկու հորեղբայրներին 1937 թվականին աքսորել են Սիբիր, որտեղից նրանցից մեկը չի վերադարձել։ Պապիս բոլոր հորեղբայրները և հորաքույրները եղել են մանկավարժներ, իսկ Լևոն Հովսեփյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր ուսուցչի կոչում։ Շմավոն Հովսեփյանը եղել է առակագիր, մի շարք գրքերի հեղինակ»։Իմ տատիկի ծնողները եղել են բժիշկներ՝Սերգեյ և Ռոզա Սահակյանները:Իսկ տատիկս եղել է հենց այս դպրոցի մանկավարժներից մեկը Սուսաննա Սահակյան:Նա քիմիայի ուսուցչուհի էր և իր աշակերտները շատ էին սիրում իրեն:

Թեմա։ Լոգարիթմի սահմանումը

Վարժ.59

ա)8x =5=log8 5

բ)(0.5)x =3=log0.5 3

գ)10-x =6=log6

դ)2x+1 =9=logx 9-1

Վարժ.60

ա)log6 x=1=4

բ)log5 x=1=0.2

գ)log0.2 x=-2=13

դ)log3 (2x-1)=2=5

ե)log2 (x2 +7)=+-5

զ)log0.5 x2 =4=3

Վարժ.61

ա)lg(1-x2 )

(-1;1)

բ)log8 (x2 -9)

(-∞;-3)U(3;∞)

գ)log0.5 (x-2/3+x)

Խնդիր 62

Ապրանքի գինը բարձրացրին 20%-ով, այնուհետև նոր գինը իջեցրին 20%-ով:Արդյունքում քանի՞ տոկոսով փոխվեց ապրանքի գինը սկզբնականի համեմատությամբ:

Պատասխան՝4%-ով:

Խնդիր 63

Ապրանքի իջեցրին 20%-ով այնուհետև նոր գինը բարձրացրին 20%-ով: Արդյունքում քանի՞ տոկոսով փոխվեց ապրանքի գինը սկզբնականի համեմատությամբ:

Պատասխամ՝2%-ով:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы