Ռեկրեացիոն ռեսուրսներ

Ներկա ժամանակաշրջանում` ամբողջ աշխարհում  մեծ հետաքրքրություն է ցուցաբերվում մարդու առողջության պահպանման և հանգստի կազմակերպման պայմանների, ռեսուրսների ուսումնասիրման, գնահատման, օգտագործման հարցերին: Հենց այդ ռեսուրսներն էլ անվանվում են ռեկրեացիոն կամ հանգստի ռեսուրսներ:

Ռեկրեացիոն ռեսուրսները լինում են բնական և մարդածին: Բնական ռեկրեացիոն ռեսուրսները շատ բազմազան են: Դրանց թվին են պատկանում մարդու հանգստի, առողջության համար նպաստավոր պայմաններ ունեցող ծովափնյա ու գետափնյա վայրերը, լեռնային մաքուր օդը, զուլալ աղբյուրները, արևային էներգիայի առատությունը, ձյունածածկ ու ալպյան մարգագետիններով հարուստ լեռները, անտառները, հանքային բուժիչ աղբյուրները, բնական հուշարձանները, որոնց հիման վրա հնարավոր է կազմակերպել հանգստյան տներ, սանատորիաներ, սպորտային և զբոսաշրջային բազաներ:Սակայն մարդը կարող է իր հանգիստը, ուժերն ու առողջությունը վերականգնել, ոչ միայն բնական նշված ռեկրեացիոն ռեսուրսները օգտագործելով, այլև հաճախելով թանգարաններ, թատրոններ,դիտելով պատմաճարտարապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող կոթողներ, հուշարձաններ, քաղաքներ, արգելոցներ և մարդու կողմից ստեղծված այլ օբյեկտներ:

Բնական և մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներով առավել հայտնի են աշխարհում Իտալիան, Հունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան, Եգիպտոսը, Չինաստանը, Հնդկաստանը, որոնք էլ հանդիսանում են միջազգային զբոսաշրջության առաջատար երկրները:

Համաշխարհային արդյունաբերության բուռն զարգացման արդի պայմաններում, երբ շրջակա միջավայրը ավելի ու ավելի մեծ չափով է աղտոտվում, ռեկրեացիոն ռեսուրսների պահպանումը, վերականգնումը ու օգտագործումը առավել հրատապ են դառնում:

Աշխարհի բոլոր երկրներն ունեն բնական և մարդածին ռեկրեացիոն այս կամ այն տեսակի ռեսուրսներ, որոնք հետաքրքրություն կարող են ներկայացնել մարդու ժամանցի, զվարճության հանգստի, բուժման համար: Սակայն այժմ առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում բոլոր այն երկրների բնական ռեկրեացիոն ռեսուրսները, որոնք իրենց բնույթով ոչ միայն էկզոտիկ են, արդյունավետ, հանգիստ ու բուժում կարող են ապահովել, մարդու մտապատկերը, գիտելիքները կարող են հարստացնել, այլևս սպասարկումը առավել բավարար մակարդակի են: Իսկ եթե սպասարկումը ավաելի բարձր մակարդակի է, ապա այդ երկիր այցելող հանգստացողների, բուժվողների, զբոսաշրջիկների, գործարարների թիվը կարող է մեծ չափերով ավելանալ: Այդ է պատճառը, որ Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան, որոնք ունեն համաշխարհային հռչակ ունեցող բնական և մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներ  և սպասարկման բարձր մակարդակ, այժմ ամեն տարի ընդունում են հարյուր միլիոնավոր արտասահմանյան այցելուներ և դրանով ապահովում հսկայական քանակությամբ եկամուտներ:

Իսպանիա, Ֆրանսիա , Իտալիա, Հունաստան այցելող զբոսաշրջիկներն գրավում են, ոչ միայն Միջերկրական ծովի լողափերը, Էյֆելյան աշտարակը, Լուվրի թանգարանը, Հռոմի, Վենետիկի, Աթենքի ճարտարապետական անզուգական կոթողներն ու թանգարանները, այլև այդ երկիր այցելողների սպասարկման բարձր մակարդակը: Այդ նպատակով ամեն տարի հարյուր միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում Չինաստան (Չինական մեծ պարիսպը տեսնելու), Հնդկաստան(Թաջ Մահալը տեսնելու) և շատ այլ բազում օրինակներ: Այսօր շատերին ձգում է նաև Հվ. Ալ. Ասիայի ու Աֆրիակայի ջունգլիները իրենց էկզոտիկ կենդանական, բուսական աշխարհով, Անտարկտիդան` իր հրաշագեղ բնությամբ, պինգվիններով ու այսբերգներով:

ՀՀ-ն ունի բնական և մարդածին ռեկրեացիոն բազմատեսակ ռեսուրսներ:

Հանրապետության բնական ռեկրեացիոն հանգստի, բուժման ռեսւրսներից գործնական կարևոր նշանակություն ունեն հանքային բուժիչ ջրի  բազմազան աղբյուրները, ինչպես նաև տորֆի որոշ պաշարները:

Հանրապետության տարածքում հայտնաբերված են հանքային ջրի հարյուրավոր աղբյուրներ, որոնցից վաղուց արդեն լայան Ճանաչում ունեն Ջերմուկի հանքային տաք աղբյուրների խումբը`ավելի քան 40ելքով,Արզնու,Հանքավանի, Դիլիջանի, Իջևանի, Բջնու, Արարատի աղբյուրները: Հանքային ջրի աղբյուրներ կան նաև Վայքի այլ վայրերում, Որոտան գետի ավազանում, Սևանի ավազանում և հանրապետության այլ տարածքներում: Բուժման համար օգտագործվող տորֆի պաշարներ կան Լոռու մարզում և Սևանի ավազանում:

Նշված վայրերում էլ հանքային ջրերից բացի առարկա են լեռնային մաքուր օդի, արևային ուլտրամանուշակագույն էներգիայի նախապայմանները սանատորիաների ու հանգստյան տների կազմակերպման համար: Իսկ Սևանա լճի ափերը դրանցից բացի անզուգական են զանգվածային հանգստի, սպորտային միջոցառումների,զբոսաշրջության համար:

Դիլիջանը իր հաքային ջրով, բազմազան կենդանական աշխարհով ու բուսատեսակներով հարուստ անտառներով, Պարզ լճով շատ նպաստավոր է առողջարանային բուժման համար շատ նպաստավոր են նաև Վանաձորի ու առհասարակ Դեբեդ գետի ավազանը, Լոռու սարահարթը, Կապանի անտառաշատ տարածաշրջանները, Արագածի զուլալ լճերը, մաքուր օդ ունեցող լեռնափեշերը:

Զբոսաշրջության համար համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում մեր հազարամյակների պատմություն ունեցող պատմաճարտարապետական կոթողները,բերդավանները, եկեղեցական համալիրները:

ՀՀ բնական և մարդածին ռեկրեացիոն ռեսուրսները, որոնք մինչև հիմա աննշան չափով են օգտագործվել, կարող են դառնալ կարևոր բազա միջազգային նշանակություն ունեցող հանգստի ու զբոսաշրջության այնպիսի ինդուստրիա ստեղծելու համար, որը զգալի նշանակություն կունենա ՀՀ  տնտեսության համար եկամտի կարևոր աղբյուր:

ՀՀ աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն գտնվում է տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում` հանդիսանալով կամուրջ Արևմուտքի ու Արևելքի, Հյուսիսի ու Հարավի միջև, ճանապարհորդության, առևտրի, զբոսաշրջության համար նպաստավոր դիրք է զբաղեցրել դեռ վաղ անցյալում:

Ամերիկահայ հանրահայտ նկարիչ Ռոքուել Քենտը գրել է .«Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է ավելի շատ հրաշքների հանդիպել, ես ամենից առաջ կտայի Հայաստանի անունը»:

Թեմա։ Լոգարիթմի հիմնական հատկությունները

Վարժ. 70

ա)log2 7*log7 0.25=-2

բ)log5 11*log11 0.04=-2

գ)log3 4*log16 =3

Վարժ.71

ա)101-2lg5 =0.4

բ)3log3 6-2 =2/3

գ)25l+log5 2 =100

Վարժ.72

ա)36log6 5 +101-lg2 -3log9 36 =24

գ)(5log25 9 +3log9 25 )log2 5 =1000

դ)(25log0.2 6 +4log0.5 6 )1/lg18 =200

Վարժ.73

ա)loga a3 b2 =7

loga b=2

դ)loga (a5 /b4 )=6

loga b=5

գ)logb a4 b6 =10

loga b=1

Վարժ.74

ա)loga x2 =2loga x

x<0

բ)loga x2 =2loga (-x)

x<0

գ)loga x2 =2loga 1×1

x<0

Վարժ.75

an =lgbn

n=1.2

ա)lgq

բ)lgp

Վարժ.76

ա)2x2 -7x+2=0 4x12 +4x22 =41

բ)3x2 -6x-2=0 x12 +x22 -x12 *x22 =44/9

գ)x2 -4x-3=0 (3x1/x2)+(3x2 /x1)=-18

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы